Խանի գյուղ
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Խանի գյուղ | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Երկրամաս | Կարսի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խանի գյուղ, Ղանի գյուղ, գյուղ նախկին Կարսի մարզի Կարսի գավառում, Կարս քաղաքից 8 կմ հարավ։ XIX դարի վերջին ուներ 342 (43 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում էր եկեղեցի (Ս. Հակոբ, 1847 թվականին կառուցված) և վարժարան (10 աշակերտով)։ Խանի գյուղի շրջակայքում կային ավերակ բերդի մնացորդներ։ Խանի գյուղում էր գտնվում Հարանց վարք անունով մի ձեռագիր՝ քրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերի վարքի մասին։ Բնակիչները տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 13)։ |