Հիլարի Քլինթոն
Հիլարի Քլինթոն անգլ.՝ Hillary Clinton | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1][2] |
---|---|
Կրթություն՝ | Maine South High School? (1965)[3], Ուելսլի քոլեջ (1969)[3], Եյլի իրավունքի դպրոց (1973)[3] և Maine East High School? (1964)[3] |
Գիտական աստիճան՝ | բակալավր[1] (1969) և Իրավագիտության դոկտոր[1] (1973) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս, պոդքաստեր, իրավաբան և կինոպրոդյուսեր |
Դավանանք | մեթոդիզմ[4] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1947[1][5][6][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | , Չիկագո[1][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Hillary Diane Rodham |
Հայր | Հյու Էլսվորթ Ռոդհամ[5] |
Մայր | Դորոթի Հոուել Ռոդհամ[5] |
Ամուսին | Բիլ Քլինթոն[5][7] |
Զավակներ | Չելսի Վիկտորյա Քլինթոն[5][7] |
Կայք՝ | hillaryclinton.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հիլարի Դայեն Ռոդհեմ Քլինթոն (անգլ.՝ Hillary Diane Rodham Clinton, հոկտեմբերի 26, 1947[1][5][6][…], , Չիկագո[1][5]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, Արկանզասի առաջին տիկին (1983-1992), ԱՄՆ-ի առաջին տիկինը (1993-2001), սենատոր Նյու-Յորք նահանգից (2001-2009), ԱՄՆ պետքարտուղար (2009-2013), ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլարի Ռոդեմը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 26-ին Էջվեյթեր հիվանդանոցում՝ Չիկագո, Իլինոյս։
Հիլարին մեծացել է Միացյալ մեթոդական եկեղեցու հետևորդների ընտանիքում։ Սկզբում ընտանիքն ապրում էր Չիկագոյում, իսկ երբ Հիլարին դարձավ 3 տարեկան, ընտանիքով տեղափոխվեցին Պարկ Ռիջ (Իլինոյս)։
Նրա հայրը՝ Հյու Էլսվորթ Ռոդեմը (1911-1993), բրիտանական ծագում ուներ, ինչպես նաև հաջողակ գործարար էր տեքստիլ արդյունաբերության փոքր բիզնեսում։
Նրա մայրը՝ Դորոթի Հոութել Ռոդեմը (1919-2011), տնային տնտեսուհի էր անգլիական, շոտլանդական, քվեբեկական, բրիտանական և հոլանդական արմատներ։
Հիլարին 2 կրտսեր եղբայր ունի՝ Հյուն (ծնվ․՝ 1950 թվական) և Թոնին (ծնվ․՝ 1954 թվական)։
Դպրոցական տարիներին Հիլարի Ռոդեմը եղել է ուսուցիչների սիրելին։ Նա գերազանց հանդես էր գալիս այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են լողը և բասկետբոլը, պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, որոնցից են Brownie-ն և սկաուտական շարժումը։
Մանկության տարիներին Հիլարին ոգեշնչվում էր տիեզերագնացության մրցարշավում՝ ԱՄՆ-ի ունեցած ձեռքբերումներով, և նույնիսկ նամակ ուղարկեց ՆԱՍԱ, որտեղ հարցնում էր, թե ինքն ինչ պետք է անի, որպեսզի տիեզերագնաց դառնա։
Հիլարին սովորում էր Մեյն Իսթի անգլ.՝ Maine East High School դպրոցում, որտեղ ակտիվ մասնակցություն ուներ դպրոցական կյանքին՝ աշակերտական խորհրդի, դպրոցական թերթի խմբագրության անդամ էր։ Ավագ դասարաններում սովորել է անգլ.՝ Maine South High School-ում, որտեղ ուսուցիչները նրան առանձնացնում էին որպես հաջողությանն ամենահակված աշակերտ։
Կրթություն և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին Ռոդեմն ընդունվեց Ուելսլիի քոլեջ, որտեղ մասնագիտանում էր քաղաքագիտության բնագավառում։ 1969 թվականին բակալավրի աստիճան ստացավ և ընդունվեց Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1973 թվականին իրավունքի դոկտորի աստիճան է ստացել։
Համալսարանում նա ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ։ Նրանք ամուսնացան 1975 թվականին։
Մինչ ամուսնությունն աշխատել է երեխաների պաշտպանության հիմնադրամում 7 ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում։ Հետո տեղափոխվել է Արկանզաս, որտեղ Բիլ Քլինթոնն մեկնարկեց քաղաքական կարիերան։
1975 թվականից դասավանդել է Արկանզասի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 1976 թվականից աշխատել է Rose Law Firm իրավաբանական կազմակերպությունում։
1978 թվականին նախագահ Ջիմի Քարթերը Հիլարիին նշանակեց Իրավաբանական ծառայությունների կորպորացիայի կառավարման անդամ։ Այդ նույն տարում Բիլ Քլինթոնն ընտրվեց Արկանզասի նահանգապետ։
12 տարի (1979—1981 և 1983—1993) շարունակ լինելով նահանգի առաջին տիկինը՝ Քլինթոնն ակտիվորեն մասնակցում էր նահանգի հասարակական կյանքին, մասնավորապես՝ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և երեխաների իրավունքների պաշտպանությունը
1986-1992 թվականներին Հիլարի Քլինթոնը եղել է Walmart[11] ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
1992 թվականի նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի հաղթանակից հետո՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Հիլարի Քլինթոնն ամուսնու խնդրանքով 1993 թվականին ղեկավաեց օպերատիվ կոմիտեն, որն ուղղված էր առողջապահության բարեփոխումներին, սակայն պա՛տոնն զբաղեցնելուց մեկ տարի անց հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից։
1998 թվականին Քլինթոն-Լևինսկի սկանդալի պատճառ դարձան Բիլ Քլինթոնի և իր քարտուղարուհի Մոնիկա Լևինսկիի հարաբերությունները, որը մեծ դժվարությամբ չհանգուցալուծվեց Բիլ Քլինթոնի իմպիչմենտով, Հիլարին ամուսնուն սատարեց և չցանկացավ բաժանվել նրանից։
Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, ծնվել է 1980 թվականին։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլ Քլինթոնի նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին նրա տարեկան եկամուտը կազմում էր 190 000 դոլար, 1993 թվականին՝ արդեն 250 000 դոլար, նրա ամուսնու եկամուտը՝ որպես նահանգապետ,տարեկան կազմում էր 35 000 դոլար[12]։
1986-1992 թվականներին զբաղեցրել է Walmart[13] ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը
Չնայած ֆեդերալ մակարդակում աշխատանքային փորձի բացակայությանը՝ Հիլարին ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ի քաղաքական կյանքին, մասնավորապես՝ ընդհանուր առմամբ, երկրի առողջապահական համակարգը բարեփոխելու անհաջող փորձը (1993-1994)։ 1993 թվականի հունվարին Բիլը նրան նշանակեց օպերատիվ կոմիտեի ղեկավար՝ առողջապահական բարեփոխումների գծով։ Նա հասավ նրան, որ ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներն ունեին բժշկական ապահովագրություն և առաջարկում էր ծախսերի մի մասը դնել գործատուների և բժշկական ապրանքներ արտադրողների «ուսերին»։ Բժշկական ապրանքներ արտադրողների հականերգործությունը, Կոնգրեսի աջակցության բացակայությունը (հատկապես 1994 թվականի՝ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո) բարեփոխման իրագործումը դարձրին անհնարին։ Հիլարի Քլինթոնը հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից։
Սենատոր Նյու-Յորքից
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Նյու-Յորք նահանգում Քլինթոնն ընտրվեց սենատոր։ Նրա նախընտրական թիմի մենեջերը Նյու-Յորքի հասարակական փաստաբան Բիլ դե Բլազիոն էր։ Վստահ հաղթելով 2006 թվականի նոյեմբերի՝ Սենատի վերընտրությունները, Հիլարի Քլինթոնը երկար ժամանակ համարվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտներից մեկը։
2008 թվականի նախընտրական թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի աշնանը՝ նախագահական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, Հիլարին հանդիսանում էր ԱՄՆ նախագահի պաշտոնի՝ հանրությանն ամենահայտնի թեկնածուներց մեկը և վայելում էր դեմոկրատ էլեկտորատի աջակցությունը։ Իր ամուսնու՝ Բիլ Քլինթոնի աջակցությամբ, ինչպես նաև գովազդում մեծաթիվ ներդրումներով (2008 թվականի հունվարին 5․3 մլն ԱՄՆ դոլարը գերազնացող ներդրում)՝ Հիլարին ռեյտինգային ցուցակներում և ընտրազանգվածի հարցման արդյունքներով առաջատար տեղ էր գրավում։ Ընդհուպ մինչև 2007 թվականի նոյեմբերը նրա օգտին պատրաստ էր քվեարկելձախ և դեմոկրատ-լիբերալների ճակատի բոլոր ընտրողների 40 %-ը։ Բայց իրավիճակը փոխվեց 2007 թվականի վերջին, երբ բազմաթիվ ընտրողներ սկսեցին կասկածել զույգին և ողջ ամերիկյան համակարգը նեպոտիզմի մեջ, որը տեղի էր ունենում քրեական հեղինակությունների նեղ շրջանակի մոտ՝ խոշոր կապիտալի յուրացմամբ։ 2008 թվականի հունվարի 3-ին Այովայի կուսակցությունների հակաքարոզչության արդյունքում նրանք հայտնեցին ընտրողների ցանկությունը՝ տեսնել փոփոխություններ և նոր դեմքեր՝ քաղաքականության մեջ։ Հիլարին հավաքեց դեմոկրատների ձայների ընդամենը 29 %-ը՝ զիջելով Էդվարդսին (30 %) և Օբամային (38 %)։ Դրանից հետո նա միաժամանակ որոշեց փոխել իր՝ սառը և հաշվենկատ տիկնոջ կերպարը՝ այն դարձնելով ավելի փափուկ՝ զգացմունքային ֆոնի վրա․ դրա համար նրան օգնեց իր դուստրը, ում ելույթի ժամանակ անգամ հուզվեց։ Ամեն դեպքու, ինչպես ցույց տվեցին հարցումները՝ կին ընտրողների շրջանում անցկացված, միևնույնն է, սատարում էին Օբամային (35 %), և ոչ թե Քլինթոնին (30 %).
2008 թվականի սկզբին՝ բաց նախնական ընտրությունների ժամանակ, Հիլարին Օբամային վստահ հաղթում է Օհայո և Ռոդ-Այլենդ նահանգներում և նշանակալի առավելությամբ՝ Տեխաս նահանգում, բայց պարտվում է Միսիսիպի և Վերմոնտ նահանգներում։ Ապրիլի 22-ին Քլինթոնը կարոևր հաղթանակ է տանում Փենսիլվանիա նահանգի բաց նախնական ընտրություններում։
2008 թվականի հունիսի 7-ին հրաժարվեց ներկուսակցական պայքարից և հայտարարեց Բարաք Օբամայի թեկնածությունը սատարելու մասին։
ԱՄՆ պետքարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջադրում և հաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո՝ Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին առաջարկեց զբաղեցնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Նոյեմբերի 21-ին Հիլարի Քլինթոնը համաձայնեց զբաղեցնել այդ պաշտոնը[14], ինչի մասին Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարեց դեկտեմբերի 1-ին։
Դեկտեմբերի 10-ին Կոնգրեսը հատուկ օրենք ընդունեց, որը վերաբերում էր պետքարտուղարի աշխատավարձի իջեցմանը։ Այս քայլը կոչվում է «Սեկսբիի հնարք», որը կիրառվում է այն նպատակով, որպեսզի գործող սենատորը կարողանա դառնալ պետքարտուղար։ Դեկտեմբերի 19-ին օրենքն ստորագրեց Ջորջ Ու. Բուշը։ Միաժամանակ, սենատոր Հիլարի Քլինթոնը 2007 թվականի հունվարի 1-ից զրկվեց աշխատավարձի բոլոր հնարավոր բարձրացումներից։
Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու լինելու մասին լսումներն սկսվեցին 2009 թվականի հունվարի 13-ին Սենատում՝ ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների կոմիտեում։ Երկու օր անց կոմիտեն հավանություն տվեց նրա թեկնածությանը (16-ը 1-ի հարաբերակցությամբ)։
2009 թվականի հունվարի 20-ին՝ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունից հետո, Սենատը հետաձգեց Հիլարի Քլինթոնի թեկնածության որոշման ընդունումը[15]. Որոշումն ընդունվեց հունվարի 21-ին, երբ ներկ�� էր Սենատի ողջ կազմը, և թեկնածությունը հաստատվեց ձայների մեծամասնությամբ՝ 94 ձայնը 2-ի դեմ։ Այդ նույն օրը Հիլարի Քլինթոնը երդվեց և վայր դրեց Նյու-Յորքի սենատորի լիազորությունները։ Նոր պետքարտուղարը Պետդեպարտամենտ տեղափոխվեց 2009 թվականի հունվարի 22-ին։
Գործունեությունը պետքարտուղարի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլարի Քլինթոնի աշխատանքի հենց առաջին օրն ԱՄՆ Պետդեպարտամենտ այցելեցին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որոնց ներկայությամբ պետքարտուղարը հայտարարեց նոր դեսպանների նշանակման մասին։ Նախկին սենատոր, դեմոկրատ Ջորջ Ջոն Միտչելը Մերձավոր Արևելքում հարցերի խաղաղ կարգավորման հատուկ դեսպան նշանակվեց, իսկ Աֆղանստանում և Պակիստանում՝ Ռիչարդ Հոլբուրքը, ով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչն է եղել՝ Քլինթոնի աշխատակազմից[16]։
2009 թվականի մարտի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցկացրին առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ ժնևյան «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում։ Այդ հանդիպմանը Լավրովն ու Քլինթոնը դրեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման խորհրդանշական մեկնարկը՝ սեղմելով մեծ, կարմիր կոճակը, որի վրա ոչ թե գրված էր «վերալիցքավորում», այլ՝ «գերբեռնում»։
2009 թվականի հոկտեմբերի 13-14-ը Հիլարի Քլինթոնն առաջին պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա, որտեղ նա հանդիպեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա նրանց հետ քննարկեց Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ՌԴ-ԱՄՆ երկկողմ պայմանագիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերալիցքավորումը»
2010 թվականի մարտի 18-ին Քլինթոնը նորից այցելում է Մոսկվա, որտեղ մասնակցություն է ունենում Մերձավոր Արևելքի իրավիճակի քննարկմանը և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանագրի ստորագրմանը։ Այդ այցի սկզբում հարցազրույց տվեց ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, ով վարում է «Պոզներ» հեռուստահաղորդումը։ Այդ հաղորդման ժամանակ նա պատասխանեց ԱՄՆ-ի ներքին քաղաքականության, Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի մասին հարցերին։
2011 թվականի հոկտեմբերի 20-ին Քլինթոնը պաշտոնական այցով գտնվում էր Քաբուլում (Աֆղանստանի մայրաքաղաք)։ Այնտեղ նա SMS-ի մջոցով իմացավ լիբիական առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի սպանության մասին։ Այդ պահին նա պատրաստվում էր հարցազրույցի, և օպերատորը ֆիքսել է այդ պահը. կարդալով Քադաֆիի մահվան մասին հաղորդագրությունը՝ Քլինթոնը բացականչել է «Ուխ»։ Վերաասութավորելով Հուլիոս Կեսարի հայտնի խոսքը՝ «Եկա, տեսա, հաղթեցի», Քլինթոնը ծիծաղով ասել է. «Եկանք, տեսանք, նա մեռավ»։
2013 թվականի փետրվարի 1-ին Քլինթոնը հրաժարական տվեց պետքարտուղարի պաշտոնից։ ԱՄՆ նոր պետքարտուղար դարձավ Ջոն Քերին։
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր գործունեության 4 տարիների և խոհերի մասին նա հրատարակեց «Hard Choices» («Բարդ ճամփաբաժաններ», բառացի՝ «Բարդ ընտրություններ», 2014)[17]: Քլինթոնը, որպես ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է մշակի լայնամասշտաբ ռազմավարություն՝ իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի հետ կապված։
Արդեն 2015 թվականի մարտին՝ պետքարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, ընդհարում տեղի ունեցավ՝ իր անձնական էլեկտրոնային փոստից գաղտնի ծառայողական տեղեկություն տարածելու պատճառով։ Եվ չնայած Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննությունների արդյունքում ԱՄՆ գլխավոր դատախազին հրահանգեց նրան մեղադրանք չառաջադրել, 2016 թվականի հուլիսի 8-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերբին հայտարարեց, որ նախագահի թեկնածու Քլինթոնի դեմ հետաքննությունը վերականգնվել է և շարունակվելու է[18]։
- Հրաժարական
2014 թվականի մարտի 4-ին Կալիֆորնիայում տեղի ունեցող բարեգործական երեկոյի ժամանակ Քլինթոնն արտահայտվեց 1930-ական թվականների ազգայնական Գերմանիայի՝ էթնիկ գերմանացիներին այլ պետություններում պաշտպանություն առաջարկելու, և Ռուսաստանի՝ Ղրիմում վարած քաղաքականության մեջ նմանությունների մասին։ Հաջորդ օրը հանդես գալով Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում՝ Քլինթոնը հերքեց, որ զուգահեռներ է տարել Ռուսասատանի՝ Ուկրաինայում կատարած գործողությունների և Գերմանիայի՝ Սուդեթական շրջանում արածի միջև[19]։
2016 թվականի նախընտրական թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կազմից իր թեկնածության առաջադրման մասին[20]։
Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության առավել ճանաչված թեկնածուն էր, սակայն նրա համար անսպասելի հակառակորդ դարձավ Վերմոնտի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ով դարձավ Դեմոկրատական կուսակցությունից 2-րդ թեկնածուն՝ 2015 թվականի ապրիլի 30-ին հայտարարելով իր թեկնածության առաջադրման մասին։ Ինչպես նաև դեմոկրատներից որպես հավանական թեկնածու դիտարկվում էր ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, բայց 2015 թվականի հոկտեմբերին նա հրաժարվեց իր թեկնածության առաջադրումից։ Քլինթոնը ևս մեկ հակառակորդ ուներ՝ Մերիլենդի էքս-նահանագապետ Մարտին Օմելլին։
Ջիմ Ուեբը, Կինքոլն Չեյֆին, Լոուրենս Լեսիգը հետ վերցրին իրենց թեկնածությունները, քանի որ բաց նախնական ընտրություններում ցածր ռեյտինգ ունեին։ Մարտին Օմելլին Այովայի անհաջող դեբյուտից հետո հրաժարվեց մասնկացել բաց բախնական ընտրությանը (նախկին նահանգապետն ընդամենը 1 % հավաքեց)։
2016 թվականի բաց նախնական ընտրության արդյունքներով՝ հավանական թեկնածու դարձավ Քլինթոնը, ով հաղթանակ տոնեց թվով 28 նահանգներում (Բեռնի Սանդերսի 21-ի դեմ), ինչպես նաև ԱՄՆ բոլոր տարածքներում և Կոլումբիայի շրջանում։ 2016 թվականի հուլիսի 22-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում թեկնածու կդառնա Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնը։
2016 թվականի նոյեմբերի 8-ին կայացան ընտրությունները։ Քլինթոնը պարտություն կրեց, հաղթեց Թրամփը[21][22]՝ հավաքելով ընտրողների 306 քվեն՝ Քլինթոնի 232 քվեի դիմաց[23]. Քվեարկության արդյունքներով՝ ԱՄՆ քվեարկողների կոլեգիան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատեց Թրամփի օգտին տրված 304 և Քլինթոնի օգտին տրված 227 քվեները[23]։ Սակայն Քլինթոնն առաջ անցավ Թրամփից՝ հավաքելով ընտրողների շուրջ 2,9 միլիոնից ավելի քվե՝ 65,84 միլիոնը՝ 62,98 միլիոնի դեմ[24]։
2017 թվականի սեպտեմբերի 12-ին լույս տեսավ Հիլարի Քլինթոնի «Ինչ պատահեց» գիրքը՝ նվիրված իր մասնակցությանը նախագահական մրցապայքարին։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 15-ին հայտարարեց քաղաքական խումբ ստեղծելու մասին, որը կոչվում էր «Onward Together» և նպատակ ուներ քաջալերել հասարակ մարդկանց՝ առավել ակտիվ քաղաքական կյանքին մասնակցելու և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հակագործունեությանը[25]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրեմմի»՝ լավագույն խոսակցական կամ ոչ երաժշտական ալբոմի համար՝ 1996 թվականին՝ «Գրեմմի»-ի 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Անհրաժեշտ է մի ամբողջ գյուղ» (1997 թվական փետրվարի 26)[26][27]։
- Էլլիս կղզու պատվավոր շքանշան (1999 թվականի մայիսի 8)[28][29]։
- «Պաշտպանության նախարարության մեդալ՝ «Կարկառուն քաղաքացիական ծառայության համար»» (2013 թվականի փետրվարի 14)[30][31]։
- Ազատության ֆիլադելֆիական շքանշան (2013 թվականի սեպտեմբերի 10)[32][33]։
- Լինքոլնի պատվո շքանշան (2014 թվականի մարտի 20)[34]։
Արտասահմանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատության ոսկե շքանշան (Կոսովոյի Հանրապետություն, 2004 թվականի հունիսի 12)[35]։
- 1-ին աստիճանի Դոստիկի պատվո շքանշան (Ղազախստան, 2011 թվականի հունվարի 26)[36]։
- Պետական դրոշի պատվո շքանշան (Ալբանիա, 2011 թվականի նոյեմբերի 1)[37]։
- Մեծ խաչի ասպետի Լեկանդուլի պատվո շքանշան (Ֆիլիպիններ, 2011 թվականի նոյեմբերի 16)[38][39]։
- Պատվո լեգիոն շքանշան (Ֆիլիպիններ, 2013 թվականի հունվարի 15)[40][41][42]։
- Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայության համար Մեծ խաչի ասպետի պատվո շքանշան (Լեհաստան 2013 թվականի փետրվարի 1)[43]։
- 1-ին աստիճանի Մարիայի հողի խաչի պատվո շքանշան (Էստոնիա, 2013 թվականի փետրվարի 6)[44][45]։
- 2-րդ աստիճանի 3 աստղի պատվո շքանշան (Լատվիա, 2013 թվականի սեպտեմբերի 23)[46][47][48]։
- Մեծ խաչի ասպետի աստիճանի Վիտուատաս Մեծի պատվո շքանշան (Լիտվա, 2013 թվականի հունիսի 17)[49][50]։
- Ոսկե գեղմի պատվո շքանշան (Վրաստան, 2013 թվականի նոյեմբերի 16)[51]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 CLINTON, Hillary Rodham, (1947 -) — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 https://www.workwithdata.com/person/hillary-clinton-1947
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ Burke D. The public and private faith of Hillary Clinton — 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Biographies of the Secretaries of State: Hillary Rodham Clinton (1947–) — Office of the Historian.
- ↑ 6,0 6,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/hillary-rodham-clinton/
- ↑ https://www.radcliffe.harvard.edu/event/radcliffe-day-2018
- ↑ https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
- ↑ Ward Harkavy. (2000 թ․ մայիսի 23). «Wal-Mart's First Lady» (անգլերեն). Village Voice. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Хиллари Родэм Клинтон». Люди. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Эволюция президента Wal-Mart = Газета «Ведомости» // Энн Циммерман. Архивировано из первоисточника 12 Հունիսի 2010.
- ↑ «Хиллари Клинтон согласилась стать госсекретарем США». Lenta.ru. 21 ноября 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Abrams J. Senate confirms 6 cabinet secretaries // «Real Clear Politics». January 20, 2009. Հունվարի 20-ին և 21-ին պետքարտուղարի պարտականություններն իրականացնում էր Ուիլյամ Բյորնսը։
- ↑ Обама объявил о назначении посланников на Ближний Восток и в Афганистан // Новости Полит.ру. 23 января 2009 г.
- ↑ Новости NEWSru.com :: Мемуары Хиллари Клинтон с целой главой об РФ и Путине в России сочли «важным событием года»
- ↑ «Госдепартамент США возобновил расследование против Хиллари Клинтон». dw.com. 2016 թ․ հուլիսի 8.
- ↑ Хиллари Клинтон навлекла на себя критику, сравнив Путина с нацистами
- ↑ «Хиллари Клинтон баллотируется в президенты США» (ռուսերեն). Украинская правда. 12 апреля 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««The alchemy of Trump's victory, at odds with popular vote»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Obama: President-elect Trump»
- ↑ 23,0 23,1 Kiersten Schmidt, Wilson Andrews (19 декабря 2016). «A Historic Number of Electors Defected, and Most Were Supposed to Vote for Clinton». The New York Times.
- ↑ «2016 Popular Vote Tracker». The Cook Political Report (eng). 3.01.2017. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Niraj Chokshi (2017 թ․ մայիսի 15). «Hillary Clinton Starts Onward Together, a New Political Group». nytimes.com (անգլերեն). The New York Times.
- ↑ «It Takes A Village. Hillary Rodham Clinton». Грэмми. Վերցված է 27 августа 2017-ին.
- ↑ «Hillary Clinton wins Best Spoken Word Or Non-Musical Album». Грэмми. 26 февраля 1997. Վերցված է 27 августа 2017-ին.
- ↑ «Hon. Hillary Rodham Clinton». Национальная этническая коалиция организаций. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 27 августа 2017-ին.
- ↑ «Ellis Island Medal of Honor Ceremony». Конгресс США. 8 мая 1999. Վերցված է 27 августа 2017-ին.
- ↑ «Panetta, Dempsey Honor Clinton in Pentagon Ceremony». Министерство обороны США. 14 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Gen. Dempsey's Remarks at the Distinguished Civilian Service Award Ceremony for former Secretary of State Hillary Rodham Clinton». Объединённый комитет начальников штабов. 14 февраля 2013. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Hillary Rodham Clinton receives 2013 Liberty Medal». Национальный центр конституции. 10 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Hillary Rodham Clinton, Former Secretary of State». 10 сентября 2013. Վերցված է 24 августа 2017-ին.
{{cite web}}
: Text "Национальный центр конституции" ignored (օգնություն) - ↑ «Governor Quinn Announces Hillary Rodham Clinton Will Receive State's Highest Award». Линкольновская академия Иллинойса. 20 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Hillari Clinton, Medalja e Artë e Lirisë» (PDF). Президент Республики Косово. 12 июня 2004. Վերցված է 30 августа 2018-ին.
- ↑ «К. Саудабаев и Х. Клинтон подтверждают обоюдное намерение укреплять стратегическое партнерство». Правительство Казахстана. 26 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Presidenti Nishani dekoron znj. Hillary Rodham Clinton me Urdhrin e Flamurit Kombëtar». Президент Албании. 1 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «President Benigno S. Aquino III again met with U.S. Secretary of State Hillary Clinton». Official Gazette of the Republic of the Philippines. 16 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Presentation of the Order of Lakandula, Signing of the Partnership for Growth and Joint Press Availability with Philippines Foreign Secretary Albert Del Rosario». Государственный департамент США. 16 ноября 2011. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «PHL confers Legion of Honor on U.S. Secretary of State Hillary Clinton». Official Gazette of the Republic of the Philippines. 16 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «U.S. Secretary of State Hillary Clinton awarded the Philippines' Legion of Honor Presidential Citation». Посольство США на Филиппинах. 15 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Philippines confers Legion of Honor on US Secretary of State Hillary Clinton». Посольство Филиппин в США. 15 января 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 1 lutego 2013 r. o nadaniu orderu poz. 396». Сейм Республики Польша. 1 февраля 2013. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Estonia thanks and recognises 99 people with decorations on the eve of Independence Day». Президент Эстонии. 6 февраля 2013. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Hillary Clinton. Maarjamaa Risti I klassi teenetemärk». Президент Эстонии. 6 февраля 2013. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Ordeņu kapitula paziņojums 2014.gada 18.septembrī Nr.9 «Par Triju Zvaigžņu ordeņa piešķiršanu»». Президент Латвии. 18 сентября 2014. Վերցված է 31 августа 2018-ին.
- ↑ «President of Latvia continues his working visit to the United States and awards the Order to the former U.S. Secretary of State». Президент Латвии. 23 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «Hilary Clinton awarded Order of the Three Stars». Latvijas Sabiedriskais medijs. 24 сентября 2014. Վերցված է 1 сентября 2018-ին.
- ↑ «Lietuvos Respublikos Prezidento dekretas 2013 m. birželio 17 d. Nr. 1K-1502 «Dėl Lietuvos Respublikos ir užsienio valstybių piliečių apdovanojimo Lietuvos valstybės ordinais ir medaliais Liepos 6-osios – Valstybės (Lietuvos karaliaus Mindaugo karūnavimo) dienos proga»». Президент Литвы. 17 июня 2013. Վերցված է 31 августа 2018-ին.
- ↑ «Dalia Grybauskaitė presented state decorations to H. Clinton and M. Davis». Президент Литвы. 25 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
- ↑ «საქართველოს პრეზიდენტმა სახელმწიფოს განვითარებაში შეტანილი წვლილისთვის სხვადასხვა სფეროს წარმომადგენლები დააჯილდოვა». Президент Грузии. 16 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 24 августа 2017-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Клинтон, Хиллари // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 300. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի պաշտոնական կայքը
- Վլադիմիր Պոզների հաղորդաշարին տված հարցազրույցը(22.03.2010)
- «Պուտինը հոգի չունի» (видеофрагмент YouTube)
- Հիլարի Քլինթոն․ Կալիֆորնիայի նախագա՞հ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Քլինթոն» հոդվածին։ |
|
|
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի առաջին տիկիններ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի կին դիվանագետներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Կին ինքնակենսագիրներ
- Քաղաքական ընտանիքներ