Jump to content

Գանձակ (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գանձակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳավառ (համայնք) | Գավառ համայնք[1]
ԲԾՄ1978±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3815[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1206
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Գանձակ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Գանձակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Բնակավայրը Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին[3]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակ գյուղը գտնվում է Գավառագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա և վերջանում Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[3]։

Գյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը[3]։

Գյուղն ունի հնագույն պատմություն, որի մասին է վկայում նաև բնակավայրի կենտրոնում գտնվող և 9-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին[3]։

1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերը վերաբնակվել են գյուղի տարածքում[3]։

Բնակչու��յուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գանձակի մշտական բնակչությունը կազմել է 3815, առկա բնակչությունը՝ 3568 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները ներգաղթել են Բայազետի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից[4]։ Գանձակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 489 931[6] 1515 1883 2206 2306 2878 3392 4237 3815[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Գեղարքունիքի մարզպետարան, Գանձակ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 615
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»