Jump to content

Խաչլու (Բուլանըխի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչլու (այլ կիրառումներ)


Խաչլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտից 22 կմ հարավ-արևմուտք՝ Խաչլու (Բուլամա) լճի աջ ափին։

Խաչլուն ուներ բարեբեր հողեր, այգիներ և ծառատեսակներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում եղել է բացառապես հայաբնակ։ XX դարի սկզբին ուներ 40 տուն քուրդ և 10 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչլուն ուներ Ս. Կարապետ անունով հոյակապ վանք և հին գերեզմանոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 671