Քսան հազար լյո ջրի տակ
Ենթավերնագիր | Tour du monde sous-marin |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, ծովային արկածներ, գիտական վեպ, ճանապարհորդական վեպ, արկածային և merveilleux scientifique? |
Թեմա | ծով |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | նավապետ Նեմո, Pierre Aronnax?, Conseil?, Farragut? և Ned Land? |
Ստեղծման տարեթիվ | 1869[2] |
Նկարագրում է | Նյու Յորք, Հնդկաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հարավային օվկիանոս, Կարմիր ծով, Միջերկրական ծով, Շրի Լանկա, Կրետե և Հարավային բևեռ |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ և Captain Nemo trilogy? |
Նախորդ | Նավապետ Գրանտի որդիները |
Հաջորդ | Խորհրդավոր կղզին և Լուսնի շուրջը |
Նկարազարդող | Ալֆոնս դը Նևիլ, Էդուարդ Ռու և Henri Théophile Hildibrand? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | մարտի 20, 1869 |
Պարգև(ներ) | |
Twenty Thousand Leagues Under the Seas Վիքիպահեստում |
«Քսան հազար լյո ջրի տակ» (ֆր.՝ Vingt mille lieues sous les mers), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի դասական գիտա-ֆանտաստիկ վեպը՝ հրատարակված 1870 թվականի մարտի 20-ից 1870 թվականի հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ Magasin d’éducation et de récréation ամսագրում և լույս ընծայված առանձին հրատարակությամբ 1870 թվականին։ Վեպում պատմվում է մտացածին կապիտան Նեմոյի և նրա ստորջրյա սուզանավ «Նաուտիլուս»-ի մասին նրա ուղևորներից մեկի՝ բնական պատմության թանգարանի պրոֆեսոր Պիեռ Արոննաքսի անունից։
Առաջին նկարազարդ հրատարակությունը (բնօրինակը նկարազարդ չէր), հրատարակված Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից, պարունակում է նկարիչներ Ալֆոնս դե Նեվիլի և Էդուար Ռիուի բազմաթիվ աշխատանքներ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի անվանումը վերաբերում է ծովի մակերեսից ցած անցկացված տարածությանը, այլ ոչ թե ընկղմման խորությանը, քանզի 20 000 լյոն մոտավորապես Երկրագնդի 2 հասարակածն է։ Ամենամեծ խորությունը, որ հիշատակվում է գրքում, 4 լյոն է (մոտավորապես 22 կիլոմետր՝ համարյա կրկնակի խոր Մարիանյան իջվածքից, որ Երկրագնդի ամենամեծ խորությունն է)։ Վեպի ֆրանսիական անվանումը ծովերի մասին խոսում է հոգնակի թվով, ի նկատի ունենալով «յոթ ծովերը», որոնցով նավարկել են վեպի հերոսները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի երկրորդ կեսին ծովագնացների աչքին սկսեց երևալ մի անսովոր օբյեկտ, որը գերազանցում էր իր արագությամբ և չափերով կետին։ Թերթերը, իսկ այնուհետև նաև գիտնականները հետաքրքրվեցին անհայտ օբյեկտով, որը երկարատև քննարկումներից հետո համարեցին գիտությանը անհայտ կենդանի՝ ենթադրաբար հսկա նարվալ։ Ակադեմիական հետաքրքրությունը փոխարինվեց զուտ գործնականով, երբ օբյեկտի հետ բախումից հետո բազմաթիվ նավեր ստացան վնասվածքներ։ Որոշվեց կազմակերպել արշավախումբ «Աբրահամ Լինկոլն» զինվորական առագաստանավով, որը պատկանում էր ԱՄՆ-ի նավատորմին, որպեսզի գտնվի և ոչնչացվի ծովագնացների համար վտանգավոր այդ կենդանին։
Երկարատև փնտրտուքից հետո արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հանդիպում է «չտեսնված կենադուն», բայց նրա հետ բախման արդյունքում նավը ստանում է վնասվածքներ, իսկ նրա վրա գտնվող պրոֆեսոր Արոնաքսը (Pierre Aronnax), նրա սպասավոր Կոնսելը (Conseil), և հարպունահար Նեդ Լենդը (Ned Land) հայտնվում են ծովում, և այնուհետև հայտնվում է սուզանավի տախտակամածին, որին էլ ինչպես պարզվում է համարում էին «չտեսնված կենդանի»-ն։ Նրա տերը ներկայանում է որպես կապիտան Նեմո (լատին․՝ Nemo-Ոչ Մեկը)։ Նա հայտարարում է փրկվածներին, որ նրանք գտնվում են իրեն պատկանող «Նաուտիլուս» սուզանավի տախտակամածին։ Կապիտան Նեմոն իր ընկերների հետ խզել է կապերը մարդկային հասարակության հետ և հեռացել է օվկիանոս, որպեսզի ապրի ազատ։ Բոլորից գաղտնի կառուցել և կահավորել է «Նաուտիլուս»-ը այնպես, որպեսզի նրա վրա հնարավորություն ունենա ինքնավարության։ Նեմոն և իր ընկերները, որոնք կազմում էին նավի անձնակազմը, ընդմիշտ հեռանում են օվկիանոս։ Քանզի Նեմոն հետաքրքրված է «Նաուտիլուս»-ի գաղտնի պահպանությամբ, ինքը ստիպված է փրկվածներին պահել նավի վրա անորոշ ժամկետով, և հերոսները, որոնց առջև դրված է ընտրության հնարավորություն մահվան և գերության միջև, ստիպված են համակերպվել նրա որոշման հետ։ Պրոֆեսոր Անորաքսին կապիտանն առաջարկում է մասնակցել գիտական հետազոտություններին և դիտումներին, որոնք նա իրականացնում է «Նաուտիլուս»-ում, թափանցելով «երկնային» գիտությանը անհայտ ծովային խորությունները։
Հաջորդ յոթ ամիսների ընթացքում հերոսները արկածներ են ունենում Երկրագնդի բոլոր օվկիանոսներում, բացի Հյուսիսային սառուցյալից։ Ծովերի և օվկիանոսների խորություններում աշխարհի շուրջ կատարվող այդ ճանապարհորդության ընթացքում նրանք մասնակցում են ստորջրյա որսի, այցելում են Նոր Գվինեա կղզի, արդյունահանում են մարգարիտ, Հնդկական օվկիանոսում պայքարում են շնաձկների դեմ, այցելում են խորտակված Ատլանտիդայի ավերակները, կռվում են կաշալոտների և ութոտնուկների բանակների դեմ։ «Նաուտիլուս»-ը հաղթահարում է Հարավային բևեռի սառույցները և բացում է հենց բևեռը։
Այս ճանապարհորդության ընթացքում հերոսներին հայտնի է դառնում, որ «Նաուտիլուս»-ի անձնակազմը, չնայած, որ լքել է ցամաքը, տեղյակ է այնտեղ կատարվող բոլոր իրադարձություններից, և ակտիվորեն օգնում է այն ազգերին, որոնք պայքարում են տիրապետության դեմ։ Պատմության վերջում «Նաուտիլուս»-ը մարտի է բռնվում անգլիական ռազմական նավի հետ և անխղճորեն խորտակում է նրան խոյահարումով։ Այդտեղ հերոսները իմանում են, որ կապիտանը իրագործում է անձնական վրիժառությունը։
Պատմության ամբողջ ընթացքում հերոսները վերադառնում են «Նաուտիլուս»-ից փախուստին, որի մասին հատկապես պնդում է Նեդ Լենդը։ Բայց «փախչել ստորջրյա բանտից կրկնակի անհնար է»։ Անձնակազմի շրջանում գտնել համախոհ անհնար է՝ նավաստիները խոսում են միայն իրենց սեփական լեզվով, որը հերոսներից ոչ մեկը չգիտի, դրան գումարած անձնակազմը ընդհանրապես չի շփվում գերիների հետ, բացառությամբ կապիտան Նեմոյի։ Վերջապես, անգլիական նավի ճակատամարտից հետո երբ կապիտանը ընկղմվում է դեպրեսիայի մեջ և թուլացնում է հսկողությունը իրադարձությունների վրա, Լենդը պարզում է, որ «Նաուտիլուս»-ը գտնվում է ինչ-որ ցամաքի մոտ և առաջարկում է փախչել, գրավելով նավակը։ Վերջին պահին պարզվում է, որ սուզանավը ընկել է Մալստրյոմի՝ հզոր ջրապտույտի, մեջ, և ինչ որ բան փոխել արդեն ուշ է։ Արոնաքսը և իր ընկերները հրաշքով փրկվում են և դուրս են գալիս նորվեգական ափ։ Վեպի վերջին գլուխը ավարտվում է Արոնաքսի խորհրդածություններով կապիտան Նեմոյի դժվարին ճակատագրի շուրջ և հարցով, իրագործում է արդյոք հանելուկային կապիտանը իր վրիժառությունը՝ վրեժ լուծելով ամբողջ աշխարհից։
Նախապատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժյուլ Վեռնը իր վեպը գրում էր 1863 թվականի լեհական ապստամբության տպավորության տակ։ Սկզբնապես կապիտան Նեմոն լեհ ազնվական էր, որը պայքարում էր ռուսական տիրապետողների դեմ, որոնք սպանել էին նրա ամբողջ ընտանիքին։ Բայց իր հրատարակիչ Պիեռ Ժյուլ Էտցելի ճնշման տակ փոխեց կապիտանի դիրքորոշումը հնդիկ փախստական արքայազն Նանա Սագիբայի հետ, նման Ջոն Բրաունին, որը պայքարել է ստրկատիրության դեմ։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խորհրդավոր կղզին» վեպում, հրատարակված 1874 թվականին, Ժյուլ Վեռնը նկարագրել է կապիտան Նեմոի և «Նաուտիլուսի» պատմության ավարտը։ «Նաուտիլուսը» հաղթահարեց Մալստրյոմը, որտեղ ընկել էր պրոֆեսոր Արոնաքսի և նրա ընկերների փախուստից առաջ, և այնուհետև երկար տարիներ նավարկեց օվկիանոսում։ Վերջ ի վերջո շատ ծերացած Նեմոն, որը միակն էր մնացել անձնակազմից, «Նաուտիլուսը» կանգնեցրեց նրա վերջին կայանատեղում՝ խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում հրաբխից առաջացած քարանձավում և նավի վրա էր անց կացնում իր վերջին օրերը։ Երբ կղզում հայտնվեցին փոթորկից խուսափաց ամերիկացիները, կապիտանը երբեմն անանուն օգնում էր նրանց։ Վեպի եզրափակիչ մասում կապիտանը հանդիպում է հերոսների հետ, պատմում է նրանց իր պատմությունը և շուտով մահանում է։ «Նաուտիլուսը»՝ կապիտանի մարմնով հանդերձ, մնում է քարանձավի հատակում երբ կղզին զարթնած հրաբխի ժայթքումի արդյունքում ընկղմվում է օվկիանոս։
Ավելի ուշ գրված վեպում՝ «Հայրենիքի դրոշը», հեղինակը վերադառնում է օրենքից դուրս հայտարարված սուզանավի հրամանատարին։ Գրքի գլքավոր չարագործը՝ Կեր Կարաժեն, աննուղելի ծովահեն է, որը գործում է զուտ շահույթի նպատակով, ամբողջովին զրկված է Նեմոի մեծահոգությունից, որի շնորհիվ ունակ է առանձնապես դաժան սպանությունների՝ ընթերցողներին ծանոթ կերպարի բնութագիր։.
Ինչպես և Նեմոն, Կերը հանդես և գալիս որպես «տեր», որն անհյուրընկալ է ֆրանսիացիներին, բայց, ի տարբերություն Նեմոյի, նրան հաջողվել է հեռանալ բոլոր հետապնդողներից։ Կերի քրեական կարիերան ավարտվում է միջազգային ջանքերի և նրա պատանդների ապստամբության արդյունքում։ Չնայած այն բանին, որ վեպը հրատարակվել է մեծ տպաքանակով և թարգմանվել բազմաթիվ լեզուներով, նա այնքան էլ հանրաճանաչ չէր ինչի հասավ «Քսան հազար լյոն»։
Ավելի նման Նեմոին, բայց ավելի քիչ մշակված է Ռոբուրը «Ռոբուր Նվաճողը» վեպից։ Երկու վեպի սյուժեները նման են միմյանց։ Երկու գրքում էլ երկիրը լքած հերոսներն առևանգում են մարդկանց և նրանք ստիպված կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություն։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրքը գրված է առաջին հերթին գիտնականի, այլ ոչ թե գրողի կողմից, այդ պատճառով ստեղծագործությունը հագեցած է ֆիզիկական և քիմիական շեղումներով, սուզանավի ինժեներական նկարագրություններով և այլն։ Օրինակ՝ առաջին մասի տասներեքերորդ գլուխը այդպես էլ կոչվում է՝ «Որոշ թվեր»։
- Ճանապարհորդները յոթ ամսվա ընթացքում եղան աշխարհի բոլոր օվկիանոսներում (այդ թվում Հարավային Սառուցյալ), բացի Հյուսիսային սառուցյալից։ Սակայն պրոֆեսորը, նրա սրասավորը և հարպունահարը սուզանավից փախան այն ժամանակ, երբ կապիտանը մոտենում էր նրան Նորվեգական ծովի միջով։ Հետաքրքիր է, որ «Հարավային օվկիանոս» տերմինը, որը Ժյուլ Վեռնի ժամանակ գոյություն ուներ նշելու առանձին աշխարհագրական միավորը, քսաներորդ դարում վերացվեց, բայց նորից մտցվեց 2000 թվականին։
- Նկարագրելով «Նաուտիլուսի» զինապաշարը, Ժյուլ Վեռնը չհիշատակեց տորպեդները, չնայած որ տորպեդի գաղափարն առաջարկվել է 1865 թվականին՝ գրքի հրատարակումից չորս տարի առաջ[3]։ Գոյություն ունի լեգենդ, ըստ որի, երբ Ժյուլ Վեռնը իմանում է տորպեդի հայտնագործության մասին, փորձում է գնել գրքի ողջ տպաքանակը, բայց դա նրան չի հաջողվում[4]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում նաև ԽՍՀՄ–ում (հեռուստատեսային երեք սերիանոց «Նավապետ Նեմո» ֆիլմը, 1975)։
Բացի այդ, վեպի կերպարները և «Նաուտիլուսը» հանդես են գալիս «Նշանավոր ջենտլմենների լիգան» («Лига выдающихся джентльменов») կինոնկարում (2003)։
Նավապետ Նեմոյի ու «Նաուտիլուսի» մասին պատմության ազատ շարադրանքը 1952 թվականին ներկայացվել է ամերիկյան Tales of Tomorrow սերիալի երկսերիանոց ֆիլմում[5], որի երկրորդ մասն է միայն պահպանվել[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb12100647x.public
- ↑ Коршунов Ю. Л., Успенский Г. В. «Торпеды Российского флота». Wunderwaffe. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
- ↑ «Прозрения и ошибки Жюля Верна». Astrohome.ru. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Twenty Thousand Leagues Under the Sea
- ↑ 20.000 лье под водой в Архиве Интернета
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քսան հազար լյո ջրի տակ վեպը գրապահարանում Արխիվացված 2020-07-07 Wayback Machine
- «Vingt mille lieues sous les mers (1866–69)». The Illustrated Jules Verne. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսան հազար լյո ջրի տակ» հոդվածին։ |
|