Տատու (ռուս.՝ «Тату»,անգլ.՝ «t.A.T.u.»), ռուսական երաժշտական խումբ, որի կազմի մեջ մտնում են Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան: Խումբը ստեղծվել է 1999 թվականին պրոդյուսեր Իվան Շապովալովի կողմից երգահան Ալեքսանդր Վոյտինսկու հետ համատեղ: Սկզբնապես «Տատու»-ն օգտագործում էր լեսբուհիների իմիջը, սակայն, հետագայում, հրաժարվում են նրանից:
«Տատու»-ն հանդիսանում էր համաշխարհային ճանաչում նվաճած առավել հաջողակ ռուսական փոփ-խումբ: Նրանց սինգլները, ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսալեզու, գլխավորում էին Ռուսաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հիթ-շքերթները: Նրանց նորամուտային անգլալեզու «All the Things She Said» սինգլը դառնում է տարվա ամենահաջողակ սինգլներից մեկը և գլխավորում է աշխարհի գլխավոր հիթ-շքերթները: «Տատու»-ն հանդիսանում է առաջին և միակ ռուսական խումբը, ով արժանացել է «IFPI» մրցանակի՝ վաճառված ալբոմների քանակի համար:
2003 թվականի մայիսին խումբը մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: 2004 թվականին խումբը հայտարարում է ... Ավելին⇒
Գեշտալտ հոգեբանություն, 20-րդ դարի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն դպրոցներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, հոգեկան գործընթացների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ: Սկիզբ է առել Գերմանիայում: Գեշտալտ (գերմ.՝ Gestalt) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք: Ներկայացուցիչներն էին Մաքս Վերթհայմերը, Վոլֆգանգ Քյոլերը, Կուրտ Կոֆկան, Կուրտ Լևինը: Գեշտալտ հոգեբանությունը առաջացավ մեխանիստական բնագիտության ու բուրժուական հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության: Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»: Ամբողջականի կառուցվածքի գաղափարը գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները կիրառեցին ընկալման հոգեբանության մեջ՝ փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով: Ընկալման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգեֆիզիկական, ապա հոգեբանության բոլոր պրոբլեմների վրա: Գեշտալտ հոգեբանությունը մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ զգայությանտեսակների ու որակների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը: Ըստ գեշտալտ հոգեբանության՝ ընկալման կառուցվածքը ոչ թե առարկայի... Ավելին⇒
Վիքթոր Հիւկօ (ֆր.՝ Victor Marie Hugo [viktɔʁ maʁi yˈɡo], 26 Փետրուար1802, Պեզանսոն - 22 Մայիս1885, Փարիզ), ֆրանսացի հռչակաւոր գրող, բանաստեղծ, թատերագիր, քաղաքական գործիչ, ֆրանսական ռամկավարական վիպասանութեան առաջնորդն ու տեսաբանը:
Վիքթոր Հիւկօ եղած է երեք եղբայրներէն կրտսերը (մեծ եղբայրները՝ Աբել (1798-1865) եւ Եւկենի (1800-1837)): Գրողին հայրը՝ Ժոզէֆ Լէօպոլտ Սիկիսպըր Հիւկօ (1773-1828), Նափոլէոնեան բանակի հրամանատար էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղէպյուշէն (1772-1821), դաշնակահարուհի էր:
Հիւկոյի մանկութիւնը անցած է Մարսէյի, Քորսիքայի, Իտալիոյ (1807) եւ Մատրիտի (1811) մէջ, ուր ընտանիքը կը տեղափոխուէր հ��րը աշխատանքին բերումով եւ կրկին կը վերադառնար Փարիզ: Ճանապարհորդութիւնները խոր տպաւորութիւններ ձգած են գրողին հոգիին մէջ, որոնք կ'արտայայտուին... Ավելին⇒
Էդվարդ Մայքլ «Բիր» Գրիլս (անգլ.՝ Edward Michael "Bear" Grylls, հունիսի 7, 1974, Հյուսիսային Իռլանդիա), բրիտանացի ճանապարհորդ, հեռուստատեսային հաղորդավոր և գրող: Հայտնի է դարձել «Մարդն ընդդեմ բնությանը» հեռուստահաղորդման շնորհիվ, որը Մեծ Բրիտանիայում ավելի հայտնի է «Գոյատևելու համար ծնվածը. Բիր Գրիլս» անունով: Գրիլսը նաև հանդես է գալիս մի շարք այլ ուսուցողական հաղորդումներում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2009 թվականի հուլիսին Գրիլսը 35 տարեկան հասակում ճանաչվում է սկաուտական շարժման ամենաերիտասարդ գլխավոր սկաուտը:
Գրիլսը մինչև չորս տարեկան դառնալը ապրել է Դոնահադիում (Հյուսիսային Իռլանդիա), ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Ուայթ կղզիում գտնվող Բեմբրիջ գյուղը: Նա Պահպանողական կուսակցությունում աշխատող քաղաքական գործիչ սըր Մայքլ Գրիլսի և Սալլի Գրիլսի (Սարա Ֆորդ) որդին է: Նրա մորական տատը՝ Պատրիսիա Ֆորդը, եղել է Օլստերսկու ունիոնիստական կուսակցության անդամներից, իսկ պապը՝ Նևիլ Ֆորդը՝ կրիկետի պրոֆեսիոնալ խաղացող: Գրիլսը ունեցել է մեկ եղբայր և մեկ քույր:
Աստվածամայրը մանկան հետ, սրբապատկեր՝ ստեղծված Միխայիլ Վրուբելի կողմից ԿիևիԿիրիլյան եկեղեցու միահարկ մարմարե միջնապատի համար 1884-1885 թվականներին: Վրուբելին հատկապես այս աշխատանքը բերեց ճանաչում լայն հասարակությունում և ծառայեց որպես հիմնական նշաձող նկարչի հետագա հաջողության համար: Չնայած այն բանին, որ կերպարը կատարված է համաձայն ուղղափառ սրբապատկերագրման բոլոր կանոնների համաձայն, արվեստաբանները և նկարիչները մատնանշում են նրա արտահայտչականությունը և անսովորությունը: Որպես Աստվածածնի և Քրիստոս-մանկան դեմքեր Վրուբելը օգտագործել էր արվեստաբան Ադրիան Պրախովի կնոջ և կրտսեր աղջկա դեմքերը:
Սրբապատկերը նկարված է ցինկե թիթեղի վրա յուղաներկով, ոսկեզօծ մասնիկներով: Չափերը 202 х 87սմ:
Բեն Գուրիոնը վաղ հասակից մոլի սիոնիստ էր, 1946 թվականին նա դարձավ Սիոնիստական գլխավոր առաջնորդ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր ղեկավար: 1935 թվականից որպես հրեական գործակալության ղեկավար, հետագայում նաև նախագահ, հրեական գործակալության գործադիր, նա դե ֆակտո առաջնորդն էր հրեական համայնքի Պաղեստինում, և շատ դեպքերում Հրեական անկախ պետության համար պայքարում առաջնորդել է համայնքին: 1948 թվականի մայիսի 14-ին նա պաշտոնապես հռչակեց Իսրայել պետության ստեղծումը, և առաջինն է ստորագրել Իսրայելի անկախության հռչակագիրը: Բեն Գուրիոնը առաջնորդում էր Իսրայելին 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, և հավաքագրում էր տարբեր հրեական աշխարհազորայինների Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ): Հետագայում նա հայտնի դարձավ... Ավելին⇒
Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են իրար պեպտիդային կապով միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ: Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ: Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը: Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին օրինակ՝ ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է:
Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են: Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող... Ավելին⇒
Իգի Փոփ (անգլ.՝ Iggy Pop, իրական անունը՝ Ջեյմս Նյուել Օսթերբերգ կրտսեր (անգլ.՝ James Newell Osterberg, Jr., ապրիլի 21, 1947, Մասկիգոն), ամերիկացի ռոք վոկալիստ, ալտերնատիվ ռոքի սկզբնադիրներից: Այլընտրանքային ռոքի զարգացման մեջ իր ունեցած մեծ ներդրման շնորհիվ նրան անվանում են պանկ ռոքի ու գրանջի «կնքահայր» (երբեմն նաև «պապ»): 2009 թվականին բրիտանական «Classic Rock« հեղինակային ամսագիրը նրան տվեց «Կենդանի լեգենդ« կոչումը:
1960-ականների վերջերից մինչև 1970-ականների սկզբները Իգի Փոփը հարդ ռոքի ու պանկ ռոքի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած The Stooges ռոք խմբի վոկալիստն էր: The Stooges-ը հայտնի դարձավ իր համերգային ելույթներով, որոնց ժամանակ Իգին (ինչպես միշտ մերկ իրանով) խեղում էր ինքն իրեն, վիրավորում ու հայհոյում հանդիսատեսներին, բեմից թռչում հանդիսատեսի վրա (առաջին անգամ օգտագործել stage dive-ը): The Stooges-ը յոթ անգամ ներկայացվել է ռոքնռոլի փառքի սրահում ներկայացվելու, և վերջապես... Ավելին⇒
Փայծաղ (անգլ․՝ spleen, յունարէն՝ σπλήν-splḗn) կապոյտ-մանիշակագոյն կակուղ օրկան մըն է, որ հարուստ է անօթներով (vessels) եւ արիւնով: Անիկա անծորան (ductless) գեղձ մըն է: Փայծաղը ունի 12-13 սմ. երկարութիւն, 7-8 սմ. լայնք եւ 4-5 սմ. հաստութիւն: Անիկա կը գտնուի փորի ձախ եւ վերի բաժինին մէջ եւ ստոծանիին (diaphragm) տակը: Անոր դիրքորոշումը կախեալ է ստոծանիի շարժումներէն եւ շնչառութեան հոլովոյթէն:
Փայծաղը օժտուած է կշռութային պռկումներով, որոնք կ'արագացնեն իր մէջ կուտակուած արեան շարժումը:
Փայծաղը կազմուած է երկու տեսակի հիւսկէններէ.
Սպիտակ միջուկ հիւսկէններէ (white pulp), որոնք կ'առնչուին մարմինի դիմադրողականութեան հետ՝ արտադրելով ճերմակ գնդիկներու T եւ B խմբաւորումները: T եւ B բջիջները կը յառաջացնեն պաշտպանողական հակամարմիններ (antibody).
Կարմիր միջուկ հիւսկէններէ (red pulp), որոնք կը գործեն որպէս զտիչ եւ որպէս արեան շտեմարան: Անոնք կը կազմեն փայծաղին 75-80 տոկոսը:
Փայծաղի հիմնական դերակատարութիւններն են
Կ'արտադրէ հակամարմիններ եւ կ'օժանդակէ մարմինի դիմադրողական համակարգին (immune system).
Կ'ամբարէ եւ կ'արտադրէ արեան ճերմակ գնդիկներ.
Այս երկու դերակատարութիւնները կը կատարուին... Ավելին⇒
«Սերեբրո» (անգլ.՝ «SEREBRO», ռուս.՝ «Серебро»), ռուսական կանացի փոփ-խումբ, ստեղծված 2006 թվականին ռուսական երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի կողմից: Խմբի կազմի մեջ են մտնում Օլգա Սերյաբկինան, Դարյա Շաշինան և Պոլինա Ֆավորսկայան: Օլգա Սերյաբկինան նաև հանդիսանում է խմբի երգերի տեքստերի հեղինակը: Առաջին հանրային ելույթը կայացել է «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի եզրափակիչում, որտեղ Սերեբրո-ն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Song #1» երգով:
Ստեղծման պահից խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ՝ «ОпиумRoz» և «Mama Lover»: Նաև խումբը թողարկել է տասներեք սինգլներ, որոնցից հինգը գլխավորում էին ռուսական հիթ-շքերթները: Խումբը նվագում է միանգամից մի քանի ոճերում, այնպիսիք, ինչպիսիք են փոփ, փոփ-ռոք, եվրոփոփ, թրիպ-հոփ և... Ավելին⇒
Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ: Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն: Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):
ԵՈԱ-ի դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ: Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի ՀՇ հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով: Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով՝ զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել... Ավելին⇒
Յուվենտուս (իտալ.՝ Juventus Football Club, [ju.ˈvɛn.tus]), իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Թուրին քաղաքից: Հիմնադրման առաջին տարիներից մասնակցում է Իտալիայի A սերիայի առաջնությանը: 1920-ական թվականներից ակումբի սեփականատերն է իտալական «FIAT» կոնցեռնի տնօրեն Անյելլի ընտանիքը:
Հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում որպես «սպորտ-կլուբ Յուվենտուս»: «Յուվենտուսն» Իտալիայի միակ ակումբն է, որ ունի իր սեփական մարզադաշտը: Այն կառուցվել է 2009 թվականի մարտի 1-ին Իտալիայի Պիեմոնտ գավառի Թուրին քաղաքում՝ նախկին «Դելլե Ալպի» մարզադաշտի տեղում: Բացումը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 8-ին: Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 41 000 հանդիսական:
«Յուվենտուսն» առաջատարն է նվաճած «Սկուդետոների» քանակով. 114 մրցաշարերում 31 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Միլանը» և «Ինտերը»՝ միասին հաղթել են... Ավելին⇒
Հավանաբար տառապում էր հոգեկան հիվանդություններով: Վարկածներից մեկի համաձայն Աննա Անդերսոնը պայթյունավտանգ նյութեր արտադրող բեռլինյան գործարանի լեհական ծագման աշխատակցուհի Ֆրանցիսկա Շանցովսկայան է: Նրա գենետիկ կապը Շանցովսկիների ընտանիքի հետ հաստատել են երկու իրարից անկախ ԴՆԹ թեստեր, որոնք կատարվել են նրա մահից հետո:
Գերմանական դատարաններում տարիներ տևած դատական գործերի արդյունքում ի վերջո հաստատվեց, որ նա... Ավելին⇒
Անդրանիկ Թորոս Օզանեան կամ Զօրավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (25 Փետրուար1865 - 31 Օգոստոս1927), հայ զօրահրամանատար, պետական գործիչ ֆետայապետ (հայդուկապետ): Առանձնայատուկ դեր խաղացած է Հայ ազատագրական շարժման գործին մէջ: 1892-ին կ՚անդամագրուի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան, այլ ֆետայիներու հետ մասնակցած է իր հայրենի երկրի բնակավայրերու պաշտպանութեան: Անդրանիկ առաջին անգամ կ՚անցնի Սասուն, բայց 1896-ին կը մեկնի արտասահման: 1897-ին Վազգէն Տերոյեանի խումբի կազմին Անդրանիկը երկրորդ անգամ կը մտնէ Արեւմտեան Հայաստան, ուր կը մնայ մինչեւ 1904: 1912-1913 թուականներուն Գարեգին Նժդեհի հետ Անդրանիկի գլխաւորութեամբ հայ կամաւորներէն կը կազմակերպուի վաշտ մը, որ կը մտնէ պուլկարական բանակի աշխարհազօրի կազմին մէջ եւ կը մարտնչի Օսմանեան կայսրութեան բանակին դէմ: Պուլկարական հրամանատարութիւնը բարձր կը գնահատէ հայկական վաշտին մասնակցութիւնը Առաջին Պալքանեան պատերազմին... Ավելին⇒
Էստոնիայում Իլվեսի մայրը որդեգրվում է Ալեքսանդրա և Պեետեր Ռեբանեների կողմից: Իրաիդա Սիյտամի խորթ հայրը էստոնացի քաղաքական գործիչ Հանս Ռեբանեի եղբայրն էր, որը 1927-1928 թվականներին զբաղեցնում էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Որդեգրման գործում ասվում է, որ ծնողները համաձայն են, որպեսզի իրենց աղջկան որդեգրեն Տալլինում ապրող Պեետեր և Ալեքսանդրա Ռեբանեները, քանի որ իրենք ի վիճակի չէին պահել երեխային, իսկ Ռեբանեները, ըստ նրանց, հարուստ մարդիկ էին: Բացի այդ, Ալեքսանդրա Ռեբանեն Ելիզավետայի քույրն էր, հետևաբար... Ավելին⇒
Քենետ Մետիսոն Դալգլիշ (անգլ.՝ Kenneth Mathieson Dalglish; մարտի 4, 1951, Գլազգո), ավելի հայտնի է Քենի Դալգլիշ անունով (անգլ.՝ Kenny Dalglish), շոտլանդացիֆուտբոլիստ և մարզիչ, Բրիտանական թագավորության շքանշանի ասպետ: Ֆուտբոլային կարիերայի 22 տարիների ընթացքում հանդես գալով ընդամենը երկու ֆուտբոլային ակումբներում՝ «Սելտիկում» և «Լիվերպուլում»՝ ստացել է մեծ ճանաչում, հարգանք և բազմաթիվ մրցանակներ: Նա՝ որպես Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, սահմանել է երկու ռեկորդ՝ որպես հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ (102 խաղ) և որպես ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ֆուտբոլիստ (նույն արդյունքն ունի նաև Դենիս Լոուն. երկուսն էլ հեղինակել են 30 գնդակ): Դալգլիշը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով 1982-83 մրցաշրջանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1979 և 1983 թվականներին: 2009 թվականին FourFourTwo ամսագիրը Դալգլիշին ճանաչել է հետպատերազմյան բրիտանական ֆուտբոլի պատմության ամենահանճարեղ հարձակվող: 2006 թվականի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող շուրջ 100 հազար երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում (100 Players Who Shook The Kop - «100 ֆուտբոլիստներ, ովքեր... Ավելին⇒
Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla [ռեյնո դե կաստիլյա]) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին: Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին: Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ: Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230):
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը: 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ: Երբեմն այն իր մեջ ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավարրայի և Արագոնի թագավորությունները:
13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց... Ավելին⇒
Ռոն Ջոնսը գիտափորձը կատարել է՝ դպրոցականների (մինչև 15 տարեկան) նկատմամբ կոշտ կանոններ կիրառելով, երիտասարդական խմբավորման հիմնադիր դառնալով և ի զարմանս ուսուցչի՝ ո՛չ մեծերի և ո՛չ էլ աշակերտների կողմից որևէ արգելքի կամ դիմադրության չհանդիպելով: Հինգերորդ օրը գիտափորձի ալիքն այնպիսի թափ է հավաքել, որ մասնակիցների թիվը, 30-ից աճելով, հասնել է 200-ի: Այն նախատեսված էր երկու շաբաթ, սակայն ընդհատվել է ժամկետից շուտ, քանի որ ուսուցիչը զգուշացել է՝ տեսնելով, թե ինչպես է աշխատում ամբոխի հոգեբանությունը, թե երեխաներն ինչքան հեշտությամբ, ինքնակամ ենթարկվում են ամբոխի մանիպուլյացիային (անգլ.՝ Crowd manipulation), և որ այդ օրերի ընթացքում «նրանց ենթարկվող վարքն ամենևին չէր տարբերվում Երրորդ ռայխի շարքային քաղաքացիների արարքներից»:
Թեմայով նկարահանվել են բազմաթիվ մրցանակների արժանացած... Ավելին⇒
Status Quo, բրիտանական ռոք խումբ, հիմնադրված բաս-կիթառահար Ալան Լանկաստերի և կիթառահար Ֆրենսիս Ռոսսիի կողմից, 1962 թվականին Լոնդոնում, Անգլիա (սկզբնահես որպես The Scorpions, The Spectres և Traffic Jam, Status Quo անվանումը ընդունվել է 1967 թվականին): Խումբը, որը սկսած 1970 թվականից գործնականում չի փոխել ոճը և կատարում էր ծանր ռիթմիկ ռոքնռոլ, ռիթմ ընդ բլյուզի և բուգի-վուգիի տարրերով, սկսած 2005 թվականից պահպանում է սինգլների քանակով բրիտանական ռեկորդը (63), որոնք մտնում են պաշտոնական հիթ-շքերթները: Խմբի 22 սինգլները մտել են բրիտանական «տասնյակի» մեջ: Status Quo-ի բոլոր սկավառակների համաշխարհային տպաքանակը (2008 թվականին) կազմել է 118 միլիոն: Նա 106 անգամ ելույթ է ունեցել «Top of the Pops» հեուստահաղորդման մեջ, որը նույնպես համարվում է ռեկորդ: Ըստ հիթ-ալբոմների քանակի (32) Status Quo-ն զիջում է միայն Rolling Stones-ին: Հիթ-ռքարթներում բարձրագույն հաջողության Status Quo-ն արժանացել է «Down Down» (#1, նոյեմբեր, 1974 թվական), «In The Army Now» (#2, սեպտեմբեր, 1986 թվական) և «Rockin' All Over the World» (#3, հոկտեմբեր, 1977 թվական) սինգլների հետ: 15 (29-ից) ստուդիական ալբոմները ունեն «ոսկե» կարգավիճակ («Don’t Stop»-ը դարձել է պլատինե), նրանցից չորսը Բրիտանիայում բարձրացել են... Ավելին⇒
Հումանիստական հոգեբանություն, արևմտյան (առավելապես ամերիկյան) հոգեբանական հայտնի ուղղություններից մեկը, որի ուսումնասիրության առարկան անձն է՝ որպես եզակի ամբողջական համակարգ, որին հատուկ է ինքնաիրացման հնարավորությունը: Հոգեբանական այս ուղղության շրջանակներում վերլուծության ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ բարձրագույն արժեքներ, անձի ինքնաիրացում, ստեղծագործականություն, սեր, ազատություն: Հումանիստական հոգեբանություն տերմինն առաջադրվել է մի խումբ պերսոնոլոգների կողմից, ովքեր 1960-ական թվականների սկզբին Աբրահամ Մասլոուի ղեկավարությամբ միավորվեցին՝ ստեղծելու կենսունակ տեսական այլընտրանք՝ ի հակակշիռ հոգեբանական երկու խոշոր ուղղությունների՝ հոգեվերլուծությանը և բիհեյվիորիզմի: Հումանիստական հոգեբանությունը խիստ կազմակերպված տեսական համակարգ չէ, այն կարելի է դիտարկել որպես շարժում: Այս ուղղությունը իր տեսական հիմքով բխում է էքզիստենցիալ փիլիսոփայությունից՝ մշակված եվրոպական այպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են՝ Սյորեն Կիերկեգորը, Կառլ Յասպերսը, Մարտին Հայդեգերը, Ժան Պոլ Սարտրը: Այս ուղղության հայտնի ներկայացուցիչներ են Աբրահամ Մասլոուն, Կառլ Ռոջերսը, Գորդոն Օլպորտը, Վիկտոր Ֆրանկլը, Ռոլո Մեյը, Ջեյմս Բյուջենտալը և այլոք:
Հումանիստական հոգեբանությունը ձևավորվել է... Ավելին⇒
Բիւզանդական Հայաստան Բիւզանդիոնի իշխանութեան տակ գտնուող Մեծ Հայքի քանի մը նահանգները,ինչպէս նաեւ Փոքր Հայքի գաւառները: Յստակ սահմաններ չեն եղած, որովհետեւ ատիկա միշտ փոփոխութեան ենթարկուած է :
Տեսլայի ընտանիքն ապրում էր Սմիլյան գյուղում՝ Գոսպիչ քաղաքից 6 կմ հեռու: Հայրը՝ Միլուտին Տեսլան (1819-1879), սերբական ուղղափառ եկեղեցու քահանա էր, մայրը՝ Գեորգինա Տեսլան (1822-1892), եղել է քահանայի դուստր: 1856 թվականին ընտանիքում լույս աշխարհ է գալիս չորրորդ երեխան՝ Նիկոլան: Ընտանիքում ընդհանրապես եղել են հինգ երեխաներ՝ երեք աղջիկ, Նիկոլան և նրա ավագ եղբայր Դանեն, որը, ձիուց ընկնելով, մահացել է, երբ Նիկոլան հինգ տարեկան էր: Տարրական դպրոցի առաջին դասարանը Նիկոլան ավարտում է Սմիլյանում: 1862 թվականին՝ Դանեի մահից որոշ ժամանակ անց, Նիկոլայի հոր աստիճանի բարձրացման արդյունքում ընտանիքը տեղափոխվում է Գոսպիչ, որտեղ էլ տղան ավարտում է... Ավելին⇒
Genesis, բրիտանական ռոք խումբ, ստեղծված 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը: Խումբն արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Ամբողջ աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 150 միլիոն տպաքանակ ալբոմ (որոնցից մոտ 22 միլիոնը ԱՄՆ-ում) և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների «Top 30»: Առավել հայտնի մասնակիցները՝ Պիտեր Գեբրիելը և Ֆիլ Քոլլինզը, իրականացրել են հաջող մենակատարային կարիերա:
Խումբը պարբերաբար փոխել է կազմը. ամենալուրջ փոփոխությունը կայացել է 1975 թվականին, երբ խմբից հեռանում է Գեբրիելը և հիմնական վոկալիստ դառնում է թմբկահար Քոլլինզը: Իր հերթին, Քոլլինզին 1997 թվականին, այսօրվա դրությամբ վերջին «Calling All Stations» ալբոմի ձայնագրությունից առաջ, փոխարինում է Ռեյ Ուիլսոնը՝ Stiltskin խմբի նախկին մասնակիցը: Կապված այդ ալբոմի կոմերցիոն անհաջողության հե՝, խումբը հայտարարում է լուծարման մասին, սակայն 2006 թվականի հոկտեմբերին Քոլլինզը, Ռեզերֆորդը և Բենքսը նորից միավորվում են համերգային շրջագայության համար:
2010 թվականի մարտի 15-ին խումբը ընդգրկվում է Ռոքնռոլի փառքի սրահ: Խմբի ապագան մնում է անորոշ՝ կապված Ֆիլ Քոլլինզի երաժշտական կարիերայի ավարտի հետ և խմբի մյուս անդամների մենակատարային նախագծերի հետ: Վերջերս Ֆիլ Քոլլինզը հարցազրույց է տալիս The Guardian հրատարակչությանը, որում պատմում է, որ մտածում է վերադառնալ ստեղծագործական երաժշտական գործունեության, չնայած... Ավելին⇒
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Կանգաս դե Օնիսը, ապա՝ Սան Մարտին դել Ռեյ Աուրելիոն և Պրավիան: 791 թվականից Ալֆոնսո II-ը մայրաքաղաքը տեղափոխում է իր ծննդավայր Օվիեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Աստուրիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի ամիրայությունը, իր մեջ ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա: Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն է ունեցել Նավարրայի թագավորության վրա:
10-րդ դարում Աստուրիայի թագավորությունը վերափոխվեց... Ավելին⇒
Հաննա Դակոտա Ֆենինգ (անգլ.՝ Hannah Dakota Fanning, ծնվել է՝ փետրվարի 23, 1994, Կոնյերս, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել: Հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Ես Սեմն եմ», «Զայրույթ», «Աշխարհների պատերազմ», «Շարլոտայի սարդոստայնը»: Տարբեր մրցանակների դափնեկիր է: Ութ տարեկանում «Ես Սեմն եմ» ֆիլմում կատարած դերակատարման համար ներկայացվել է «ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակի»՝ դառնալով այդ մրցանակի ամենաերիտասարդ հավակնորդը:
Դակոտա Ֆենինգը ծնվել է սպորտային ընտանիքում: Նրա հայրը՝ Սթիվ Ֆենինգը (ծնված 1967 թվականին), Սենթ Լուիս Կարդինալս ակումբի նախկին բեյսբոլիստ է, ներկայում զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով, մայրը՝ Ջոյ Ֆենիգը (ծնված 1967 թվականին, օրիորդական ազգանունը՝ Էրինգթոն), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի է: Նրա մայրական կողմից պապը` Ռիք Էրինգթոնը, Իգլզ Ֆիլադելֆիա ակումբի նախկին խաղացողներից է, իսկ դերասանուհու մորաքույրը` Ջիլ Էլինգթոնը ESPN-ի նախկին մեկնաբաններից է: Դակոտան ունի փոքր քույր՝ Էլ Ֆեմինգը, ով նույնպես դերասանուհի է: Դակոտա Ֆենինգն ունի գերմանական և իռլանդական արմատներ: Ֆենինգն ու իր ընտանիքի անդամները բապտիստներ են: Դակոտա Ֆենինգն ավարտել է... Ավելին⇒
Լեպա Բրենա (սերբախորվաթ․՝ Лепа Брена / Lepa Brena), իսկական անունը՝ Ֆախրետա Ժիվոինովիչ, օրիորդական ազգանունը՝ Յախիչ (սերբախորվաթ․՝ Фахрета Јахић-Живојиновић / Fahreta Jahić-Živojinović, ), հարավսլավացի և բոսնիացի երգչուհի, դերասանուհի և պրոդյուսեր, ամենահանրահայտ երգչուհին ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլև նախկին Հարավսլավիայի երկրներում (աշխարհում վաճառվել է նրա ալբոմների ավելի քան 40 միլիոն օրինակ):
Ֆախրետա Յախիչը ծնվել է 1960 թվականիհոկտեմբերի 20-ին Տուզլա քաղաքում (այն ժամանակ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն Հարավսլավիայի կազմում): Մանկությունն անցել է Բրչկո քաղաքում:
Ֆախրետա Յախիչը եղել է Աբիդ և Իֆետա Յախիչների երրորդ երեխան: Հայրը մասնագիտությամբ բժիշկ էր, մայրը՝ դերձակուհի: Ընտանիքն ապրել է երկու սենյականոց բնակարանում, սակայն Լեպա Բրենան նշում է, որ ինքը մանուկ հասակում ոչնչի պակասություն չի զգացել:
Դեռ վաղ տարիքում ծնողները նկատել են իրեց դստեր երաժշտական տաղանդը: Առաջին երգը Ֆախրետան լսել է... Ավելին⇒