Թոշակառուների ճանապարհորդությունը
Թոշակառուների ճանապարհորդությունը ֆր.՝ Bourses de voyage | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ, ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1903 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կիպ եղբայրները |
Հաջորդ | Դրամա Լիֆլանդիայում |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1903 |
Traveling Scholarships Վիքիպահեստում |
Թոշակառուների ճանապարհորդությունը (ֆր.՝ Bourses de voyage), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի քիչ հայտնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1903 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1903 թվականի հունվարի 1-ից (№ 193) մինչև դեկտեմբերի 15-ը (№ 263)։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1903 թվականի հուլիսի 1-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 9-ին։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1903 թվականի նոյեմբերի 19-ին՝ Լեոն Բենետտի նկարազարդումներով[1]։ Այս վեպով Ժյուլ Վեռնը եզրափակում է այն վեպերի շարքը, որտեղ գլխավոր հերոսները երեխաներ են՝ «Տասնհինգամյա նավապետը» (1878 թվական), «Երկու տարի արձակուրդ» (1888 թվական), «Մանուկը» (1893 թվական)։ Որոշ աղբյուրներում վեպը հանդիպում է «Հալլիֆաքսի ծովահենները» անվանումով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնի «Անթիլյան» դպրոցը հանրահայտ է նրանով, որ այնտեղ սովորում են երիտասարդ եվրոպացիներ, որոնք ծնվել են Կարիբյան ավազանի երկրներում։ Նրա ինն ուսանողներ, որպես խրախուսանք, պարգևատրվում են դեպի հարազատ երկրներ ճանապարհորդությունով, որի հովանավորն է հանդիսանում մի հարուստ կին Բարբադոսից։
Հարի Մերկելը, նախկին նավապետ է, որը դարձել է ծովահեն, ձերբակալվել և Անգլիա է տարվել, որտեղ և մեղադրվում է բազմաթիվ արյունալի սպանությունների մեջ։ Սակայն Մերկելին հաջողվում է փախչել՝ իր հավատարիմ զինակից Ջոն Կարպենտերի հետ։ Նրանք իրենց համախոհների հետ, որոնք հայտնի են որպես «Հալիֆաքսի ծովահեններ», գրավում են «Նախազգուշացում» եռակայմ առագաստանավը և սպանում անձնակազմի բոլոր անդամներին։ Հենց այս նավով էլ պետք է ուսանողները ճանապարհորդեն՝ իրենց լատիներենի ուսուցիչ և դպրոցի հաշվետար պրոֆեսոր Հորացիո Պատերսոնի գլխավորությամբ։
Նավը դուրս է գալիս Կորկ ծովածոցում գտնվող իռլանդական Քվինստաուն նավահանգստից։ Երկար ճանապարհորդությունը Ատլանտիկայով սկսված է։ Մարկելը և նրա անձնակազմը ցանկանում են ճանապարհին սպանել ուղևորներին և նորից զբաղվել ծովահենությամբ։ Մակայն Պատերսոնի հետ զրույցից իմանում են, որ Բարբադոս ժամանելուն պես, ուսանողներից յուրաքանչյուրը, որպես պարգև, տիկին Կետլին Սեյմուրից ստանալու են 700 ֆունտ ստերլինգ պարգևավճար։ Մերկելը փոխում է իր ծրագիրը և որոշում է ճանապարհորդությունը ավարտին հասցնել՝ ագահաբար ցանկանալով տիրանալ այդ գումարին։
Ճանապարհորդությունը շարունակվում է և Կարիբյան կղզիներում, հաջորդաբար, այցելում է ուսանողներից յուրաքանչյուրի հայրենիքը՝ Մարտինիկա, Սենտ Լյուսիա, Սենտ Թոմաս, Գվադելուպա, Դոմինիկա, Անտիգուա, Սան Բարտոլոմեո, Սան Մարտին, Սանտա Կրուս և վերջապես հասնում է իր նպատակակետին՝ Բարբադոս։ Բարբադոսում տիկին Կետլին Սեյմուրը յուրաքանչյուր սովորողի հանձնում է խոստացված գումարը։
Տիկին Սեյմուրը ունի ևս մեկ խնդրանք։ Նա խնդրում է Անգլիայի Լիվերպուլ քաղաք հասցնել բոցման Ուիլլ Միտցին, որը այնտեղ նոր աշխատանքի է անցնելու։ Մերկելը չի կարող մերժել տիկնոջ խնդրանքը։ Միտցը պատահաբար լսում է ծովահենների խոսակցությունը և իմանում նրանց ծրագրերի մասին։ Օգտվելով գիշերվա մթությունից, նա փորձում է ուսանողների և նրանց դասախոսի հետ միասին, փախչել նավից։ Բայց այդ փորձը անհաջողության է մատնվում։ Նրանք հակամարտության մեջ են մտնում ծովահենների հետ, որի արդյունքում նրանց հաջողվում է Մերկելին և Կարպենտերին փակել նավապետի սենյակում, իսկ մյուս ծովահեններին՝ նավի մառանում։ Վերջիններս մառանում գտնում են ռոմով լցված տակառներ և սկսում են հարբեցողությամբ զբաղվել։ Որոշ ժամանակ անց Մերկելին և Կարպենտերին, այնուամենայնիվ, հաջողվում է ազատվել գերությունից և նրանք ուղևորվում են փրկելու իրենց համախոհներին։ Բայց արդեն ուշ է։ Նավի վրա, հանկարծակի, հրդեհ է բռնկվում և նավը սկսում է խորտակվել։
Այդ ընթացքում Միտցին հաջողվում է Պատերսոնի և երեխաների հետ նավակ նստել և լքել խորտակվող նավը։ Նրանք շատ դժվար ժամանակներ են անց կացնում բաց ծովում, մինչև հանդիպում են մի շոգենավի, որը և նրանց հասցնում է մինչև Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նրանց սպասում է ամբոխը և լրատվությունը, որոնք իմացել էին այդ իրադարձությունների մասին։ Վերջապես նրանք ժամանում են դպրոց, որտեղ նրանց սպասում է ծանրաբեռնված, նոր ուսումնական տարին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է երկու մասից և քսանիննը գլուխներից[2]։
Մաս առաջին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ I. Մրցույթ
- Գլուխ II. Տիկին Կետլին Սեյմարի ծրագիրը
- Գլուխ III. Պարոն և տիկին Պատտերսոնները
- Գլուխ IV. «Երկնագույն աղվես» պանդոկը
- Գլուխ V. Համարձակ հնարք
- Գլուխ VI. Տախտակամածի տերերը
- Գլուխ VII. «Արագընթաց» եռակայմ առագաստանավը
- Գլուխ VIII. Նավի վրա
- Գլուխ IX. Ցամաքի տեսանելիությունում
- Գլուխ X. Զեփյուռ Նորդ Օստից
- Գլուխ XI. Բաց ծովում
- Գլուխ XII. Ատլանտյան օվկիանոսի միջով
- Գլուխ XIII. «Էսսեկս» պահնորդական նավը
- Գլուխ XIV. Սենտ Թոմաս և Սանտա Կրուս
- Գլուխ XV. Սան Մարտին և Սան Բարտոլոմեո կղզին
Մաս երկրորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ I. Անտիգուա
- Գլուխ II. Գվադելուպա
- Գլուխ III. Դոմինիկա կղզին
- Գլուխ IV. Մարտինիկա
- Գլուխ V. Սենտ Լյուսիա
- Գլուխ VI. Բարբադոս
- Գլուխ VII. Անցման սկիզբը
- Գլուխ VIII. Գիշերվա ժամանելուն պես
- Գլուխ IX. Ուիլլ Միտց
- Գլուխ X. Փախստականները
- Գլուխ XI. Տախտակամածի տերերը
- Գլուխ XII. Եվս երեք օր
- Գլուխ XIII. Աննպատակ
- Գլուխ XIV. Նավարկության վերջը
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոնի Ռենո - ֆրանսիացի, ծնունդով Մարտինիկայից
- Ռոջեր Հինսդեյլ - անգլիացի, ծնունդով Սենտ Լյուսիայից
- Նիլս Հարբո - դանիացի, ծնունդով Սենտ Թոմասից
- Լուիս Կլոդիոն - ֆրանսիացի, ծնունդով Գվադելուպաից
- Ջոն Հովարդ - անգլիացի, ծնունդով Դոմինիկայից
- Հերբերտ Պերկինս - անգլիացի, ծնունդով Անտիգուայից
- Անդերս Մագնուս - շվեդացի, ծնունդով Սան Բարտոլոմեոից
- Ալբերտ Լևենա - հոլլանդացի, ծնունդով Սան Մարտինից
- Աքսել Վիկբորն - դանիացի, ծնունդով Սանտա Կրուսից
- Կետլին Սեյմուր - ճանապարհորդության հովանավորը
- Հորացիո Պատտերսոն - ուսուցիչ
- Հարրի Մարկել - ծովահենների առաջնորդ
- Ջոն Կարպենտեր - բոցման, Հարրի Մարկելի զինակիցը
- Ուիլ Միտց - բոցման, բացահայտում է ծովահեններին
- Ռենի Կոկ - ծովահեն, նավի խոհարարը
Նկարազարդումներ հրատարակությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Թոշակառուների ճանապարհորդությունը" als E-Book in HTML auf zeno.org
- Թոշակառուների ճանապարհորդությունը in Անդրաս Ֆերմանի Ժյուլ Վեռնի հավաքածուն
- Արվեստի բնօրինակ ստեղծագործություններ. Արխիվացված 2014-12-25 Wayback Machine
- Տեքստը իսպաներեն en E-book.(չաշխատող հղում)
- Տեքստը իսպանեպեն en E-book. Արխիվացված 2011-07-26 Wayback Machine
- Վեպերի հավաքածու en "Viaje al centro del Verne desconocido".
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dehs, Volker; Jean-Michel Margot, Zvi Har’El, «The Complete Jules Verne Bibliography: I. Voyages Extraordinaires», Jules Verne Collection, Zvi Har’El, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին, Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին
- ↑ http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine Վեպի մեդիա տարբերակը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոշակառուների ճանապարհորդությունը» հոդվածին։ |