Եփրեմ Մելքումյան
Արտաքին տեսք
Եփրեմ Մելքումյան | |
---|---|
1885 - 1957 | |
Մարտեր/ պատերազմներ | 1905-1907, 1918-1921 հայ-թաթարական ընդհարումներ |
Եփրեմ Կարապետի Մելքումյան (1885 - 1957), գարդմանահայ ֆիդայի, վրիժառու։ Նա իր երկու եղբայրների՝ Արարատի և Մելիքի հետ միասին մասնակցել է 1905-1907 թվականների հայ-թաթարական ընդհարումներին։ 1904 թվականի օգոստոսին բարսումցի վրիժառուներ Արտեմ Բայանդուրյանցի և բանանցեցի Գրիգոր Օհանյանցի հետ միասին Հաջիշենի անտառում իրականացրել է փոխնահանգապետ Անդրեևի սպանությունը։ 1918 թվականին զենք, զինամթերք ձեռք բերելու նպատակով 280 գարդմանահայ ֆիդայիների թվում մեկնել է Արևմտյան Հայաստան։ 1918 - 1921 թվականներին եղբայրների հետ միասին մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին՝ կռվելով է Արցախում և հարակից շրջաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի «Գանձակ 1880-1916��, Երևան 2010 թ.: (ռուս.)
|