Jump to content

Քմքաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գյուղ
Քմքաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքԹարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն75[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքմքաձորցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ59
Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Քմքաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Քմքաձորը Մաղավուզ գյուղի հետ կազմում է Մաղավուզի համայնքը։

Պատմություն

Հիմնուած է Մաղավուզի արևելեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տարի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակություն հաստատած են այստեղ․ միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն ու կլիման․ քահանան և եկեղեցին Մաղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ
- ըստ Մակուր Բարխուդարյանցի

Աշխարհագրություն

Քմքաձոր գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռնաճյուղի հարավ-արևելյան լեռնալանջին, Թարթառ գետի աջ ափին։ Մարտակերտից գտնվում է 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը Ստեփանակերտից 71 կմ է, իսկ Մաղավուզ գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք։ Դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 500 մետր է։

Ընդհանուր տեղեկություններ

1970 թվականին այստեղ կար 45 տուն, 184 բնակիչ, 1987 թվականին՝ 60 տուն, 247 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրիֆիկացվել է 1948 թվականին[2]։ Մշտական բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով կազմում է 75 հոգի[3]։ Նախկինում գյուղը կոչվել է Մինգրելսկ։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի մնացորդները, գերեզմանոցը[4]։

Հայտնի քմքաձորցիներ

Այս գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Գուրգեն Հայրապետյանը։

Մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության կողմից գյուղից մասնակցել է 78 մարդ, զոհվել է 34-ը։

Ծանոթագրություններ

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 172
  3. «ԼՂՀ ԱՎԾ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 285–286.