Ֆրա Բարտոլոմեո
Ֆրա Բարտոլոմեո իտալ.՝ Fra-Bartolommeo | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1472[1] |
Ծննդավայր | Պրատո, Տոսկանա, Իտալիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1517[1][3][4][…] (45 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Ժանր | կրոնական նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Vision of St Bernard with Sts Benedict and John the Evangelist?, Lamentation?, God the Father with Sts Catherine of Siena and Mary Magdalen? և The Holy Family with the Infant John the Baptist? |
Ուսուցիչ | Պիերո դի Կոզիմո և Կոզիմո Ռոսսելլի |
Աշակերտներ | Ռինդոլֆո Գիրլանդայո |
Fra Bartolomeo Վիքիպահեստում |
Ֆրա Բարտոլոմեո[5] (իտալ.՝ Fra-Bartollommeo, լրիվ անունը՝ Ֆրա Բարտոլոմեո դի Սան Մարկո (իտալ.՝ Fra-Bartollommeo di San-Marco), ծնյալ Բաչչո դելլա Պորտա (իտալ.՝ Baccio della Porta[6]). մարտի 28, 1472[1], Պրատո, Տոսկանա, Իտալիա[2] - հոկտեմբերի 31, 1517[1][3][4][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), կերպարվեստի ֆլորենտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրա Բարտոլոմեոյի առաջին ուսուցիչը նկարիչ Կոզիմո Ռոսսելին էր, ում սկսել է աշակերտել 1484 թվականին։ Մասնագիտական իր հետագա աճի համար նա պարտական է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների խորաթափանց ուսումնասիրությանը։
1490 թվականին Մարիոտո Ալբերտինելլիի հետ բացել է սեփական արվեստանոցը (ի դեպ՝ այստեղ նրան աշակերտել են հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Ջուլիանո Բուջարդինին, Ռինդոլֆո Գիրլանդայոն և ուրիշներ)։
1496 թվականին Սավոնարոլայի քարոզների ազդեցության տակ Բարտոլոմեոն այրել է աշխարհիկ թեմաներով իր ստեղծած նկարները։ 1500 թվականին դարձել է Ֆլորենցիայում գտնվող դոմինիկյան Սուրբ Մարկոս վանքի կրոնավոր, հրաժարվել արվեստից մի քանի տարի շարունակ։ Սակայն 1504 թվականին վանահայրը կարողացել է նրան համոզել, որ վերադառնա ստեղծագործական իր աշխատանքին[7]։
Ֆրա Բարտոլոմեոյի վրա դրական ներգործություն է ունեցել երիտասարդ Ռաֆայելը, ով 1504 թվականին այցելել էր Ֆլորենցիա։ Վերջինս էլ իր հերթին ծանոթացել է առավել հասուն Բարտոլոմեոյի կուտակած ստեղծագործական փորձին՝ հատկապես երփնագրի (կոլորիտի) բնագավառում։ Այս երկու վարպետները մինչև մահ շարունակել են պահպանել բարեկամական սերտ կապը միմյանց հետ։
Ֆրա Բարտոլոմեոն վախճանվել է 1517 թվականին, Ֆլորենցիայում։ Այդ քաղաքում մինչ օրս պահպանվել են նրա լավագույն ստեղծագործություններից շատերը, այդ թվում՝ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը և «Սուրբ հարություն»-ը, որոնք նրա մի ամբողջ շարք այլ աշխատանքների հետ տեղ են գտել Պիտտի պատկերասրահում։ Նշյալ երկու ստեղծագործությունն էլ աչքի են ընկնում մտահղացման վեհությամբ և կատարման նրբագեղությամբ։
Ֆլորենցիայի ակադեմիայում պահպանվել են վարպետի որմնանկարները, Լուկկայում՝ նրա «Madonna della Misericordia»-ն, Բզանսոնում՝ կատարման վարպետության տեսակետից ոչ պակաս նշանավոր մեկ այլ «Տիրամայր» («Մադոննա»)։ Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում է գտնվում Ֆրա Բարտոլոմեոյի լավագույն աշխատանքներից ևս մեկը՝ «Տիրոջ մուտքը տաճար» մեծարժեք կտավը։
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ իտալացի այս նշանավոր նկարչի ստեղծագործություններին բնորոշ է զգացմունքների անկեղծությունը, մտահղացումների վեհությունը, կատարման նրբագեղությունը, որոնք միաձուլվելով մանկական միամտության աստիճանի հասնող անմիջականության հետ՝ առինքնում են դիտող արվեստասերներին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бартоломео». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Baccio della Porta |volume=3 |page=194
- Hartt, Frederick (1987), History of Italian Renaissance Art (2nd ed.), Thames & Hudson, ISBN 0500235104
- Vaughan, William (2000), Encyclopedia of Artists, Oxford University Press, Inc., ISBN 0-19-521572-9.
- Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori, Giunti, Firenze 1568.
- Giulio Carlo Argan, Storia dell'arte italiana, Sansoni, Firenze 1968
- M. Ciatti e S. Padovani (a cura di), Fra Bartolomeo la Pietà di Pitti restaurata, Firenze 1988
- André Chastel, La crisi della pala mariana italiana agli inizi del Cinquecento: la pala Carondelet di fra Bartolomeo, Roma 1989
- S. Padovani (a cura di), Fra' Bartolomeo e la scuola di San Marco, Marsilio, Venezia 1996
- Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
- Stefano Zuffi, Il Cinquecento, Electa, Milano 2005. ISBN 8837034687
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկրպագություն մանուկ Քրիստոսին
-
Քրիստոսի մուտքը տաճար (1516), Kunsthistorisches Museum, Վիեննա
-
Madonna, Besançon Cathedral
-
Հայր Աստվածը սուրբ Եկատերինա Սիենացու և Մարիամ Մագթաղինացու հետ, National Museum of Villa Guinigi
-
Ջիրոլամո Սավոնարոլա
-
Քրիստոսը փշե պսակով
-
Հոբ Երանելի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118968580 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bartolommeo (Fra) (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Fra Bartolommeo — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Бартоломмео / М. Н. Соколов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 76. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ «Баччио делла Порта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Шедевры западноевропейской живописи XIV-XVIII вв. из собрания Тиссен-Борнемиса / перевод c немецкого Санер-Гуриева З.К.. — Collection Thyssen-Bornemisza Lugano and Electa, S.p.a., Milano, 1987.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фра Бартоломмео на artcyclopedia.com
- Biography from Artist-Biography.info
- Pieter Bruegel the Elder: Drawings and Prints, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which includes material on Fra Bartolomeo (see index)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Բարտոլոմեո» հոդվածին։ |
|