Սերգեյ Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Աղաջանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1929[1] Բանդարե Անզալի, Գիլան, Իրան |
Երկիր | Իրան, ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հունվարի 9, 2005 (75 տարեկան) |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Սերգեյ Համբարձումի Աղաջանյան (սեպտեմբերի 1, 1929[1], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան - հունվարի 9, 2005), հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981), Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929 թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։ 1937 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ Սերգեյ Աղաջանյանը տեղի «Քյուշեշ-Դավթյան» հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն։ Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949 թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան՝ Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը։ 1950 թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում որպես մենակատար։
1953 թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք՝ Հայաստան։ Երևանում նա ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ նախ պրոֆեսոր Ա. Շամշյանի ջութակի դասարանը (1952 թ.), այնուհետև՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանը (1975 թ.)։
1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
1964 թ.-ին Աղաջանյանը հրավիրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախմբի ղեկավար։ Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը։ 30 տարվա ընթացքում նվագախումբն Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և ��ազմաթիվ պատվավոր մրցանակների։
1983 թ.-ին ստացել է դոցենտի, 1987 թ.-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1985 թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործչի կոչում։ 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրոկոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։
Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սիմֆոնիկ նվագախմբի համար և այլն[2]։
Գլխավոր ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվագախմբային ստեղծագործություններ. Չորս «Պոլիմոնոդիա» ըստ հայ միջնադարյան տաղերի և շարականների, գրված լարային նվագարանի համար. (հրատարակված ` Երևանում 2001 թ.)
[խմբագրել | խմբագրել կոդը]- ա - «Պոլիմոնոդիա h. 1» «Հավիկ» X դ. (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ., հրատարակված՝ Մոսկվայում 1978 թ.)
- բ - «Պոլիմոնոդիա h. 2» «Հավուն-հավուն» X դ. (ստեղծման տարեթիվ՝ 1971 թ., հրատարակված՝ Մոսկվայում 1978 թ.)
- գ - «Պոլիմոնոդիա h. 3» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ՝ 1978 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)
- դ - «Պոլիմոնոդիա h. 4» ըստ Ն. Շնորհալիի (ստեղծման տարեթիվ՝ 1979 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)
- ե - «Չորս Պոլիմոնոդիա»` ժողովածու։ «Նախերգանքի պատանեկություն»` գրված փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ` 1983 թ., հրատարակված՝ Երևանում 2001 թ.)
Գործիքային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոնցերտինո» գրված երկու կլարնետի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1969 թ.)
- «Խաչքար», պիես ֆլեյտայի, կլարնետի և ֆագոտի համար (եռյակ) (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ., հրատարակված՝ Երևանում 1978 թ.)
- Սոնատ- ֆանտազիա «Մենախոսություն», գրված մենանվագ թավջութակի համար (ստեղծման տարեթիվ՝ 1982 թ., հրատարակված՝ Մոսկվայում 2002 թ.)
- Երեք պիես դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 2001 թ., հրատարակված՝ Մոսկվայում 2002 թ.)
- ա- «Լքված վանքը»
- բ- «Մամռոտ տապանաքարի մոտ»
- գ- «Տագնապ»
Վոկալ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգաշար «Օմար Խայամի քառյակները» (5 երգ) մեցցո սոպ. ձայնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1970 թ., հրատարակված է ԱՄՆ-ում)
- «Ակնա կռունկ» սոպրանոյի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ.)
- «Ձոն հիշատակի» բարիտոնի և փողային նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1997 թ.)
- «Հայ արի զինվոր» բարիտոնի և դաշնամուրի համար (ստեղծման տարեթիվ՝ 1993 թ.)
Խմբերգային ստեղծագործություններ, գործիքային նվագախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մաշտոցյան 4 երգ» արված միաձայն երգչախմբի և դաշնամուրի համար։ (ստեղծման տարեթիվ՝ 1972 թ.)
- «Հայ արի զինվոր» պատանեկան երգչախմբի և դաշնամուրի համար (նույնը և մեներգչի համար) (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)
- «Ողջույն Արարատ» երգչախմբի և դաշնամուրի համար (նվիրված Թեհրանի Արարատ մարզամշակութային կազմակերպության 50-ամյակին) (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)
- Սյուիտ «Տոյ լիլի-լո» մեներգչուհու, երգչախմբի և ժող գործ. նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1977 թ.)
- «Պոլիմոնոդիկ կանտատ» երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1994 թ.)
Ա. կապպելա խմբերգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական ժողովրդական երգ «Էսոր ուրբաթ պիտեր» եռաձայն երգչախմբերի համար (ստեղծման տարեթիվ՝ 1973 թ., Հրատարակված է Երևանում)
- Հարսանեկան երկու խմբերգ - «Թագավոր» և «Զնգլո» քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1974 թ.)
- «Պոեմ նվիրված հողին» երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1974 թ.)
- Խմբերգային եռապատում - «Տարոնի ժող. երգոր» (ստեղծման տարեթիվ՝ 1986 թ.)
- ա- Շուշո
- բ- Գիշերվա զանգեր
- գ- Պապիկ, մամիկ
- Խմբերագային եռապատում - «Նոր Նախիջևանի ժող. երգեր» (ստեղծման տարեթիվ՝ 1986 թ. հրատարակված է Երևանում 2010 թ.)
- ա- Սիրո երգ
- բ- Օրոր
- գ- Կատակերգ՝ «Աղջիկ ունեմ հարսնացու»
- Սերենադա դե Քանարիա (իսպաներեն) քառաձայն երգչախմբի համար (ստեղծման տարեթիվ՝ 1999 թ.)
- պարսկական ժող. երգերի երկու խմբերգաշար գրված Իրանի մշակույթի նախարարության պատվերով. (ստեղծման տարեթիվ՝ 1993 թ.)
երգաշար N 1
- ա - «Թոբիո»
- բ - «Նինայ և Բինա»
- գ - «Մահ բանու»
երգաշար N 2
- ա - «Մասոմ մասոմ»
- բ - «Լեյլամե»
- գ - «Գոլոմի»
- դ - «Զոբեյդի»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2064
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Աղաջանյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Իրանում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 2005 մահեր
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- Հայ պրոֆեսորներ