Jump to content

Վարազդատ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:52, 23 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վարազդատ Կարապետյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1996)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 11, 1974(1974-04-11) (50 տարեկան)
Ծննդավայր Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Վարազդատ Կարապետյան (ապրիլի 11, 1974(1974-04-11), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։ Բազմաթիվ գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1996 թվականներին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա՝ նախագահի օգնական։

1996-1997 թվականներին եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թվականներին՝ Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն։

1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թվականներին՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը[1]։

2003 թվականինն դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու։ Աշխատել է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունում, Գավառի պետական համալսարանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), Atos Consulting ընկերությունում։

2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2012 թվականին հունվարից մինչև 2014 թվականի հունիսը ղեկավարել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը։ 2014 թվականին հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ։ 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը[2]։

Վարազդատ Կարապետյանը 2018 թվականի մայիսի 1-ին հրաժարական տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից և հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու իր որոշման մասին[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցության դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]