Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազաբուն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Նախկինում կոչվել է Արանզամին։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Գտնվում է Ասկերանից 11 կմ դեպի հարավ-արևելք, հեռու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 29 կմ։ 1864 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ անմխիթար վիճակում է։ 1987 թվականին Վարազաբունում կար 45 տուն, 150 բնակիչ[2]։ 1932 թվականին կազմավորվել է կոլտնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունները խաղողագործությունն ու հացահատիկի մշակությունն են։ Դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին, էլեկտրաֆիկացվել է 1959 թվականին։ Տարածված է թթենու մշակությունը։ 1880-1890-ական թվականներին ուներ տղաների միդասյան դպրոց (Սբ. Գրիգորյան)։ Ունի առողջարար օդ, խմելու սառը ջուր։ Ոմանք կարծում են, որ Արանզամինը հնում եղել է Վարազ-Տրդատ և Վարազ-Գրիգոր հայ իշխանների ամառանոցավայրը, որից էլ այն այն ժամանակ կոչվել է Վարազաբուն։ Գյուղում կա քարաշեն գեղեցիկ եկեղեցի Սբ. Աստվածածին անունով։
Այս գյուղում են ծնվել են Խորհրդային Միության հերոսներ Գևորգ Հակոբյանը և Երեմ Դանիելյանը, վերջինիս պատվին ժամանակին արձան է կանգնեցվել, որը ադրբեջանական եռամսյա գերության ժամանակ ոչնչացրել են[3]։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 97 մարդ, զոհվել է 59-ը։
Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները մտել են Ասկերանի շրջան և մի շարք գյուղերի հետ, որոնք են Նախիջևանիկը և Վարդաձորը, Վարազաբունը վերածել են ավերակի[4]։ Արցախյան պատերազմում զոհվել է 5 մարդ, 9-ը անհետ կորած են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 688)։
|