Jump to content

Կոնստանտին Մակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Մակովսկի
Константин Егорович Маковский
Ծնվել էհունիսի 20 (հուլիսի 2), 1839[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…]
Վախճանվել էսեպտեմբերի 17 (30), 1915[1][2] (76 տարեկան)
Մահվան ��այրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն[4][5][6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863)[7][3] և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1857)[3]
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ[6] և ակադեմիզմ[6]
Ժանրդիմապատկեր[8]
Թեմաներգեղանկարչություն[2], դիմանկար[2] և ժանրային նկարչություն[2]
Ուշագրավ աշխատանքներGrand Duke Alexis of Russia?
Ներշնչվել էԿառլ Բրյուլով
Պարգևներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն[7]
ՀայրEgor Makovsky?
ԶավակներԵլենա Լուկշ-Մակովսկայա, Սերգեյ Մակովսկի և Wladimir Makovsky?
 Konstantin Makovsky Վիքիպահեստում

Կոնստանտին Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Константин Егорович Маковский, հունիսի 20 (հուլիսի 2), 1839[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - սեպտեմբերի 17 (30), 1915[1][2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[4][5][6]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում, ռուսական արվեստի գործիչ՝ Եգոր Մակովսկու ընտանիքում։ Եգոր Մակովսկին եղել է մասնագիտությամբ հաշվապահ, զբաղվում էր նկարչությամբ, եղել է հավաքորդ և հասարակական գործիչ, մասնակցել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիմնադրմանը։ Նկարիչ Վլադիմիր Մակովսկու եղբայրն է։ Ընտանիքի ընկերների թվում էին Կարլ Բրյուլովը և Վասիլի Տրոպինինը։ Եգոր Իվանովիչի բոլոր երեխաները (բացառությամբ Մարիայի, որը դերասանուհի էր) դարձան անվանի նկարիչներ։ Ավելի ուշ Կոնստանտինը գրել է. «Այն ինչի ես հասել եմ, ես ինձ պարտավորված եմ զգում ոչ ակադեմիայի, ոչ դասախոսների առաջ, այլ միայն՝ հայրիկիս»։ 1851 թվականին Կոնստանտինը ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան, որտեղ նա դարձավ առաջին ուսանողը, հեշտությամբ ստանալով բոլոր հասանելի մրցանակները։ Նրա ուսուցիչներն են եղել Մ. Ի. Սկոտին, Ա. Ն. Մոկրիցկին, Ս. Կ. Զարյանկոն, Կարլ Բրյուլովի բոլոր աշակերտները։

Նկարչի երեխաների դիմանկարը (1882)

1858 թվականին Մակովսկին ընդունվեց Սանկտ Պետերբուրգի արվեստի կայսերական ակադեմիա։ 1860 թվականից նա մասնակցել է Ակադեմիայի ցուցահանդեսներին այնպիսի նկարներով, ինչպիսիք են՝ «Կույրերի բուժումը» (1860) և «Գործակալ Դմիտրի Ինքնակոչի գործակալները սպանում են Բորիս Գոդունովի որդուն» (1862)։ 1863 թվականին Մակովսկին 13 ուսանողների հետ, որոնք ընտրվել էին ակադեմիայի ոսկե մեդալի մրցույթին մասնակցելու համար, հրաժարվեց նկարել Սկանդինավյան դիցաբանության թեմայով նկարը և թողեց ակադեմիան, չստանալով դիպլոմը։

Մուհամեդի գորգերի տեղափոխումը Մեքքայից Կահիրե, 1875: Հայաստանի ազգային պատկերասրահ

Մակովսկին միացավ նկարիչների խմբին, Իվան Կրամսկու գլխավորությամբ, ստեղծելով առօրյա կյանքի նկարներ (Ամուրի (1865) Ծովատառեխ վաճառողը (1867)։ 1870 թվականին նա դարձավ «Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության» հիմնադիրներից և շարունակեց աշխատել առօրյա կյանքին վերաբերող նկարների վրա։ Նա ցուցադրեց իր աշխատանքները ոչ միայն Ակադեմիայի ցուցահանդեսների ժամանակ, այլ նաև՝ շարժական գեղարվեստական ցուցահանդեսներին։ Նրա ոճում զգալի փոփոխություններ նկատվեցին 1870 թ. կեսերին՝ Եգիպտոս և Սերբիա ճանապարհորդելուց հետո։ 1880 թվականին նա դարձավ դիմանկարների և պատմական նկարների նորաձև հեղինակ։ 1880 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին նա արժանացավ ոսկե մեդալի «Իվան Ահեղի մահը», «Պարիսի դատը», «Սատանան և Թամարան» նկարների համար։ Մակովսկին դժբախտ պատահարի զոհ է դարձել (նրա անձնակազմին բախվել է տրամվայ) և վախճանվել է 1915 թվականին Պետրոգրադում։ Թաղված է Նիկոլսկու գերեզմանատանը (գերեզմանը չի պահպանվել)[9]։

  • Արտաամուսնական կապից ունեցել է աղջիկ՝ Նատալյա Կոնստանտինովնա Մակովսկայա (Լեբեդեվա)- 1860-1939։
  • Կինը՝ Ելենա Տիմոֆեևնա Բուրկովա (բեմական ազգանունը Չերկասովա), 1866, նոյեմբերի 11, Սանկտ Պետերբուրգի Կայսերական թատրոնների դրամատիկական թատերախմբի դերասանուհի։
  • Տղան՝ Վլադիմիրը։ 1873 թվականի մարտին նկարիչն այրիացավ։
  • Երկրորդ կինը՝ Յուլյա Պավլովնա Լետկովա (1859-23.11.1954)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Մակովսկի» հոդվածին։