Jump to content

Սերգեյ Մալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մալայան
Ծնվել էհունվարի 4, 1923(1923-01-04)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 30, 1978(1978-07-30) (55 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան (1946)
Մասնագիտությունակնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ
ԶավակներԱլեքսանդր Մալայան

Սերգեյ Վարդանի Մալայան (հունվարի 4, 1923(1923-01-04), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 1978(1978-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1958), դոցենտ (1964): Առաջինն է ստեղծել տեսողության սրության որոշման աղյուսակների հայկական հավաքածուն։ Մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մալայանը ծնվել է 1923 թվականին, Թիֆլիսում, Վարդան և Արուսյակ Մալայանների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտ։ Հայրը՝ Վարդան Մալայանը, եղել է ստալինյան բռնաճնշումների զոհ, և 14-ամյա Սերգեյ Մալայանը սկսել է աշխատել, որպեսզի պահի ընտանիքը։ Ընտանիքի խնամքն իր վրա է վերցրել հորեղբայրը՝ պրոֆեսոր Արտաշես Մալաևը։ Ակնաբուժական գործունեությունը սկսել է Նոր Բայազետից, եղել է շրջանի ակնաբույժը։ Մասնակցել է Հայաստանում տարածված տրախոմա հիվանդության դեմ պայքարին։ 1953 թվականին Սերգեյ Մալայանը տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտի օրդինատուրայի «Աչքի հիվանդությունների» ամբիոն, միաժամանակ աշխատել է ակնաբուժական առաջին հիվանդանոցում։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]։ 1968-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբանը[2][3]։

Աշխատանքները վերաբերում են աչքի հիվանդությունների կլինիկային։ Մալայանը ռուս-լատինական եզակի բառարանի, հիսուն գիտական աշխատանքների, ինչպես նաև «Ֆիզիոլոգիական օպտիկայի և աչքի անատոմիա» դասագրքի հեղինակ է[4][5]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Մալայանի բրոնզե կիսանդրին Երևանի ակնաբուժական կենտրոնի սրահում

1978 թվականին Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952) կազմավորվել է Երևանի ակնաբուժական կենտրոնը, որի բացումը կատարվել է նույն թվականի մարտին։ 1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը կենտրոնում կատարել է առաջին` կատարակտի վիրահատությունը։ 1998 թվականից Ակնաբուժական կենտրոնը կրում է Մալայան գիտնականի և բժշկի անունը։ Կենտրոնի սրահում տեղադրվել է Սերգեյ Մալայանի բրոնզե կիսանդրին[1]։

Մահացել է 1978 թվականի հուլիսի 30-ին Երևանում։

  • Հայր՝ Վարդան Մալայան, ստալինյան բռնաճնշումների զոհ[1]։
  • Հորեղբայր՝ Արտաշես Մալաև, պրոֆեսոր, Թբիլիսիի բժշկական համալսարանի երկու ամբիոնների պրոֆեսոր, ղեկավարել է ակնաբուժության ամբիոնը, եղել է «Տոպոգրաֆիկ անատոմիայի և պլաստիկ վիրաբուժության» ամբիոնի վարիչ։ Թբիլիսիում ունեցել է սեփական մեծ ակնաբուժական հիվանդանոց։ Մասնավոր գործունեությանը զուգահեռ դասավանդել է բուհում։
  • Մայր՝ Արուսյակ Մալայան։
  • Քույր՝ Վարվառա Մալայան, ակնաբույժ, ապրել է Թբիլիսիում։
  • Որդի՝ Ալեքսանդր Սերգեյի Մալայան, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն։
  • Թոռնուհի՝ Ելենա Մալայան, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ[6]։
  • Աչքի անատոմիան և ֆիզիոլոգիական օպտիկան։ Երևան, 1969։
  • Ակնաբանական համառոտ տեղեկագիրք։ Երևան, 1976 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հանրահռչակ բժիշկների կյանքից, Սերգեյ Մալայան
  2. «Долг и сверхзадача Сергея Малаяна». Новое Время (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. «ДОЛГ И СВЕРХЗАДАЧА СЕРГЕЯ МАЛАЯНА». www.golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  4. Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 էջ 16։
  6. «Մալայանների տոհմի 7-րդ ակնաբույժը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.