Զեյթունի ապստամբություն (1862)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբություն (այլ կիրառումներ)
Զեյթունի ապստամբություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Զեյթունի առաջին ապստամբությունը, նկարիչ` Վասիլի Խուդյակով, 1862թ. | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայ ֆիդայիներ | Օսմանյան կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ազիզ Փաշա | |||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
5,000 | 40,000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
մոտ 350 | Առնվազն 10,000[1] |
Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։
Ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը։ 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների[2]
Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ։ Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից։ Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով։ Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ[3]։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում հրետանու կուտակում։ Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու։
Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին։ Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր։ Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև[4]։
Զեյթունի Պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով։ 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ։ Քաղաքում կուտակվել էր գյուղերից փախած բնակչությունը, ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական։ Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին։ Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա։ Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարձակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով։ Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին։
Զեյթունցիների հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելուց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյունքում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը[5]։
Ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեյթունի ապստամբության ընթացքում ցույցեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայերով բնակեցված քաղաքներում՝ Կոստանդնուպոլսում, Վանում և Մուշում։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ[6] ։
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլսահայ գրող Մկրտիչ Պեշիկթաշլյանը այս ապստամբությանը նվիրված գրել է բանստեղծությունների շարք, որը կոչվում է «Զեյթունյան երգաշար»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nersisyan, Mkrtich G. "Զեյթունցիների 1895–1896 թթ. Ինքնապաշտպանական Հերոսամարտը" Արխիվացված 2018-05-19 Wayback Machine. Պատմաբանասիրական հանդես. № 1-2 (143-144), 1996, pp. 7-16. With Russian abstract.
- ↑ Barsoumian, Hagop. "The Eastern Question and the Tanzimat Era" in The Armenian People From Ancient to Modern Times, Volume II, p. 200.
- ↑ «Վ. Գ. Մելիքսեթյան «ԶԵՅԹՈՒՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Փորձ», 1879, .N 11, էջ 23 Բաժին Ժ։
- ↑ «ԶԵՅԹՈԻՆԻ 1862 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Մ. Դ. ՆԵՐՍԻՍՅԱՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Փորձ», 1879, .N 11, էջ 24 Բաժին ԺԲ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 684)։ |
|