Թթուջուր (Գեղարքունիքի մարզ)
Արտաքին տեսք
- Այս հոդվածը Գեղարքունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Թթուջուր (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Թթուջուր | |||
Թթուջուրի համայնապատկերը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան | ||
ԲԾՄ | 1850-1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 942[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Թթուջուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Գտնվում է Գետիկի աջ ափին, մարզկենտրոն Գավառից 79կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1740մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թթուջուրի մշտական բնակչությունը կազմել է 942, առկա բնակչությունը՝ 905 մարդ[1]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Բերդի տարածաշրջանի գյուղերից։ Թթուջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1922 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 608 | 1012 | 910 | 1185 | 1247 | 1081 | 1197 | 1069 | 942[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլի և ծխախոտի մշակությամբ։
Պատմամշակութային կոթող
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա ավերված եկեղեցի՝ “Կոտրած Եղցի” անունով (10-12դդ.), մոտակայքում՝ Սարուկապ գյուղատեղի (17-18դդ.), մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ։ Գյուղից արևմուտք գտնվում է 19-րդ դարի կամուրջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 49, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
|