Օխու
Գյուղ | ||
---|---|---|
Օխու | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Եզ, Եղ, Օխի, Օխո, Օղու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 786 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0424 | |
Փոստային ինդեքսներ | 23600 | |
Պաշտոնական կայք | karakocan.bel.tr | |
| ||
Օխու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Փերի գետի ձախ կողմի վտակ Թափնիի վերին հոսանքի ձախ կողմում, Բալու քաղաքից 36 կմ հյուսիս-արևելք։ Մտնում էր Ծխուի գյուղախմբի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրից հյուսիս-արևմուտք սկսվում են անտառներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարից մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը այստեղ պահվել է ձեռագիր ավետարան, որը օխուեցի Մանուկ Մարգարյանը 1986 թվականին հանձնել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանին։ 1699 թվականին Օխուում օրինակված և նկարազարդված Մաշտոցը պահվում է Վիեննայի Մխիթարյան Միաբանության մատենադարանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 45 տուն` 586 հայ և 32 տուն` 200 քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օխուն ուներ 1213 թվականին կառուցված Ս. Կիրակոս անունով եկեղեցի։ Գյուղի բարձունքին կար 2 եկեղեցու ավերակներ, որոնցից մինի անունը Ս. Սարգիս էր։ Ուներ շքեղ գերեզմանոց։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 467
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն