Jump to content

Արծրունի Գալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծրունի Գալիկյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1912(1912-09-08)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 20, 2004(2004-08-20) (91 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ

Արծրունի Գաբրիելի Գալիկյան (սեպտեմբերի 8, 1912(1912-09-08)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 2004(2004-08-20), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, այնուհետև՝ Հայարդնախագիծ ինստիտուտում։

1942 թվականին 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1944-1945 թվականներին գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, վերադարձել է հայրենիք, բռնադատվել և 10 տարով աքսորվել Լվով, ապա՝ Նորիլսկ։

1949-1957 թվականներին եղել է կալանավայրում շինարարության պետ, 1951 թվականից՝ նախագծային ինստիտուտի հեղինակ-ճարտարապետ, 1957-1999 թվականներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ[2]։

Ստեղծագործական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիկյանի նախագծերով և ղեկավարությամբ կառուցվել են Էջմիածնի Մայրավանքի արևելյան և հյուսիսային (աշտարակի ժամացույցով) դարպասները, Արարատյան թեմի վարչական շենքը Երևանում, վերակառուցվել հին և նոր վեհարանները, «Ղազարապատ» շենքը, տպարանը, ճեմարանը (նոր մասի հավելումով), վանականների հանրակացարանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, Խոր վիրապ վանքը, Գեղարդավանքի բնակելի շենքերը, 1986-1987 թվականներին՝ Արտաշատի շրջանի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի և այլ եկեղեցական շինություններ։

1966-1968 թվականներին միաժամանակ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, 1975 թվականին նախագծել է Քանաքեռի տարածքում կառուցված ուռուցքաբանության հիվանդանոցի համալիրը[3]։

2002 թվականին արժանացել է Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2751
  2. «Репрессированные архитекторы Приенисейской Сибири». www.memorial.krsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.