Ջոն Շերման
Ջոն Շերման | |
Կուսակցություն՝ | Վիգերի կուսակցություն, Ընդդիմադիր կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քենյոն քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, ճարտարագետ և գրող |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | մայիսի 10, 1823[1][2] |
Ծննդավայր | Լանկաստեր, Օհայո, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 22, 1900[1][2] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Mansfield Cemetery[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Չառլզ Ռոբերտ Շերման |
Մայր | Մերի Հոյթ[4] |
Ինքնագիր | |
Ջոն Շերման (անգլ.՝ John Sherman, մայիսի 10, 1823[1][2], Լանկաստեր, Օհայո, ԱՄՆ - հոկտեմբերի 22, 1900[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Օհայո նահանգի սենատոր, ԱՄՆ 35-րդ պետքարտուղար, ԱՄՆ Ֆինանսների 32-րդ նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Շերմանը ծնվել է Օհայո նահանգի Լանկաստերե շրջանում՝ դատավոր Չառլզ Ռոբերտ Շերմանի և նրա կնոջ՝ Մերի Հոյթ Շերմանի ընտանիքում։ 1829 թվականին ամուսնու մահից հետո Մերիի և նրա տասնմեկ երեխաների մասին սկսել է հոգ տանել Չարլզի եղբայրը՝ Ուիլյամը։ Ջոնը կրթությունը ստացել է սովորական դպրոցում։ Այն ավարտելուց հետո նա ընդունվել է Օհայո նահանգի ակադեմիան, բայց, աշխատանք ստանալով որպես ալիքների ձևավորման ճարտարագետ, թողել է ուսումը։ Ավելի ուշ սկսել է իրավունք ուսումնասիրել, և 1844 թվականին ընդունվել է փաստաբանների միության անդամ։ 1848 թվականին ամուսնացել է Օհայո նահանգի դատավորի դստեր՝ Սեսիլյա Ստյուարտի հետ։
Ամուսնությունից հետո նա հետաքրքրվել է քաղաքականությամբ։ 1848 թվականին Ազգային համագումարում Վիգերի կուսակցության պատվիրակ է եղել։ 1854 թվականին Ջոն Շերմանը ընտրվել է Պալատում որպես Օհայո նահանգի ներկայացուցիչ։ 1860-1861 թվականներին նա զբաղեցրել է հարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնը Ներկայացուցիչների պալատում[5]։
1877 թվականից մինչև 1881 թվականը Ջոն Շերմանը եղել է ԱՄՆ ֆինանսների նախարար։ 1880 թվականին նա հավակնել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, սակայն պարտվել է Ջեյմս Գարֆիլդին։ Ֆինանսների նախարարի պաշտոնին վերադառնալուց հետո Շերմանը մնացել է Սենատում։ 1886 թվականից մինչև 1893 թվականը և 1895 թվականից մինչև 1897 թվականը եղել է Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ։
1885 թվականի դեկտեմբերից մինչև 1886 թվականի հունվարը Թոմաս Հենդրիքսի մահվան պատճառով Ջոնը ժամանակավոր կատարել է ԱՄՆ փոխնախագահի պարտականությունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շերմանի ակտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Biographical Directory of the U.S. Congress - Retro Member details». bioguideretro.congress.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Шерман, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Շերման» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Մայիսի 10 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հոկտեմբերի 22 մահեր
- 1900 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի փաստաբաններ