Jump to content

Ռև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ռև
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ՀամայնքԽոջալուի շրջան և Ասկերանի շրջան
ԳյուղապետԱրմեն Սամվելի Արզումանյան
Մակերես1087,45 կմ²
ԲԾՄ984 մետր
Բնակչություն110 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունռևցի
Ժամային գոտիUTC+4
Ռև (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ռև (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ռև, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ուշ շրջանի պատմական փաստարկներում կրում էր նաև Շալվա (Շողվագ) անունը։

«Ռև»-ը ստուգաբանվում է երևալ, երևացող տեղ, նաև՝ արև (արևակողմ, արեգդեմ) իմաստներով, որն էլ համապատասխանում է ու նկարագրում է ներկայիս բնակավայրին։

Գյուղը կարող է ունենալ նաև այլ իմաստ, եթե դա կապվի պարսկական համանուն բառի հետ։ Մարաստանում Հիշատակվում է «Ռէ» գավառը, իսկ «Ռեվան» (Ռեվանե) նչանակում է «գետ, գետահուն, հեղեղ» և այլն, որը կարող է համապատասխանել գյուղի նախկին տեղամասին, որը գտնվում էր Խաչենագետի մոտերքում կամ էլ կարող էր վերաբերել ներկայիս բնակավայրի աղբյուրին։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ «Ռեվան» նշանակում է «Ռե բնակավայր», դարձյալ «արևային, արեգդեմ» իմաստով[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան մասում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Արցախի Խաչեն գավառում։ Բնակավայրը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերից մեկի բարձրադիր հարթավայրային մասում՝ Սբ. Գևորգ սարի արևելյան փեշին[3]։

Համայնքը լեռնային է, ունի 1087,45 հա տարածք, որից 435,65 հա գյուղատնտեսական նշանակության, 613,94 հա անտառային հողեր։ Ռև համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Քարե», «Կումուրաղեն», «Մուշուհավա», «Ծլպլպլան», «Փադի», «Միրզախանանց» և «Անջրհողեն»։

Գյուղում և նրա մերձակայքում մնացած որոշակի կառույցների մնացորդներն ու հնավայրերը, մասնավորապես 18-19-րդ դարերի գերեզմանոցը, մեզ կարող է հուշել այն մասին, որ բնակավայրը գոյություն ունի առնվազն 17-րդ դարի երկրորդ կեսից[3]։

Գյուղը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին ունեցել է նաև Շալվա անունը։

Ռևում 1894 թվականին կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին, որը խորհրդային տարիներին օգտագործվում էր որպես կենցաղսպասարկման տուն[3]։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Ռևում 1930 թվականին կոլտնտեսություն է ստեղծվել, որը խոշորացման տարիներին Ծաղկաշատի և Սարդարաշենի տնտեսությունների հետ ներառված է եղել Նորագյուղի կոլտնտեսության կազմի մեջ։ 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո Ռևում ստեղծվել են մասնավոր տնտեսություններ[3]։

Գյուղը Հայրենական մեծ պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 86 մարդ, զոհվել է 47-ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել։ Ծննդով Ռևից են Խորհրդային միության հերոսներ Վ. Հովհաննիսյանը և Ս. Պետրոսյանը[3]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական շարժման առաջին շրջանում՝ 1889-1990 թվականներին, Ռևում կամավորական ինքնապաշտպանական ջոկատ է կազմակերպվել, որը Ասկերանի Պաշտպանական շրջանի զորամասերի կազմում ռազմաճակատի տարբեր հատվածներում հերոսաբար կռվելով, պաշտպանել է Արցախի Հանրապետության սահմանները։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է արժանացել Արթուր Պետրոսյանը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռև համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 110 մարդ, կա 23 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 114 114 105

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Ստեփանոս եկեղեցի (1894 թ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), հաշվառված է 7 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Ռևում բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 20-րդ դարի սկզբներին գյուղի ուսուցիչն էր Աննա Մանուկյանը։

Խորհրդային տարիներին մինչև 1970-ական թվականները, գյուղում գործել է ութամյա դպրոց։ Աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով դպրոցը փակվել էր։ Ներկայումս գյուղի աշակերտները սովորում են Ծաղկաշատի միջնակարգ դպրոցում[3]։

Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, մշակույթի տուն, առևտրի 1 կետ, բուժկետ[5]։

Բնակավայրը էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է։ Ունի խմելու ջրագիծ։

Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը բնակչությանը հասանելի են[3]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Սարգսյան, Սլավա (2018). Արցախի բնակավայրերը. Երևան. էջ 36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 128–129.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 82.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)