Հիլիս
Գյուղ | ||
---|---|---|
Հիլիս | ||
ադրբ.՝ Qarakötük | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերան | |
Համայնք | Խոջալուի շրջան և Շուշիի գավառ | |
ԲԾՄ | 909 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 180 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հիլիս, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփ��նակերտից` 25 կմ հեռավորության վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի ստորոտով հոսում է փոքրիկ գետակ. եկվորները այն անվանել են հայելու նման ջինջ և մաքուր գետակ և այսպիսով գյուղը ստացել է Հիլիս անվանումը։ Նախկինում հայտնի է եղել Իլիս, նաև Կարագեդուկ, Կարագյադուկ անվանումներով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Խաչախութի և Հավքախաղաց լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության հարթավայրային մասում, երկու առվակների ջրախառնուրդում։ Հիլիսը Աստղաշեն գյուղից գտնվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 2425 կմ հեռավորության վրա,Ասկերան քաղաքից՝ 20-22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր։ Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Բարձրությունը ծովի մակերևույթից` ավելի քան 800 մետր, ընդհանուր տարածքը կազմում է 524 հեկտար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլիս գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ Գյուղի տարածքով անցնում է «Բադարա-Աստղաշեն» ոռոգման ջրատարը[2]։
Գյուղի առաջին բնակիչները` թվով 7 հայ ընտանիք եկել են 1810 թվականին՝ Պարսկաստանից։
Գյուղը էլեկտրիֆիկացվել է 1961 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը սկզբում առանձին, այնուհետև 1992 թվականին միանալով Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմին, մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին այստեղ կար 47 տուն, 163 բնակիչ։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի ստվար հատված գաղթել է Պարսկահայաստանի Ղարադաղի նահանգից։ Ըստ 2012 թվականի մարդահամրի տվյալների՝ Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 171 | 162 | 161 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլտնտեսությունը Հիլիսում կազմակերպվել է 1932 թվականին։ 1998 թվականին դրա լուծարումից հետո գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվել ու զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, բանջարանոցային, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 1860 թվականի սբ․ Հովհաննես կիսավեր եկեղեցին, մեկ ուրիշ եկեղեցու, մատութի, 16-18-րդ դարերի գյուղատեղիների, գերեզմանոցների, խաչարձանների, խաչքարերի մնացորդները, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբանաբլուրները։ Հիլիս գյուղի շրջակայքը հարուստ է հինգ աղբյուրներով, որոնք հայտնի են հետևյալ անվանումներով՝ «Տապեն», «Կապեն ծոր» «Պապիի» «Ջալալ ապոր» «Վանի ապոր»։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 60 մարդ, զոհվել է 33-ը, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Խնձրիստանի միջնակարգ դպրոցի Հիլիսի մասնաճյուղը, որտեղ սովորում են 9 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 114–115.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 65.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր շենը. Հիլիս, Ասկերանի շրջան Արխիվացված 2017-05-01 Wayback Machine
- Հիլիս եւ Թումի գյուղերի ջրագծի շինարարություն
|
|