Jump to content

Խարաբաշեհիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խարաբաշեհիր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում` Վերին Բունալըխում։ Գտնվում էր Խաչվա (Բուլանգյոլ) լճի արևմտյան ափի մոտակայքում` Կոփ լեռան հյուսիսարևմտյան ստորոտում։ Եղել է նշանավոր գյուղ։

Ըստ ենթադրությունների Խարաբաշեհիրը առասպելական Հայկաշեն գյուղն է։

1895 թ.-ին գյուղի հայ բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել և կոտորվել է։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մնացյալ հայ բնակչությունը տեղահան է արվում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 17 տուն՝ 137 բնակչով։ 1909 թ.-ին ուներ 30 տուն հայ և 50 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարաբաշեհիրն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Բացի այդ գյուղը սահմանակից էր Ս. Դանիել վանքին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 690
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 35