Օհայո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օհայո (այլ կիրառումներ)
Օհայո անգլ.՝ Ohio | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Միջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Beautiful Ohio? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Կոլումբուս | |||||
Ամենաբարձր կետ | Campbell Hill? | |||||
ԲԾՄ | 260 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Ohio General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Ohio? | |||||
Միության մուտք | մարտի, 1, 1803 (17-րդ) | |||||
Բնակչություն | ▲11 799 448 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (7 տեղ) | |||||
Տարածք | 116 096 կմ² (34 տեղ) | |||||
Հիմնադրված է | մարտի 1, 1803 թ. | |||||
Սահմանակցում է | Միչիգան, Ինդիանա, Կենտուկի, Արևմտյան Վիրջինիա, Փենսիլվանիա և Օնտարիո | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | OH | |||||
ISO 3166-2 կոդ | US-OH | |||||
Անվանված է | Օհայո գետ | |||||
Մականուն | The Buckeye State | |||||
Միության մուտք | մարտի, 1, 1803 (17-րդ) | |||||
ohio.gov(անգլ.) | ||||||
Օհայո[2] (անգլերեն՝ Ohio), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմի մեջ է ընդգրկվել (մարտի 1, 1803 թվական)։ Նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Կոլումբուսն է։ Բնակչության խտությամբ նահանգը երկրում զբաղեցնում է 10-րդ տեղը։
«Օհայո» անունը ծագում է իրոկեզների «ohi-yo’» բառից, որ նշանակում է «ոչ մեծ գետ»։
Նահանգի կառավարությունը բաղկացած է գործադիր իշխանությունից, որի գլուխ կանգնած է նահանգապետը, օրենսդիր մարմնից, որ ներառում է Օհայոյի գլխավոր ասամբլեան և դատական իշխանությունից, որը ղեկավարում է Գերագույն դատարանը։ Ներկայումս Օհայոն 18 ներկայացուցիչ ունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օհայոյի տարածքում է գտնվում Օձի գերեզմանաբլուրը` հնդկացիական հողե ճարտարապետության հուշարձանը։ Հնում Օհայոյի տարածքում ներկայացված են եղել Ադենայի, Հոուպվելի, Ֆորթ Էյնշենթի մշակույթները, որոնց էթնիկ պատկանելությունը հստակ չէ։ Ժամանակի հետ Օհայոյի տարածքում բնակություն են հաստատել հիմնականում ալգոնկինները, ինչպես նաև սիուները և իրոկեզները։
Եվրոպացիների կողմից Օհայոյի բնակեցումը սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են ֆրանսիացի ներգաղթյալները, ովքեր մի շարք բնակավայրեր են հիմնել հնդկացիական ցեղերից մորթեղեն գնելու նպատակով։ 1755-1763 թվականներին ֆրանս-հնդկացիական պատերազմից հետո Օհայոն անցնում է անգլիացիների տիրապետության տակ, իսկ 1783 թվականին կնքված Վերսալի հաշտության պայմանագրով սկսել է պատկանել Անկախության պատերազմում հաղթած գաղութարարներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800 թվականին ավելի քան 45.000 բնակիչներից Օհայոյի բնակչությունն աճել է 10 %-ով ամեն տարվա համար։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Օհայոյի բնակչությունը կազմել է 10.650.000 մարդ[3]։ Հետագա տասնամյակներին բնակչության աճը դանդաղել է` 2000 թվականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 11.544.951 մարդ։ Բնակչության թվաքանակի աճը, համեմատած մնացած նահանգների հետ, Օհայոյում հետ է մնում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի աշխարհագրական բարենպաստ դիրքը լավ հնարավորություններ է ընձեռում տնտեսական զարգացման համար։ Նահանգի մեծ մասը գտնվում է հարթ տեղանքում։ Քանի որ Օհայոն կապում է երկրի միջին արևմուտքի տարբեր մասերը, շատ բեռներ տեղափոխվում են նահանգի լավ զարգացած ավտոճանապարհներով։ Օհայոն 10-րդ նահանգն է` իր զարգացած ավտոճանապարհներով, և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի 50 % բնակչությունից մեկ օրվա ճանապարհի հեռավորությամբ։ Նահանգի հյուսիսում գտնվում է Էրի լիճը, որը 502 կմ ափագծի երկայնքով հնարավորություն է տալիս բեռնափախադրուներ կատարել։ Նահանգը արևելքից սահմանակից է Փենսիլվանիային, հյուսիս-արևմուտքից` Միչիգանին, հյուսիսից` Կանադայի Օնտարիո նահանգին, արևմուտքից` Ինդիանա նահանգին, հարավից` Կենտուկի նահանգին, հարավ-արևելքից` Արևմտյան Վիրջինիային։
Օհայո նահանգը բաժանված է Օհայո գետով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգում գերիշխում է մայրցամաքային խոնավ կլիման։ Ամառը սովորաբար շոգ է և չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազվադեպ չէ. այն առավել խիստ է դարձնում Էրի լիճը։ Լճի հարավարևելյան ափերին հաճախակի են լինում փոթորիկներ։
Չնայած դրան` բուսական և կենդանական աշխարհը հարուստ է։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգն ունի 88 շրջան։ Մայրաքաղաք Կոլումբուսը գրավում է Ֆրանկլինի շրջանի մեծ մասը։
Նահանգի օրենքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օհայո նահանգում ծանր հանցագործությունների համար կիրառվող առավելագույն պարտադիր պատիժը կազմում է տուգանք՝ 20,000 դոլարի չափով, և 11 տարի ազատազրկում։ Եղել են ծայրահեղ դեպքեր, երբ կիրառվել է ցմահ ազատազրկում, սակայն Օհայո նահանգում դրանք հազվադեպ են։ 2014 թվականից 2020 թվականը նահանգում մահապատիժ կիրառվել է 4 անգամ։
Ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար ամենամեղմ պատժամիջոցներ կիրառող 50 նահանգներից, Օհայոն 49-րդն տեղում է։
Այն նաև զբաղեցնում է 47-րդ տեղը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու կանխարգելման միջոցառումներ կազմակերպող նահանգներից։ Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու հետ կապված խախտումների քանակը 01/01/2020–ից մինչև 31/05/2020 ընկած ժամանակահատվածում նվազել է 36 տոկոսով, համեմատ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված խախտումների քանակի[4]։
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
40.000 և ավել բնակչություն ունեցող քաղաքներ (2012—2014 թվականներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
- ↑ Демография Огайо 2007—2014 (англ.) на сайте quickfacts.census.gov
- ↑ «Ohio State Highway Patrol». statepatrol.ohio.gov. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.onelakewood.com/
https://ohio.gov/
https://www.osu.edu/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ohio.gov – Պաշտոնական կայք
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհայո» հոդվածին։ |
|