Ջուլիա Գրանթ
Ջուլիա Գրանթ անգլ.՝ Julia Grant | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հունվարի 26, 1826[1] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 14, 1902[2][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Գրանթի դամբարան[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Julia Boggs Dent |
Հայր | Frederick Dent?[2][4] |
Մայր | Ellen Bray Wrenshall?[2][4] |
Ամուսին | Ուլիսես Ս. Գրանթ[4] |
Զավակներ | Ֆրեդերիկ Դենթ Գրանթ, Ուլիսես Ս. Գրանթ կրտսեր, Նելլի Գրանթ[4] և Ջես Ռութ Գրանթ |
Ինքնագիր | |
Ջուլիա Գրանթ (անգլ.՝ Julia Boggs Dent-Grant, հունվարի 26, 1826[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1902[2][1], Վաշինգտոն, ԱՄՆ), ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիսես Գրանթի կինը, ԱՄՆ-ի առաջին տիկինը 1869-1877 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիան ծնվել է Սենթ Լուիսում, գնդապետ Ֆրեդերիկ Դենթի և Էլեն Ուրենշել-Դենթի ընտանիքում։ Մանկուց տառապում է շլությամբ։ Մանկության հիշողություններում նա ասել է․ «Արևի, ծաղիկների և ժպիտների մեկ երկար ամառ»[5]։ Սովորել է Սենթ Լուիսի տիկին Մեյրուսի գիշերօթիկ դպրոցում[6]։
Ամուսնություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանտը մի քանի անգամ առաջարկույթուն է արել Ջուլիային նախքան համաձայնություն ստանալը[5]։
Ջուլիա Դենթը և Ուլիս Գրանթը ամուսնացել են 1848 թվականի օգոստոսի 22-ին[6]։ Գրանթի ծնողները հրաժարվել են ներկա գտնվել հարսանիքին, քանի որ Դենթերները ստրկատերեր են եղել[5]։ Բայց Ջուլիայի հետ հարաբերությունները կարգավորվել են։
Ամուսնությունից հետո Ջուլիան հաճախ ուղեկցել է իր ամուսնուն ռազմական գործուղումների ժամանակ։ 1852 թվականին, երբ Ուլիսին արևմտյան հրամանատար նշանակեցին, Ջուլիան վերադարձավ իր ծնողների տուն[7]։
Գրանթ ամուսիններն ունեցել են երեք որդի և մեկ դուստր․[7]
- Ֆրեդերիկ ԴենթԳրանթ (1850-1912)՝ զինվոր, պաշտոնյա
- Ուլիս Գրանթ կրտսեր (1852-1929)՝ իրավաբան
- Էլեն Ուրենշել Գրանթ (1855-1922)՝ տնային տնտեսուհի
- Ջեսի Ռութ Գրանթ (1858-1934)՝ ինժեներ
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանտն աշխատում էր հոր կաշվե խանութում, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ նրան, որպես կամավոր կանչեցին։ Ջուլիան փորձում էր ամուսնու հետ լինել[8]։
Առաջին տիկին
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 թվականին Ջուլիա Գրանթը դարձավ Սպիտակ տան տիրուհին, նա այդ տարիները իր կյանքի «երջանիկ ժամանակահատված» էր անվանում։ 1874 թվականին տեղի է ունեցել դստեր հարսանիքը։ Ժամանակակիցները նշել են նրա հանդերձանքը, զարդերը, մետաքսն ու ժանյակները[5]։
Երբ Ջուլիան առաջարկել է իր շլության ուղղման համար վիրահատություն կատարել, նախագահ Գրանթն ասել է, որ «սիրում է նրան հենց այսպիսին»[7]։
Նախագահությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ տունը լքելուց հետո ամուսինները շուրջերկրյա ճանապարհորդություն են կազմակերպել։ Ջուլիան հաճույքով էր հիշում այդ ուղևորությունը։ Այս ճանապարհորդության առանձնահատկությունը Վինձոր ամրոցում նրանց համար կազմակերպված Վիկտորիայի ընթրիքն էր[7]։ Նրանց ընդունել են նաև Ճապոնիայի կայսրն և նրա կինը՝ Հարուկոն Մեյձի պալատում[5]։
1884 թվականին ամուսինները սնանկացել են։
1900 թվականին Ջուլիան գրել է «Ջուլիա Գրանթի անձնական հուշերը» ինքնակենսագրական գիրքը, որը հրապարակվել է միայն 1965 թվականին[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիա Գրանտը մահացել է 1902 թվականի դեկտեմբերի 14-ին Վաշինգտոնում։ Թաղված է ամուսնու կողքին՝ Գրանթի դամբարանում (Նյու Յորք)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «NationMaster — Encyclopedia: Julia Grant». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 6,0 6,1 «Julia Grant (American first lady)» (անգլերեն).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Reference for Julia Grant — Search.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Julia Grant Biography :: National First Ladies' Library». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Գրանթ» հոդվածին։ |
|