Սրբոց Վարդանանց եկեղեցի (Թեհրան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Վարդանանց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Վարդանանց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թեհրանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Անվանված | Վարդան Մամիկոնյան |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Saint Vartan Church (Tehran) Վիքիպահեստում |
Սրբոց Վարդանանց, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Դահ Մեթրի Արամանեի պողոտայում (Նիզամ ալ-Մուլք փողոցի կողքին)՝ Հեշմաթիե թաղամասում։ Վերջինս կոչվում է «Սարդարապատ» (Սարդարապատի ճակատամարտի անունով)։ Իրանում կառուցված վերջին եկեղեցին է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշմաթիե թաղամասում (ինչպես մյուս հայաբնակ շրջաններում) հայ համայնքի ձևավորումը սկսվեց 1940-ականների վերջին։ Ավելի վաղ այստեղ եղել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (այժմ՝ «Շահազիզ» մարզահամերգային համալիր)։ Այն ոչնչացվեց 1967 թվականին։
Թեհրանի հայոց առաջնորդության օգնությամբ սկսում է Հեշմաթիե թաղամասի նոր եկեղեցու կառուցումը, որը բարդացավ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած որոշակի հանգամանքների պատճառով։ Սրբոց Վարդանանց եկեղեցին չունեցավ հիմնական անհատ բարերարներ։ Այն ստեղծվել է համայնքի բնակիչների կողմից, օրհնվել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից՝ 1996, 2005 և 2008 թվականներին՝ իր երեք այցելությունների ընթացքում։ Եկեղեցին վերջնականապես հիմնադրվեց և օծեց 1986 թվականի Հունիսի 13-ին[2]։
Եկեղեցին կոչվեց Ավարայրի ճակատամարտում մարտնչած Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց անունով, որոնք նահատակվեց հանուն քրիստոնեության։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը պայքարել է Սասանյանների բանակի դեմ, նահատակվել իր հավատքի և ժողովրդի համար։ Ըստ այդմ, սուրբ Վարդանը հայ եկեղեցու կարևորագույն սրբերներից մեկն է և ողջ հայ ժողովրդի համար։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի համայնքի գոյատևման անհրաժեշտություն էր նոր եկեղեցու կառուցումը։ Դահ Մեթրի Արամանեի պողոտայում «Սահակյան» դպրոց էր, որն ունեցել է կրոնական արարողությունների համար դահլիճ։ Քանի որ եկեղեցի կառուցելու համար տարածություն չկար, դահլիճը ձևափոխվեց եկեղեցու։ Եկեղեցու շինությունը 250 քառակուսի մետր տարածք ունի 400 քմ տարածքով հողատարածքի վրա։ Այն 39.70 մետր երկարությամբ և 10.10 մ լայնությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (չաշխատող հղում) Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու պատմականը. [Historical Vardanants Church in Tehran.] Ալիք (Alik), Tehran, 26. Februar 2014.
- ↑ [https://web.archive.org/web/20200807214944/https://alikonline.ir/news/community/item/36251-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%BD-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D5%9D-30-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6 Արխիվացված 2020-08-07 Wayback Machine Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցին՝ 30 տարեկան. [Sardarapat St. Vardanants church is 30 years old.] Ալիք (Alik), Tehran, 10 December 2016.]
|