Տիեզերական թռիչք
Տիեզերական թռիչք, դեպի տիեզերք կամ տիեզերքով ճանապարհորդություն կամ տեղափոխություն։ Երկիր մոլորակի և տիեզերքի մեջ ակնհայտ սահման գոյություն չունի, իսկ Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի կողմից ընդունվել է Երկրի մակերևույթից 100 կմ բարձրության սահմանը։ Որպեսզի այդպիսի բարձրության վրա թռչող սարքը թռչի աերոդինամիկական ուժերի շնորհիվ, պետք է ունենալ տիեզերական առաջին արագություն[1][2], ինչը թռիչքն ավելի ուղեծրային է դարձնում, քան աերոդինամիկական[3][4]։ Ավիա և տիեզերական թռիչքների մեջ դասական բաժանումը գնալով փոքրանում է ենթաուղեծրային տիեզերանավերի և ուղեծրային ինքնաթիռների զարգացման շնորհիվ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ դեպի Լուսին, մոլորակներ և աստղեր ճանապարորդությունների մասին պատկերացումներ գոյություն ունեին շուտվանից, միայն 20-րդ դարում այն հնարավոր դարձավ` հրթիռային այնպիսի տեխնիկայի զարգացման պայմաններում, որոնք կարող էին բավարար արագություն ապահովել մոլորակից թռչելու համար։ Հրթիռներն այժմ էլ հանդիսանում են դեպի տիեզերք թռչելու միակ տարբերակը։ Հնարավոր է, որ առաջին մարդն, ով ցույց տվեց, որ հրթիռները կարելիէ օգտագործել դեպի անօդ տարածություն ճանապարհորդելու համար, շոտլանդացի աստղագետ Ուիլիամ Լեյտչն էր։ 1861 թվականին նա գրեց «A Journey Through Space» աշխատությունը, որը 1862 թվականին հրատարակվեց իր «God's Glory in the Heavens» գրքում[5]։ 1881 թվականին Նիկոլայ Կիբալչիչը զարգացրեց ձգողության ուժին դիմադրող հրթիռային թռչող ապարատի գաղափարը։ Մի քանի օրվա ընթացքում Կիբալչիչիը մշակեց տիեզերական թռիչք իրականացնելու հնարավորություն ունեցող թռչող ապարատի նախագիծը[6]։
Տեսական սկիզբը և առաջին հրթիռները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տիեզերական թռիչքների տեսական ասպեկտներն ուսումնասիրել է ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին, ով ձևակերպեց հրթիռային շարժիչների հիմնական մաթեմատիկական դրույթները և դուրս հանեց Ցիոկկովսկու բանաձև։ Գերմանացի Հերման Օբերտը 1923 թվականին տվեց հրթիռային տեխնիկայի հիմնական հավասարումները և ցույց տվեց, թե ինչպես կարելի է առավելագույն չափով օգտակար բեռնվածություն հավաքել ցանկացած ուղեծրի վրա։
Հիշատակված առաջին ինժեները և գիտնականը Ռոբերտ Հոգարդն էր, ով 1910 թվականին ստեղծեց փոքր հրթիռային շարժիչ։ 1926 թվականին նրան հաջողվեց ստեղծել առաջին հրթիռային շարժիչը, որ աշխատում էր հեղուկով։ Դեռ ավելի շուտ այս ոլորտում ակտիվ էր աստղագետ և հրթիռային տեխնիկայի ասպարեզում առաջինը հանդիսացող Մաքս Վալյեն։ Նա առաջինն էր, ով Եվրոպայում հեղուկ վառելիքի հետ փորձարկումներ արեց և հրթիռային շարժիչով մեքենա ստեղծեց, որն այժմ էլ գտնվում է գերմանական թանգարանում։ Բեռլինում փորձարկումներից մեկի ժամանակ պայթել է այրման խցիկը, և մետաղյա բեկորը սպանել է երեսունհինգամյա ինժեներին[7]։
Հրթիռաշինության հիմունքների ուսումնասիրումը որոշ մարդկանց համար մինչ 1930-ական թվականները նոր տեխնոլոգիաների զարգացման հիմքն էր հանդիսանում։ Տիեզերագնացության զարգացմանը նպաստող բացահայտումներ մեծ մասը պատկանում է Վերներ ֆոն Բրաունիին։
Բացի տեեխնիկական հիմնադրույթներից, հայտնի դարձավ նաև երկնային մեխանիկայի աստղագիտական նշանակությունը, որը տիեզերական թռիչքների նախադրյալն էր։
Բանակ և արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական տեխնիկայի զարգացումը սկզբում օգտագործում են գերմանական ռեյխում,որը նոր տեխնոլոգիաների մեջ Վերսալի պայմանագրի շրջանցման հնարավորություն է տեսնում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը այդպես հայտնվեցին հետազոտական և արտադրողական համալիրներ Պենեմյունդում` Վերներ ֆոն Բրաունի ղեկավարության տակ. այնտեղ ստեղծվեց Ֆաու-2 հրթիռը։ Այն դարձավ առաջին դժվար կառավարվող հրթիռը աշխարհում և օգտագործվում էր Լոնդոնի և Անտվերպենի դեմ։ Հրթիռների այս տեսակը, որ հարաբերական դիպուկություն և ավերելու ընդունակություն ուներ, սխալ որոշում էր ռազմատնտեսական տեսանկյունից։ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ռազմական մարտավարություն մշակողները և քաղաքական գործիչները նկատեցին հրթիռային տեխնիկայի պոտենցիալը, ինչը նախ և առաջ նրա մեջ էր, որ հրթիռները գործնականորեն հնարավոր չէր կանգնեցնել կամ հայտնաբերել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին երկու պետությունների միջև «տիեզերական տեխնոլոգիաների մրցավազք» սկսվեց, ինչը շարունակվեց հաջորդ տասնամյակների ընթացքում։ Պատերազմից հետո ինչպես ամբողջական հրթիռները, այնպես էլ արդյունաբերական սարքավորումները և բազմաթիվ գիտնականներ և ինժեներներ ուղարկվեցին ԱՄՆ և ԽՍՀՄ։ Նրանք այնտեղ ձևավորեցին հրթիռաշինության հիմունքները հաջորդ տասնամյակների ընթացքում (անգլ.՝ Operation Paperclip):
Տիեզերական տեխնիկայով մրցակցությունը Սառը պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասվող սառը պատերազմի ժամանակ տիեզերական թռիչքները նախ և առաջ ունեին մասսայական հոգեբանական և քարոզչական նշանակություն։ Անկասկած ռազմական նշանակության հետ մեկտեղ դրանք սկսեցին ընկալվել որպես հզորության և արդյունավետության չափանիշներ։
Արբանյակային ճգնաժամի պատճառով 1957 թվականի հոկտեմբերին ամերիկյան հասարակությունը գիտակցեց, որ ԽՍՀՄ-ում գրեթե ամբողջությամբ վերացվել է տեխնիկական հետամնացությունը։ Այդ ժամանակվանից ԱՄՆ-ում նաև սկսեցին ամեն կերպ աջակցել տիեզերագնացությանը, և այդպես սկսվեց ակնհայտ տիեզերական մրցույթ։ Խորհրդային տիեզերական ծրագիրը շատ տեսանկյուններից առաջատար էր։ Սպուտնիկ-1-ի թողարկումից մեկ ամիս հետո թողարկվեց նաև առաջին սպուտնիկը, որ կարող էր կենդանի օրգանիզմ տեղափոխել։ Այդ կենդանի օրգանիզմը եղավ Լայկա անունով շունը, սակայն թռիչքը անհաջող ավարտվեց և շունը սատկեց թռիչքից 5-6 ժամ հետո։ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ առաջին մարդը, ով թռել է դեպի տիեզերք, իսկ Լունա-2 և Լունա-9 արբանյակները առաջին անգամ իրականացրին համապատասխանաբար «կոշտ» (1959 թվական) և «փափուկ» (1966 թվական) վայրէջքներ Լուսնի վրա։ Որպես դրան հակահարված` Քենեդիի ղեկավարության տարիներին ԱՄՆ-ում ջանքեր էին գործադրում դեպի Լուսին փորձնական թռիչքի համար, որը 1969 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցավ և դարձավ թերևս ամենամեծ իրադարձությունը սառը պատերազմի ժամանակահատվածում։ Իսկ թռիչքին հեռուստատեսությամբ հետևում էին կես միլիարդ հեռուստադիտողներ։
Չնայած NASA-ի տիեզերական ծրագրերի քաղաքական վարչությունը գտնվում էր և միչ այժմ էլ գտնվում է հասարակական ուշադրության կենտրոնում` նրա հիմնական ծրագրերը բացառապես հեղինակավոր ռազմական նախագծերն են։ Արհեստական արբանյակների երեք քառորդ մասը մինչև հիմա ծառայել են ռազմական նպատակների համար։ ԱՄՆ-ն 1959 թվականից ունեցել է արբանյակ-լրտեսներ, իսկ 1960 թվականից` մետեոարբանյակներ, տեղորոշման արբանյակներ և հարձակումներից նախազգուշացման արբանյակներ։
ԽՍՀՄ-ն 1960-ական թվականից սկսեց հարակցման զորաշարժերի, երկարաժամկետ թռիչքների հետազոտությունները։ Հետազոտվում էր, թե ինչպես տիեզերագնացները կարող են դուրս գալ բաց տիեզերք` Սալյուտ-1 առաջին տիեզերական կայանից մինչև մշտապես բնակեցված Միր տիեզերական կայան։
Համագործակցություններ տիեզերագնացության ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգա��ին համագործակցության շրջանակներում Միր կայան այցելեցին ԱՄՆ-ի և այլ երկրների աստղագնացները։
Խորհրդային Միության փլուզման և ֆինանսկան միջոցների անբավարարության պայմաններում գործընկերների անհրաժեշտություն առաջացավ։ Այդպիսով, Միր-2 նախագծի հիման վրա ստեղծվեց Միջազգային տիեզերական կայանը, ինչի առաջին մոդուլ Զարյան (Սալյուտ-9) պատրաստվեց Ռուսաստանի կողմից ամերիկյան Բոինգ կազմակերպության պատվերով և թողարկվեց 1998 թվականի նոյեմբերի 20-ին։ Սփեյս շաթլ ծրագրի փակումից հետո 2011 թվականին այդ սերիայի տիեզերանավերի թանկ ծառայության և շահագործման ռիսկի բարձր աստիճանի պատճառով դեպի ուղեծիր բոլոր տիեզերագնացներին տեղափոխում են «Սոյուզ» սերիայի ռուսական տիեզերանավերը։ Դա կապված էր նաև «Կոլումբիա» և «Չելենջեր» շաթլների վթարի հետ։
Նշանակալի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942 թվականի հոկտեմբերի 3. Ֆաու-2-ը դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը, որ մոտեցավ մթնոլորի սահմանին (85 կմ)
- 1957 թվականի հոկտեմբերի 4. Երկրի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ-1-ը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Erik Gregerson (2010): An Explorer's Guide to the Universe – Unmanned Space Missions, Britannica Educational Publishing, 978-1-61530-052-5 (eBook)
Левантовский В.И. Механика космического полета в элементарном изложении. — 3-е изд. — М.: Наука, 1980. — 512 с.
Меркулов И. А. Полет ракет в мировое пространство. — М.: Изд-во ДОСААФ, 1958. — 88 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սանզ Ֆերնանդեզ դե Կորդոբա (2004 թվականի հունիսի 21). «Presentation of the Karman separation line, used as the boundary separating Aeronautics and Astronautics» (անգլերեն). Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի պաշտոնական կայքը. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Գտնվել է տիեզերքի ևս մեկ սահման». Մեմբրանա. 2009 թվականի ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Անդրեյ Կիսլյակով (16 апреля 2009 года). «Որտե՞ղ է սկսվում տիեզերքի սահմանը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Գիտնականները կոնկրետացրել են տիեզերքի սահմանը». Lenta.ru. 2009 թվականի ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «God's Glory in the Heavens» գիրքը
- ↑ Черняк А. Я. Николай Кибальчич — революционер и учёный. М., 1960.
- ↑ «Մաքս Վալյա». Սովետական հանրագիտարան. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ տիեզերական թռիչք Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Aerospace engineering at Wikiversity
- Encyclopedia Astronautica
- Basics of Spaceflight
- Tedd E. Hankins; H. Paul Shuch (1987 թ․ մարտի 4). «Reflections – manned vs. unmanned spaceflight» (PDF). Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերական թռիչք» հոդվածին։ |
|