Կլոդիուս Բոմբառնակ
Կլոդիուս Բոմբառնակ ֆր.՝ Claudius Bombarnac | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, արկածային և կատակերգություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Ուզինադա, Թուրքեստան և Պեկին |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ամրոցը Կարպատներում |
Հաջորդ | Մանուկը (Ժյուլ Վեռնի վեպ) |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1893 և 1892 |
![]() |
Կլոդիուս Բոմբառնակ (ֆր.՝ Claudius Bombarnac), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը գրվել է 1892 թվականին և մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է «Le Soleli» թերթում 1892 թվականի հոկտեմբերի 10-ից (№284) մինչև դեկտեմբերի 7-ը (№342)։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել Էտցելի կողմից՝ 1892 թվականի նոյեմբերի 21-ին և հրատարակվել է «Ամրոցը Կարպատներում» վեպի հետ միևնույն գրքով։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել Լեոն Բենետտի նկարազարդումներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդիուս Բոմբառնակը «Քսաներորոդ դար» թերթի թղթակիցն է, որը հանձնարարություն է ստանում նկարագրել Տրանսասիական մայրուղով (երկաթգծային) ճանապարհորդությունը, որը սկսվու�� է Ուզուն Ադաից, անցնում է ռուսական և չինական Թուրքեստանի տարածքով և ավարտվում է Պեկին քաղաքում։ Կլադիուս Բոմբառնակը գնացքով ճանապարհվում է Բաքու և շոգեքար��ով հատում է Կասպից ծովը։ Այս ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է ամերիկացի Ֆուլկ Էֆրինելին որը ուղևորվում է Պեկին, որպեսզի վաճառի ատամների պրոթեզներ և անգլուհի Հորացիա Բլուետտին, որն ուղևորվում է Պեկին, որպեսզի այնտեղից գնի արհեստական մազեր։ Կասպից ծովում նավարկելու ընթացքում Կլոդիուս Բոմբառնակը նավի վրա նկատում է մեծ արկղ, որն ուղարկում են Պեկին՝ Զինկա Կլորկի համար։ Արկղից խռմփոցի ձայն է լսվում։ Արկղում հայտնաբերվում է անտոմս ուղևոր, ռումինացի Կինկոն, որը մեկնում է Պեկին, որպեսզի հանդիպի իր սիրեցյալի հետ։
Ուզուն Ադայում Կլոդիուս Բոմբառնակը ծանոթանում է այլ ճանապարհորդների հետ՝ ռուս ռազմական բժիշկ, մայոր Նոլտիցի, ամբարտավան անգլիացի, սէր Ֆրենսիս Թրավելյանի, ֆրանսիացի երգիծական դերասաններ, ամուսիններ Կատերնի և գերմանացի բարոն Վեյսշնիտցերդյորֆերի հետ, որը ցանկանում է գերազանցել աշխարհի շուրջ ճանապարհորդության համաշխարհային ռեկորդը և շրջանցել այն 39 օրում, որի պատճառով նա միշտ շտապում է։

Աշխաբադում գնացքին ամրացնում են նոր վագոն։ Կլոդիուս Բոմբառնակը իմանում է, որ այդ վագոնով տեղափոխում են մանդարինի (չինական ազնվական) մարմնով սարկոֆագը (քարադագաղ) և այդ մասին հայտնում է իր խմբագիրներին։ Գնացք են նստում երկու խորհրդավոր ուղևոր՝ Ֆարուսկիարը, որը, պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյա է և նրա օգնական Գանգիրը։ Խմբագրությունից Բոմբառնակին հայտնում են, որ դա ոչ թե դիակ է, այլ կայսերական գանձեր են։
Կլոդիուս Բոմբառնակը նորից հանդիպում է Կինկոյին, որը, այժմ, ճանապարհորդում է բեռնատար վագոնում։ Նա խոստանում է թաքցնել նրա գաղտնիքը և նրան ապահովել սննդով։
Ճանապարհորդության ընթացքում Էֆրինելը և Բլուետը որոշում են ամուսնանալ։ Ծիսակատարության ժամանակ գնացքը հանկարծակի կանգ է առնում։ Ուղևորները դուրս են գալիս և նկատում են, որ երկաթգծի ռելսերը՝ մոտ 100 մետր երկարությամբ, հավաքված են։ Հանկարծ գնացքը հարձակման է ենթարկվում ավազակախմբի կողմից, որոնց ղեկավարում է հանրահայտ ավազակ Գի Ցանգը։ Նրանք մարտի են բռնվում ավազակների հետ։ Մարտի ժամանակ Ֆարուսկիարը սպանում է Գի Ցանգին և ավազակները փախուստի են դիմում։ Ճանապարհորդները վերանորոգում են երկաթգիծը, ամուսնության ծիսակատարությունը շարունակվում է և գնացքը հաջորդ կանգառին հասնում է 30 ժամ ուշացումով։
Ճանապարհորդության վերջին գիշերը Կլոդիուս Բոմբառնակին նորից այցելում է Կինկոն։ Նա պատմում է, որ պատահականորեն ներկա է գտնվել և ականջ է դրել Ֆարուսկիարի և Գանգիրի միջև տեղի ունեցած խոսակցությանը և իմացել, որ նրանք ցանկանում են սպանել գնացքի գնացքավարին, գողանալ կայսերական գանձերը և գնացքը կործանել՝ նրա ուղին շեղելով և անավարտ կամրջից այն վայր գցելով։ Կլադիուս Բոմբառնակը և Կինկոն չեն կարողանում կանխել գնացքավարի սպանությունը, բայց հասցնում են կանգնեցնել գնացքը։ Ֆարուսկիարը և Գանգիրը անհետանում են գնացքից։
Վեպը ավարտվում է Պեկինում՝ Կինկոյի և նրա սիրեցյալ Զինկա Կլորկի ամուսնությամբ։ Հարսանիքին ներկա է գտնվում նաև բարոն Վեյսշնիտցերդյորֆերը։ Ըստ նախնական հաշվարկների, նրա աշխարհի շուրջ ճանապարհորդությունը կարող է տևել 147 օր։
Վեպի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրկասպյան երկաթգծին նվիրված վեպի գրմանը Ժյուլ Վեռնին ոգեշնչել են ֆրանսիացի լուսանկարիչ Պոլ Նադարի լուսանկարները և պատմությունները[1]։

Մեծ Տրանսասիական մայրուղին (երկաթգիծը) հեղինակի կողմից մտացածին էին, քանի որ վեպի գրման ժամանակ ռուսական Անդրկասպյան երկաթգիծը չէր հասնում մինչև Կոկանդ (այն ժամանակ միացված էր Ռուսաստանին) և կապված չէր Չինաստանի երկաթգծի ցանցին։ Այդպիսի կապ գոյություն չունի ցայսօր, սակայն նրա իրագործումը նախատեսված է Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան Երկաթգծային մայրուղու շինարարության նախագծում՝ 2020 թվականին։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլոդիուս Բոմբառնակ, «Քսաներորդ դար» թերթի ֆրանսիացի թղթակից, որի անունից արվում է պատմությունը։
- Կինկո, 25-26 տարեկան, ռումինացի, որն անօրինական ճանապարհով ճամփորդում էր գնացքում, որպեսզի Պեկինում հանդիպի իր սիրեցյալին։
- Ֆուլկ Էֆրինել, 32-35 տարեկան, ամերիկացի, ուղևորվում է Պեկին, որպեսզի վաճառի ատամների պրոթեզներ՝ «Սթրոնգ Բուլբուլ և К°» ձեռնարկության համար։

- Հորացիա Բլուետ, անգլուհի, ուղևորվում է Պեկին, որպեսզի գնի արհեստական մազեր։ Գնացքում ամուսնանում է Էֆրինելի հետ։
- Բարոն Վեյսշնիտցերդյորֆեր, գերմանացի, որը փորձում է գերազանցել աշխարհի շուրջ ճանապարհորդելու արագությունը։
- Մայոր Նոլտից, ռուս ռազմական բժիշկ, Բոմբառնակի ուղեկիցը։
- Պարոն Ադոլֆ և տիկին Քերոլայն Կատերնա, 30-35 և 25-30 տարեկան, ֆրանսիացի երգիծական ընտանեկան զույգ։
- Պոպով, ռուս, գնացքի գնացքավար։
- Ֆարուսկիար, 40 տարեկան, մոնղոլացի, բարձրաստիճան պաշտոնյա, որը կազմակերպում է գնացքի կործանումը։
- Գանգիր, 40 տարեկան, Ֆարուսկիարի ուղեկիցը։
- Պան Շաո և դոկտոր Թիոկին, երկու չինացի, որոնք վերադառնում էին Եվրոպայում ճանապարհորդելուց։
- Զինկա Կլորկ, 22-23 տարպեկան, Կինկոյի սիրեցյալը։
- Նաթանիել Մորզ, հոգևորական, որը գնացքում կատարում է Բլուէտտի և Էֆրինելի ամուսնության ծիսակատարությունը։
- Սէր Ֆրենսիս Թրավելյան, 50 տարեկան, մշտապես ամեն ինչից դժգոհ անգլիացի։
- Գի Ցանգ, չինացի հանրահայտ ավազակ։
- Յեն Պու, չինացի մեծահարուստ մանդարին, որի դիակն էին տեղափոխում գնացքով։
Նկարազարդումներ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- - վեպի ֆրանսերեն տարբերակը Արխիվացված 2007-12-30 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фотовыставка «Поль Надар, из Турции в Туркестан, 1890» в Ташкенте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդիու�� Բոմբառնակ» հոդվածին։ |
|