Jump to content

Ջիգրաշեն Ավետյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Վրաստանի եկեղեցու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջիգրաշեն (այլ կիրառումներ)։
Ջիգրաշեն Ավետյաց
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցին մինչ քանդումը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1624
Ներկա վիճակԱվերված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1624 կամ 1729
Հիմնադրված1624
Կառուցման արժեք1700 թուման
Քարտեզ
Քարտեզ

Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի ոչնչացված հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի թաղամասում։ Ոչնչացվել է 1937-38 թվականների ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։

Հիմնադրման նվիրված կան երկու պատմություններ։

Ըստ Սիմեոնի քահանայի (1815 թ.)՝ Բարսեղ և Դավիթ անունով քահանաները առանձնանում են Սուրբ Նշան եկեղեցին կառուցողներից և կառուցում մի այլ եկեղեցի՝ ապագա Ջիգրաշեն Ավետյացը։ Սակայն երկար ժամանակ եկեղեցին մնում էր անավարտ։ Ստանալով 60 թուման՝ նրանք շաուրնակում են կառուցումը։ Սակայն շուտով աղա Ամատունի անունով մեկը քանդում է այս եկեղեցին և մոտակայքում սկսում նորի կառուցումը։ Նրա գործը շաուրնակում են նրա հետնորդները։ Եկեղեցին ավարտվում է 7 տարվա ընթացքում։ Շինարարության համար ծախսում են 1700 թուման։ Ըստ Սիմեոն քահանայի՝ եկեղեցու անունն առաջացել է "ջիգյար" բառից։

Ըստ մեկ այլ պատմության եկեղեցին կառուցվել է 1729 թվականին Հակոբջան Ամատունովի օգնությամբ։

19-րդ դարի կեսերին եկեղեցու քահանան Սայաթ-Նովայի թոռն էր՝ Մովսես Սայաթնյանցը։

1937-1938 թվականներին եկեղեցին ոչնչացվել է իշխանությունների կողմից։ Եկեղեցու քանդումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքներով տեղի բնակիչների կողմից։ Եկեղեցին երկար ժամանակ չէին կարողանում քանդել և բնակիչներն ասում էին "Այն կառուցված է ջիգյարով և այդ պատճառով չի քանդվում."։ Վերջիվերջո եկեղեցին պայթեցվեց պայթուցիկո��։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]