Ալեքսանդր Մալայան
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ծնվել է | հուլիսի 17, 1948 |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2024[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ակնաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ծնողներ | հայր՝ Սերգեյ Մալայան |
Պարգևներ |
Ալեքսանդր Սերգեյի Մալայան (հուլիսի 17, 1948, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2024[1], Երևան, Հայաստան), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2003), ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս։ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[2], ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մալայանը ծնվել է 1948 թվականին, Թբիլիսիում, Սերգեյ Մալայանի ընտանիքում[3]։ 1966 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի բժշկական կենտրոնի ակնաբույժը, կազմակերպել է ակնաբուժական-վիրաբուժական օգնություն։ 1975 թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի քաղաքային 5-րդ բուժական միավորման «Աչքի հիվանդությունների կլինիկական քննությունն ու բացահայտումը պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ կապված» կաբինետի ակնաբույժը։ 1978-1999 թվականներին՝ Հանրապետական գլաուկոմատոզ դիսպանսերի ��աժնի վարիչ (այժմ՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն)։ 1983 թվականին ՀՍՍՀ առողջապահության մինիստրության որոշմամբ, Հայաստանում նորագույն վիրաբուժական մեթոդների ներդրման նպատակով, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի վրա կազմակերպել է հանրապետական վիրաբուժական կենտրոնի ստեղծումը[4][5]։ 1984-1988 թվականներին առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները՝
- Կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
- Ֆակոէմուլսիֆիկացիա
- Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/:
- Վիտրեկտոմիա
1982 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տաուրինի օգտագործումն աչքի եղջերաթաղանթի ներթափանցող վերքերի բուժման ժամանակ» թեմայով, 1982-1986 թվականներին եղել է ասիստենտ, 1992 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բնակչության ակնաբուժական օգնության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական միջացառումների համալիր» թեմայով։
1984 թվականից Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն է, 1992 թվականից՝ ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչը, 1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն ("Eye Progect AECP"), 1992 թվականից՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[6]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ակնաբույժների ասոցիացիայի ղեկավար, 2012
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 2006
- Գիտությունների և բնապահպանության կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 2003
- «Հայաստանի առողջապահության կազմակերպիչների կառավարման ընկերակցության նախագահության անդամ, 1999
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ գիտական աշխատանքների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, 5 մեթոդական հանձնարարականների և 1 մենագրության հեղինակ է։
- «Աչքի հիվանդություններ» (դասագիրք)
- «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» (մենագրություն)
- «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»
- «Ռազմադաշտային ակնաբուժություն»
- «Նեյրոօթալմոլոգիա»
- "Поражения органа зрения при катастрофах", Е., 1991 (համահեղինակ)
- "Comprehensive Eye examination" (համահեղինակ)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պատվոգիր, 2002
- Մխիթար Հերացու մեդալ, 2006
- Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ, 2011
- «Հանուն խաղաղ Կովկասի» ոսկե մեդալ, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը
- ↑ «Ալեքսանդր Սերգեյի Մալայան». www.doctors.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին
- ↑ Հանրահռչակ բժիշկների կյանքից, Սերգեյ Մալայան
- ↑ One, Studio. «Ալեքսանդր Մալայան - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 էջ 16։
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 2024 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շրջանավարտներ
- Հայ ակնաբաններ
- Հայ ակնաբույժներ
- Հայ պրոֆեսորներ