Կաղապար:Այսօր/Հունվարի 9
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 9
- 1788՝ Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
- 1792՝ Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
- 1908՝ ծնվել է Սիմոնա դը Բովուարը, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի (մահ. 1986 թ.)։
- 1924՝ ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։
- 1945՝ ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։
- 1950՝ ծնվել է Սամվել Խալաթյանը, դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
- 1955՝ ծնվել է Հարություն Խաչատրյանը, հայ ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն։
- 1996՝ ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի։
- 2005՝ մահացել է Սերգեյ Աղաջանյանը, հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր (ծն. 1929 թ.)։
- 2007՝ Էփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը։