Jump to content

Գեղարքունիքի մարզի լքված գյուղերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացվում է Գեղարքունիքի մարզի լքված գյուղերի ցանկը[1][2][3][4][5][6][7][8]

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Գյուղատեղի «Աղի գյոլ» 10-17 դդ. Գավառ քաղաքից 5 կմ ամ Համանուն ամրոցի տարածքում։ Գյուղատեղիում է գտնվում 13-րդ դարի եկեղեցու և ջրաղացի ավերակները։
2 Գյուղատեղի «Յոնջալուխ» 9-17 դդ. Գավառ քաղաքից 5-6 կմ ամ Համանուն ամրոցի տարածքում։ Գյուղատեղիում է գտնվում խաչքարերով գերեզմանոցը։
3 Գյուղատեղի Ագարակ («Մանուչարի դոլակներ») 13-17 դդ. Գավառ քաղաքից 5 կմ հվ-աե Արծվաքար թաղամասից 4,5 կմ հվ-աե։ Գյուղատեղիում է գտնվում գավթով կիսավեր եկեղեցին շրջապատված խաչքարերով, ինչպես նաև 1231 թվականին կառուցված «Ալոյի վանք» եկեղեցին, որի շրջակայքում պահպանվել է գերեզմանոցը թվով 36 խաչքարով։
4 Գյուղատեղի «Դոլակներ» 13-17 դդ. Գավառ քաղաքի աե մասում Արծվաքար թաղամասից 7 կմ հվ-ամ, Գավառ - Մարտունի խճուղուց աջ, գոմերի մոտ։ Գյուղատեղիում է գտնվում 13-րդ դարի «Արծվաթռիչ» («Ղամլուխի ժամ)» մատուռը, որը վերականագնվել է 1970-ական թթ.։
5 Գյուղատեղի «Խարաբեք» 13-18 դդ. Գավառ քաղաքից 1,5 կմ հվ-ամ Հացառատ թաղամասից 1,5 կմ հվ-ամ Հացառատ - Ծաղկաշեն ճանապարհից աջ։
6 Գյուղատեղի «Ղազարի Ձոր» 13-17 դդ. Գավառ քաղաքից 5 կմ հվ-աե Արծվաքար թաղամաս, «Սալոյի վանք» եկեղեցուց 1 կմ ամ։
7 Գյուղատեղի «Սառջլու» 10-17 դդ. Գավառ քաղաքից 9 կմ ամ Սբ. Խաչ սարից 1 կմ հվ-ամ։
8 Գյուղատեղի «Ղուշի բակեր» 16-18 դդ. Ճամբարակ քաղաքից 0,5 կմ հս Ճամբարակ-Վահան ճանապարհից ձախ։ Պահպանվել է գերեզմանողը խաչքարերով։
9 Գյուղատեղի «Գոմեր» 9-18 դդ. Մարտունի քաղաքից 7-8 կմ հվ Մթնաձոր գետի 2 կողմերում։ Գյուղատեղում պահպանվել են 3 գերեզմանոցներ բազմաթիվ խաչքարերով, ինչպես նաև 6-րդ դարի Սբ. Ստեփանոս եկեղեցին /վերակառուցված/ և նրանից քիչ հեռու 12-րդ դարի եկեղեցու ավերակներ։
10 Գյուղատեղի «Մթնաձոր» 9-17 դդ. Մարտունի քաղաքից 8 կմ հվ Գյուղատեղում պահպանվել է 13-րդ դարի կիսաքանդ եկեղեցին։
11 Գյուղատեղի «Ակներ» 10-18 դդ. Վարդենիս քաղաքի աե մասում Գարեջրի գործարանի մոտ, տեղացիներն այցելում են որպես Սբ. Վարդան սրբատեղի։
12 Գյուղատեղի 10-18 դդ. Ախպրաձոր գյուղի հս մասում «Կուրբանաքենդ» վայրում։
13 Գյուղատեղի «Հին Ախպրաձոր» 10-20 դդ. Ախպրաձոր գյուղի հս մասում Տարածքում պահպանվել են իրար մոտ կանգնած 4 խաչքարեր։
14 Գյուղատեղի «Աղյոլ» 16-18 դդ. Ախպրաձոր գյուղից 2 կմ աե
15 Գյուղատեղի «Ղզըլ խարաբա» 17-18 դդ. Ախպրաձոր գյուղից 1,5 կմ հս-աե
16 Գյուղատեղի «Դամյա» 17-18 դդ. Ախպրաձոր գյուղից 3,5 կմ հս-աե
17 Գյուղատեղի «Աղբրի Խարաբեք» 14-15 դդ. Ակունք գյուղից 2,5 կմ հվ-ամ Գյուղի և «Հին գոմեր» գյուղատեղիի միջև ընկած տարածքում։ Տարածքում պահպանվել է տասնյակից ավել խաչքարերով գերեզմանոցը։
18 Գյուղատեղի «Հին գոմեր» 13-18 դդ. Ակունք գյուղից 3 կմ հվ-աե Տարածքում պահպանվել է 13-րդ դարի ավերված եկեղեցին՝ 30-ից ավել խաչքարերով՝ որոնցից մեկը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, գերեզմանոցը։ 15-րդ դարի Թուխ Մանուկ մատուռը և փոքր գերեզմանոցը։
19 Գյուղատեղի «Քյալաֆա» 14-17 դդ. Ակունք գյուղից 3-4 կմ հվ-ամ Տարածքում պահպանվել է տասնյակից ավել խաչքարերով գերեզմանոցը։
20 Գյուղատեղի «Վանքի Բերդ» 9-17 դդ. Աստղաձոր գյուղից 3 կմ հվ Համանուն ամրոցի տարածքում։ Գյուղատեղիում է պահպանվելեն 9-րդ դարի երկու եկեղեցիներ։
21 Գյուղատեղի 9-17 դդ. Աստղաձոր գյուղից 8 կմ հվ «Սաքոյի վար» տեղամասում։
22 Գյուղատեղի «Անմեռ» («Եկեղեցու ձոր», «Վանքի ձոր») 9-18 դդ. Արծվանիստ գյուղից 2 կմ հվ Վանքագետի աջ և ձախ ափին։ Տարածքում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին /վերանորոգված 2000թ․-ին/ և տասնյակից ավել խաչքարերով գերեզմանոցը։
23 Գյուղատեղի «Զույգ աղբյուր» 9-15 դդ. Արծվանիստ գյուղից 10 կմ հվ Վանքագետի աջ և ձախ ափին։ Տարածքում պահպանվել է 12-րդ դարի կիսավեր եկեղեցին գավթով։
24 Գյուղատեղի «Հոսպակ» 9-20 դդ., 1949 թ. Արծվանիստ գյուղից 8 կմ հվ Տարածքում պահպանվել է 10-րդ դարի եկեղեցին, 19-րդ դարում վերանորոգված մատուռը և տասնյակից ավել խաչքարերով գերեզմանոցը։
25 Սուրբ Հռիփսիմե եկեղեցին «Վերին Կթանոց» գյուղատեղիում Գյուղատեղի «Վերին Կթանոց» («Վանքի խարաբա») 9-17 դդ. Արծվանիստ գյուղից 8 կմ հվ Վանքագետի աջափնյա բարձունքին։ Տարածքում պահպանվել է 10-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ քսանից ավել խաչքարերով գերեզմանոցը։ «Վանքի Գերեզմանատուն», «Խրբի դոշ» և անանուն գերեզմանոցները 30-ից ավել խաչքարերով։
26 Գյուղատեղի 17-18 դդ. Գեղամաբակ գյուղից 0,5 կմ հս-աե «Չաիր» կոչվող վայրում։
27 Գյուղատեղի «Մանուչարի գյոլ» 16-17 դդ. Գեղարքունիք գյուղից 1,5 կմ աե Ջրամբարի ափին։
28 Գյուղատեղի «Չոր ավերակներ» 14-17 դդ. Գեղարքունիք գյուղից 7 կմ հս-աե Գավառ-Մարտունի խճուղուց ձախ, Սևանա լճի ափին։ Տարածքում պահպանվել է 15-րդ դարի Սուրբ Գևորգ մատուռը՝ տասնյակից ավել խաչքարով։
29 Գյուղատեղի 9-17 դդ. Գեղհովիտ գյուղից 9 կմ հվ-ամ «Կազովնու հոլիկներ» վայրում։
30 Գյուղատեղի «Բոզոյի խրբեք» 9-17 դդ. Գեղհովիտ գյուղից 3 կմ հվ-աե Տարածքում պահպանվել է 9-րդ դարի եկիեղեցու ավերակներ։
31 Գյուղատեղի 15-16 դդ. Գետիկ գյուղից 1 կմ հվ «Կուճուր թալա» հանդամասում։ Տարածքում պահպանվել է 15-րդ դարի «Առուստամի խաչ» խաչքարը։
32 Գյուղատեղի «Հին Դարանակ» 13-16 դդ. Դարանակ գյուղի աե մասում
33 Գյուղատեղի «Խարաբեք» 9-17 դդ. Դդմաշեն գյուղից 1,5 կմ աե
34 Գյուղատեղի «Կուռու ավերակներ» 10-17 դդ. Երանոս գյուղից 2,5 կմ հս Տարածքում պահպանվել է 10-րդ դարի ավերակ եկեղեցին՝ խաչքարերով լի գերեզմանոցով։
35 Գյուղատեղի «Նաղարախան» միջնադար Զոլաքար գյուղից 30 կմ ամ Համանուն ամրոցի տարածքում։ Տարածքում պահպանվել է 5-րդ դարի Սուրբ Վարդան եկեղեցին։
36 Գյուղատեղի «Երկու ջրի արանք» («Գոմերի ավերակներ», «Մթնաձոր») 9-18 դդ. Զոլաքար գյուղից 4-5 կմ հվ Տարածքում պահպանվել է խաչքարերով լի գերեզմանոց։
37 Գյուղատեղի «Լճի ավերակներ» 9-17 դդ. Զոլաքար գյուղից 5 կմ հվ-աե «Գյոլերի խրբեք» վայրում, ձորի 2 կողմերում։
38 Գյուղատեղի «Կարմիր ավերակներ» («Սառնաղբյուր») վաղ մջնդ - 1948 թ. Զոլաքար գյուղից 38-40 կմ հս-ամ «Կըզըլ խարաբա», տարածվում է նաև Լիճք գյուղի տարածքում, լքվել է 1948 թ.: Տարածքում պահպանվել է 19-րդ դարի ձրաղացներ։
39 Գյուղատեղի «Քյավառի յայլա» 9-17 դդ. Զոլաքար գյուղից 40 կմ ամ Տեղացիներն անվանում են «Քյավառա օբեք»։
40 Գյուղատեղի «Սարուկապ» 17-18 դդ. Թթուջուր գյուղից 1 կմ ամ Գետիկի ձախ ափին, գոմերի տարածքում։
41 Գյուղատեղի 13-17 դդ. Լեռնահովիտ գյուղի հվ-աե եզրին Նորակառույց «Ճգնավոր» մատուռի շուրջը։
42 Գյուղատեղի «Իշի գութան» 13 դ. Լիճք գյուղից 3 կմ հվ-ամ Ծակքար գետի աջ ափին։ Տարածքում պահպանվել է 10-րդ դարի կիսավեր եկեղեցին, ինչպես նաև 16-րդ դարի կիսավեր մատուռը։
43 Գյուղատեղի «Միրավի դար» («Հին Զոզներ») 9-17 դ. Լիճք գյուղից 6-7 կմ հվ-ամ
44 Գյուղատեղի «Փշոտ Բիար» 9-17 դ. Լիճք գյուղից 5 կմ հվ
44 Գանձավանքը գյուղատեղիում Գյուղատեղի Գանձավանք («Անգիր վանք») 9-17 դ. Լիճք գյուղից 1,5 կմ հվ-աե Տարածքում պահպանվել է 9-րդ դարի կիսավեր Գանձավանք եկեղեցին։
45 Գյուղատեղի «Գթաշեն» («Կարմիր Խարաբեք», «Ազատ քաղաք») 15-17 դ. Լճավան գյուղից 1 կմ հվ-ամ Տարածքում պահպանվել է մոտ երկու տասնյակի հասնող խաչքարերով գերեզմանոցը, որում 1979-1980 թթ. կատարվել են բարեկարգման և խաչքարերի ամրացման աշխատանքներ։
46 Գյուղատեղի «Ձիարաթ» 13-17 դդ. Ծաղկաշեն գյուղից 3 կմ հվ-ամ Տարածքում պահպանվել է 13-րդ դարի համանուն մատուռը։
47 Գյուղատեղի 17-18 դդ. Ծափաթաղ գյուղից 1 կմ հվ-աե
48 Գյուղատեղի «Ավզով աղբյուր» 13-18 դդ. Ծովագյուղ գյուղից 1 կմ աե Տարածքում պահպանվել է 13-րդ դարի մատուռ, որը վերականգնվել է 1973-1975 թթ.:
49 Գյուղատեղի «Խրբեք» միջնադար Ծովակ գյուղից 1,5 կմ հս-աե
50 Գյուղատեղի «Պողոսի գեղ» 9-17 դդ. Ծովասար գյուղից 1,5 կմ հվ-աե Տարածքում պահպանվել է 13-րդ դարի Սբ. Հռիփսիմե եկեղեցին։
51 Գյուղատեղի «Ալոյի ավերակներ» («Ալոյի խրբեք») 9-17 դդ. Ծովասար գյուղից 3 կմ հվ-ամ Ծակքար գետի ձախ ափին։
52 Գյուղատեղի «Ահմադաղ» 9-17 դդ. Ծովասար գյուղից 5 կմ հվ-ամ Կողակագետի աջ ափին։
53 Գյուղատեղի «Հին գյուղ» ուշ միջնադար - 1837 թ. Ծովինար գյուղի հս մասում Մարտունի-Ծովինար խաչմերուկից ձախ։
54 Գյուղատեղի «Փառկունք» («Վերին քյոլաղըռան», «Հին Կարմրաշեն») 9 դ.- 1949 թ. Ծովինար գյուղից 8 կմ հվ Տարածքում պահպանվել է 13-րդ դարի ավերված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, 19-րդ դարի կիսավեր եկեղեցին և 4 հատ գերեզմանոցներ մի քանի տասնյակի հասնող խաչքարերով:։
55 Գյուղատեղի «Օրգլու» 9-17 դդ., 19 դ. Ծովինար գյուղից 15 կմ հվ «Խրբեքի ջուր» գետի ափին։
56 Գյուղատեղի 14-17 դդ. Կալավան գյուղից 8 կմ հվ-աե Կալավան-Դրախտիկ դաշտամիջյան ճանապարհի ձախ եզրին, Բարեպատ գետի ակունքների մոտ։
57 Գյուղատեղի 16-18 դդ. Կալավան գյուղից 0,5 կմ աե Դպրոցից 750 մ հս-աե։
58 Գյուղատեղի «Քանագեղ» («Մանուչարի դոլակներ») 7-17 դդ. Կարմիրգյուղ գյուղից 8 կմ հս-աե Համանուն ամրոցի տարածքում։ Տարածքում է գտնվում 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին, Սուրբ Խաչ և Քանագեղ փոքր մատուռները, 45 խարքար ունեցող միջնադարյան գերեզմանոցը։
59 Գյուղատեղի 15-17 դդ. Կութ գյուղից 2 կմ հվ-աե Հայտնի է «Քյալաֆա» անունով։
60 Գյուղատեղի «Ալթունի թախտ» 9-17 դդ. Ձորագյուղ գյուղից 2 կմ հվ-ամ «Սանգար» ամրոցից 0,5 կմ ամ։ Գյուղատեղիի կենտրուոմ գտնվում է 13-րդ դարի կիսավեր եկեղեցին՝ գերեզմանոցով։
61 Ձորավանքը գյուղատեղիում Գյուղատեղի 10-17 դդ. Ձորավանք գյուղից 1,5 կմ հվ-ամ Անասնապահական համալիրից 1,5 կմ հվ։ Պահպանվել է 13-րդ դարի կիսավեր եկեղեցին։
62 Գյուղատեղի 9-17 դդ. Մադինա գյուղից 16 կմ հվ-ամ «Մադինա» - 2 ամրոցի տարածքում։
63 Գյուղատեղի «Աղըլներ» 9-17 դդ. Մադինա գյուղից 3 կմ հվ-աե Արգիճի գետի ձախ ափին։
64 Գյուղատեղի 16-18 դդ. Մարտունի գյուղից 3 կմ հվ-աե «Իլանլու» աղբյուրի մոտ։
65 Գյուղատեղի 17-18 դդ. Մարտունի գյուղից 0,5 կմ ամ «Դարի թալա» վայրում, դեպի «Շլորաբակեր» ճանապարհից աջ։
66 Գյուղատեղի «Աղջաղալա» 12-18 դդ. Մարտունի գյուղից 3 կմ հս-ամ Համանուն ամրոցից 1 կմ հս-աե, Գետիկի աջ ափին։ Տարածքում պահպանվել է 12-րդ դարի եկեղեցին։
67 Գյուղատեղի «Շլորաբակ» 11-18 դդ. Մարտունի գյուղից 2 կմ հվ-ամ Գետիկի ձախ ափին։
68 Գյուղատեղի «Պետրոս բիձու խաչեր» 15-16 դդ. Մարտունի գյուղից 1 կմ հվ Գետիկի ձախ ափին։
69 Գյուղատեղի «Սըրխանա» 10-17 դդ. Մեծ Մասրիկ գյուղից 2 կմ ամ
70 Գյուղատեղի «Իշխանագյուղ» 10-17 դդ. Ներքին Գետաշեն գյուղից 1-1,5 կմ հվ Ագրիճա գետի աջ ափին։ Տարածքում պահպանվել է 12-րդ դարի ավերակ «Իշխանհատակ» եկեղեցին, 38 խաչքարով գերեզմանոցը և 12-րդ դարի մատուռը։
71 Գյուղատեղի «Հին Կարակոյուն» 17-18 դդ. Նորաբակ գյուղից 1,5 կմ ամ Գոմերի մոտ։
72 Գյուղատեղի 8-17 դդ. Նորաշեն գյուղի ամ մասում, «Գյունե» ամրոցի տարածքում
73 Գյուղատեղի 13-14 դդ. Նորաշեն գյուղից 1,5 կմ հս-ամ, «Խաչեր» ամրոցի տարածքում
74 Գյու��ատեղի «Խաչեր» 9-15 դդ. Նորաշեն գյուղից 1 կմ աե Նորաշեն-Ծովազարդ գյուղամիջյան հին ճանապարհի եզրերին։
75 Գյուղատեղի «Յոթ աղբյուր» 9-15 դդ. Նորատուս գյուղի տարածքում, «Յոթ աղբյուր» («Աբլլու խարաբա», «Ասլան Ղափլան») ամրոցի տարածքում Տարածքում պահպանվել է «Յոթաղբյուր» եկեղեցին։
76 Գյուղատեղի 17-18 դդ. Շատջրեք գյուղի աե եզրին
77 Գյուղատեղի «Նազեի Սուրբ» 10-17 դդ. Սարուխան գյուղից 3 կմ ամ
78 Գյուղատեղի «Սիմոյի Սուրբ» 10-17 դդ. Սարուխան գյուղից 1,5 կմ հվ-ամ Գյուղատեղիի հս եզրին 1960-ական թթ. կառուցվել է մատուռ՝ Մուշեղ Խոստեղյանի կողմից։
79 Գյուղատեղի վաղ մջնդ - ուշ մջնդ Սոտք գյուղից 9 կմ հս-աե Ոսկու հարստացուցիչ կոմբինատի տարածքում։
80 Գյուղատեղի «Ձոր» («Մանուշակաձոր») 10-17 դդ. Սոտք գյուղից 2 կմ հվ Արոտատեղեր տանող ճանապարհի ձախ կողմում։
81 Գյուղատեղի «Գոմերի ժամ» («Բանդի ձոր», «Շմակաժամ») 9-17 դդ. Վարդաձոր գյուղից 4 կմ հս-ամ Գետի աջ ափին, բարձրադիր բլրին։ Տարածքում պահպանվել է 15-րդ դարի համանուն մատուռը։
82 Գյուղատեղի «Բերդի խարաբա» («Քյաֆթառլի») 9-16 դդ. Վարդենիկ գյուղից 3 կմ հվ Համանուն ամրոցի տարածքում։ Տարածքում պահպանվել է 10-րդ դարի ավերակ եկեղեցին՝ 10-յակից ավել խաչքարերով լի գերեզմանոցով։
83 Գյուղատեղի «Հին Վարդենիկ» («Վերին Գյոզալդարա») վաղ մջնդ -1949 թ. Վարդենիկ գյուղից 5 կմ հվ Վարդենիս գետի աջ ափին, բարձրադիր հրվանդանին։ Տարածքում պահպանվել է 13-րդ դարի ավերակ Սբ. Գրիգոր եկեղեցին, 9-րդ դարի «Կարմիր վանք» եկեղեցին, 9-րդ դարի անանուն եկեղեցին և ջրաղացների համալիրը։
84 Գյուղատեղի 17-18 դդ. Վերին Շորժա գյուղից 3 կմ ամ Մասրիկ գետի աջ ափին։
85 Գյուղատեղի «Վերին Շորժա» 16-18 դդ. Վերին Շորժա գյուղի աե մասում Ձորում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]