Jump to content

Լենա Կատինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Կատինա
Բնօրինակ անունռուս.՝ Лена Катина
Ի ծնե անունռուս.՝ Елена Сергеевна Катина
Նաև հայտնի է որպեսLena Katina
Ծնվել էհոկտեմբերի 4, 1984(1984-10-04)[1] (40 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք և սինթիփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և կինոռեժիսոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլUniversal Music Group և Interscope Records
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԱնդամակցությունՏատու
Կայքlenakatina.com
 Lena Katina Վիքիպահեստում

Լենա Կատինա (Ելենա Սերգեի Կատինա, ռուս.՝ Еле́на Серге́евна Ка́тина, հոկտեմբերի 4, 1984(1984-10-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, «Տատու» փոփ-խմբի նախկին մենակատարուհի։ 2009 թվականից ներգրավված է «Lena Katina» միջազգային մենակատարային նախագծում։

Հայրը՝ Սերգեյ Վասիլիի Կատին, երաժիշտ և «Դյունա» խմբի երգերի հեղինակ։ Մայրը՝ Ինեսա Վսևոլոդի Կատինա։ Ունի կրտսեր քույր։ Հայրական կողմից տատիկը՝ Ասյա Նիկիտի Կատինա (1936 թվական), նկարչուհի[2]։ Կատինայի ծնողները ամուսնալուծված են և Լենան դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից։

Չորս տարեկան հասակից Լենան հաճախել է մարզական սեկցիաներ և երաժշտական խմբակներ։ Ութ տարեկանից ուսանել է երաժշտական դպրոցում, դաշնամուրի դասարանում։ 10 տարեկան հասակում սկսում է ��լույթ ունենալ «Ավենյու» մանկական համույթում, որտեղ երգել է երեք տարվա ընթացքում։ Այնուհետև Լենան տեղափոխվում է «Նեպոսեդի» մանկական վոկալ-գործիքային համույթ, որտեղ նրա ընկերուհին է դառնում Յուլիա Վոլկովան։ Կատինան լքում է համույթը 14 տարեկանում, կապված համույթում տարիքային սահմանափակումների հետ։

1999-2009 թվականներ. «Տատու» խմբի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենա Կատինան 2003 թվականին

1999 թվականին, քասթինգի արդյունքներով, կազմակերպված գովազդային հոլովակների սցենարիստ Իվան Շապովալովի կողմից, Լենան ընդգրկվում է երաժշտական նախագծի մեջ, որը շուտով ստանում է «Տատու» անվանումը։ Երգահան Ալեքսանդր Վոյտինսկու մասնակցությամբ ձայնագրվում են «Հարավսլավիա» («Югославия») և «Ինչու Ես» («Зачем я») երգերը։ Հետագայում, լրացուցիչ քասթինգի արդյունքում, նախագիծ է ընդգրկվում նաև 14-ամյա Յուլիա Վոլկովան։

«Տատու» խմբի առաջին սինգլը, «Ես ցնորվել եմ» («Я сошла с ума») անվանումով, թողարկված 2000 թվականի դեկտեմբերին, հիթ է դառնում սկզբից ԱՊՀ-ում, իսկ երգի անգլերեն լեզվով թարգմանությունից հետո, նաև աշխարհում։ Հիշելով այդ երգի ձայնագրությունը, Կատինան ասում էր. «Այդ ժամանակ ես խնդիրներ ունեի արտասանության հետ կապված, այդ պատճառով Շապովայովը առաջին ժամանակները ինձ ստիպում էր երգել բերանում խցանով, որպեսզի ծնոտս ինչ-որ կերպ սկսի աշխատել»[3]։

2001 թվականին ավարտելով դպրոցը, Լենան ընդունվում է Մոսկվայի հումանիտար-տնտեսագիտական ինստիտուտ, հոգեբանության ֆակուլտետ, որը հեռակա ավարտում է 2007 թվականին։

2006 թվականին Լենայի և Յուլիայի դուետը սկսում է համացանց տեղադրել տեսագրություններ իրենց անձնական կյանքից[4]։

2009 թվականի մարտին խմբի մենեջմենթը հայտարարում է, որ մենակատարուհիները դադարեցնում են իրենց աշխատանքը խմբում «full time» ռեժիմով, իսկ 2011 թվականի հունվարին, Մոսկվայում «Դու և ես» («Ты и я») ֆիլմի առաջնախաղին, խմբի մասնակիցները հայտարարում են խմբի վերջնական կազմալուծման մասին։

2009 թվականին Լենան վիրահատության է ենթարկվում Սթենֆորդի համալսարանի կլինիկայում (Պալո Ալտո), որտեղ նրան կատարում են տեսողության լազերային շտկում[5]։

Լենա Կատինան Մոսկվայի համերգում, 2008 թվական սեպտեմբերի 12

«Լենա Կատինա» («Lena Katina») մենակատարային նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլից Կատինան սկսում է մենակատարային կարիերան «Lena Katina» միջազգային երաժշտական նախագծում, Մոսկվայից տեղափոխվելով ապրելու Լոս Անջելես։ Լենան երգում է «Տատու»-ի հին հիթերը և ձայնագրում է նոր երգեր։

2009 թվականի սեպտեմբերի 11-ին բացվում է Լենայի պաշտոնական կայքը։

2010 թվականի մայիսի 30-ին կայանում է Լենա Կատինայի առաջին մենակատարային ելույթը Լոս Անջելեսի «Troubadour» ակումբում[6][7][8]։

2010 թվականի հունիսի 12-ին Լենան ելույթ է ունենում ամերիկյան «PrideFest» փառատոնում, որն աջակցում է ԼԳԲՏ-մշակույթը, Միլուոկիում[9]։

2011 թվականի սեպտեմբերի 19-ին կայանում է Լենա Կատինայի «Waiting» երգի պրեմիերան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ուղեկիցները» («Попутчики») ծրագրի ժամանակ[10]։ 2011 թվականի սեպտեմբերի 28-ին մեքսիկական «Belanova» խումբը, Լենա Կատինայի մասնակցությամբ, թողարկում է տեսագրություն «Tic Toc» համատեղ երգի վրա[11]։

2011 թվականի հոկտեմբերի 26-ին Լենան ելույթ է ունենում «Lunas del Auditorio Awards» արարողությունում, Մեքսիկայում[12]։

2011 թվականի դեկտեմբերի 13-ին Լենան տալիս է իր առաջին բարեգործական web-համերգը «FanKix»-ում, որից հավաքված բոլոր միջոցները փոխանցվում են ճապոնական «Ashinaga» ֆոնդին, որն աջակցություն է ցուցաբերում 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած տարերային աղետից տուժած երեխաներին[13]։ Այստեղ էլ ներկ��յացվում է «Keep on Breathing» նոր երգը (անգլերենից թարգմանաբար «Շարունակիր շնչել»), այդ բալադը Կատինան հորինել է իր երաժիշտների հետ միասին, նվիրելով այն 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետից տուժածներին[14]։

2012-2014 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 28-ին «Never Forget» երգի «Dave Audé» ռեմիքսը գլխավորում է համաամերիկյան «Billboard Dance/Club Play Songs» հիթ-շքերթը։ Նման հաջողության ծնունդով ԱՊՀ-ից երգիչներից հասել է միայն «Տատու» խումբը[15]։

2012 թվականի մայիսի 5-ին կայանում է Լենա Կատինայի և գերմանացի երաժիշտ Կլարկ Օուենի դուետի «Melody» երգի տեսահոլովակի պրեմիերան[16]։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին Լենա Կատինան համերգ է տալիս Սանկտ Պետերբուրգում, «Կվիրֆեստ 2012» Միջազգային փառատոնի շրջանակներում։ Այստեղ Լենան առաջին անգամ հրապարակավ կատարում է «Հարավսլավիա» երգը, նվիրելով այն իր առաջին պրոդյուսեր և «Տատու» խմբի հիմնադիր Իվան Շապովալովին[17]։

2012 թվականի սեպտեմբերի 30-ին կայանում է «Shot» երգի պրեմիերան, ռուս ռեփեր T-killah-ի հետ միասին դուետով, «Love radio» ռադիոկայանի եթերում[18]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին կայանում է «Paradise» երգի պրեմիերա, ձայնագրված ռուս երգական Սերգեյ Գալոյանի հետ համատեղ[19]։ Հոկտեմբերի 31-ին Լենա Կատինան ելույթ է ունենում 15 րոպեանոց համերգով Արևմտյան Հոլիվուդում (Լոս Անջելես, ԱՄՆ), Հելոուինին նվիրված աշխարհում խոշորագույն կառնավալի շրջանակում[20]։

2012 թվականի դեկտեմբերի 11-ին Լենա Կատինան, առաջին անգամ ավելի քան երեք տարվա ընթացքում, միավորվում է իր նախկին գործընկերուհի Յուլիա Վոլկովայի հետ Բուխարեստում (Ռումինիա) համատեղ ելույթի համար, «Ձայն» հեռուստաշոուի ժամանակ, ի աջակցություն «200 km/h In the Wrong Lane (10th Anniversary Edition)» ալբոմի հոբելյանական վերահրատարակման[21]։

2013 թվականի ապրիլի 14-ին երգիչ T-Killah-ի YouTube-ի պաշտոնական էջում կայանում է «Ես կողքիդ կլինեմ» («Я буду рядом», «Shot») երգի հոլովակի պրեմիերան, Լենա Կատինայի հետ դուետով[22]։

2013 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի է ունենում «Lift me up» և «Levantame» սինգլների պրեմիերան անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Սինգլների պրեմիերան ուղեկցվում է «lenakatina.com.» նոր կայքի բացմամբ։ Հոկտեմբերի 1-ին կայանում է «Lift me up» հոլովակի պրեմիերան։

2014 թվականի փետրվարի 7-ին Լենա Կատինան և Յուլիա Վոլկովան միավորվում են Սոչիում կայանալիք XXII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունում ելույթ ունենալու համար, սակայն, արդեն փետրվարի 17-ին, Լենան պաշտոնական հայտարարություն է անում խմբի վերջնական կազմալուծման մասին, Յուլիայի հետ անլուծելի տարաձայնությունների պատճառով։

Երգչուհին շարունակում է մենակատարային կարիերան և ամռանը «Re: boot» (ex-Cinema Bizarre) խմբի հետ համատեղ թողարկում է «Century» տրեկը։ Նոր տրեկի հետ համարյա միաժամանակ թողարկվում է երգչուհու առաջին ֆիզիկական live-CD-ին՝ «European Fan Weekend 2013»:

Սեպտեմբերին Լենան հայտարարում է մենակատարային ալբոմի՝ «This is who I am», թողարկման ամսաթիվը և «Who I am» նոր տեսատհոլովակի նկարահանումների մասին։

Նոր տարին երգչուհու համար սկսվում է վառ իրադարձություններով՝ իտալացի երգչուհի Noemi Smorra-ի հետ դուետով նոր տեսահոլովակի թողարկմամբ և վերջին սինգլ «An Invitation»-ի պրեմիերայով, ի աջակցություն դեբյուտային ալբոմի։

Մայիսի 23-ին Լենան ունենում է որդի, ում տալիս են Ալեքսանդր անունը։

Մենակատարային նախագծի վրա աշխատանքները դադարեցվում են, սակայն «An Invitation» և «Golden Leaves» տեսահոլովակները արժանավույնս գնահատվում են քննադատների կողմից և մի քանի մրցանակների են արժանանում Ամերիկայի կինոփառատոններում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատինան ապրում է աշխատում է Լոս Անջելեսում[23], սակայն տարվա մեջ մի քանի անգամ գալիս է Մոսկվա։ 2012 թվականի ամռանը հայտնի է դառնում, որ Ռուսաստանում Լենան նույնպես թարգմանում է իր երգերը անգլերենից ռուսերեն։

2013 թվականի օգոստոսին Լենա Կատինան ամուսնանում է սլովենացի ռոք-երաժիշտ Սաշո Կուզմանովիչի հետ[24]։ Հարսանիքը նշում են երկու երկրներում. Սաշոի հայրենիքում՝ Սլովենիայում, և Լենայի հայրենիքում՝ Ռուսաստանում[25]։ 2015 թվականի մայիսի 23-ին Կուզմանովիչի և Լենա Կատինայի ընտանիքում ծնվում է իրենց որդին՝ Ալեքսանդրը[26]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվական - European Fan Weekend 2013 (Live CD)
  • 2014 թվական - This Is Who I Am (ալբոմ)
  • 2011 թվական - «Never Forget»
  • 2011 թվական - «Tic Toc» (մեքսիկական «Belanova» խմբի հետ համատեղ)
  • 2012 թվական - «Melody» (գերմանացի երգահան Կլարկ Օուենի հետ համատեղ)
  • 2013 թվական - «Ես կողքիդ կլինեմ» / «Shot»(ռուսական ռեփ-կատարող T-killah-ի հետ համատեղ)
  • 2013 թվական - «Lift Me Up / Levantame» (անգլերեն և իսպաներեն լեզուներով)
  • 2014 թվական - «Century» (գերմանական «Re: boot» (ex-Cinema Bizarre) խմբի հետ համատեղ)
  • 2014 թվական - «Սեր յուրաքանչյուր ակնթաթում» («Любовь в каждом мгновении») (Յուլիա Վոլկովայի, Լիգալայզի և Մայկ Թոմպկինսի հետ համատեղ)
  • 2014 թվական - «Who I Am»
  • 2015 թվական - «Golden leaves» (իտալացի երգչուհի Noemi Smorra-ի հետ համատեղ)
  • 2015 թվական - «An Invitation»
  • 2016 թվական - «Երաժշտություն» («Музыка»)

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվական - «Never forget»
  • 2011 թվական - «Tic Toc» (մեքսիկական «Belanova» խմբի հետ համատեղ)
  • 2012 թվական - «Melody» (գերմանացի երգահան Կլարկ Օուենի հետ համատեղ)
  • 2013 թվական - «Ես կողքիդ կլինեմ» / «Shot» (ռուսական ռեփ-կատարող T-killah-ի հետ համատեղ)
  • 2013 թվական - «Lift Me Up»
  • 2014 թվական - «Սեր յուրաքանչյուր ակնթաթում» («Любовь в каждом мгновении») (Յուլիա Վոլկովայի, Լիգալայզի և Մայկ Թոմպկինսի հետ համատեղ)
  • 2014 թվական - «Who I Am»
  • 2015 թվական - «Golden leaves» (իտալացի երգչուհի Noemi Smorra-ի հետ համատեղ)
  • 2015 թվական - «An Invitation»
  • 2016 թվական - «Երաժշտություն» «Музыка»

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվական - «Դու և ես» («Ты и я») (ինքն իր դերում)
  • 2014 թվական - «Փերինար. Ծովահենային կղզու գաղտնիքները» («Феи: Загадка пиратского острова») (փերի Զարինայի ձայնը)
  • 2014 թվական - «Մոտ, բայց հեռու» («Близко, но далеко») (կուպիդոնի դերում)

«Never Forget» տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվական - BEST MUSIC VIDEO 2011 (MTV RUSSIA)

«An Invitation» տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015 թվական - BEST SOFT ROCK - կարճամետրաժ ֆիլմերի և երաժշտական տեսահոլովակների «Apex» (Մինեսոտա) փառատոն
  • 2015 թվական - PLATINUM WINNER - International Independent Film Awards (Կալիֆորնիա)

«Golden Leaves» տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015 թվական - կարճամետրաժ ֆիլմերի B«est Shorts Competition» փառատոն (Կալիֆորնիա)

Հարցազրույց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Художница Ася Катина». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Сироткин Д. Обыкновенное безумие Արխիվացված 2018-09-21 Wayback Machine // Rolling Stone, 15 августа 2006
  4. ««Тату» на Russia.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Лена Катина перенесла операцию // Дни. Ру 04.05.2009
  6. «Lena Katina - Tickets - Troubadour - Los Angeles, CA - May 30th, 2010 - Troubadour». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «30 мая / воскресенье / Лена Катина выступит в легендарном клубе Лос-Анджелеса Troubadour». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Lena Katina debuts at Troubadour - блог | пользователя Lena Katina на MySpace». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. «Лена на фестивале «PrideFest»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. «Официальный сайт Лены Катиной». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. «Официальный сайт Лены Катиной». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Лена Катина на первых страницах мексиканской газеты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. «Лена накануне выступления на «FanKix»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «Баллада «Keep on Breathing» помогла японским детям». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. Dance/Club Play Song History
  16. Лена Катина в клипе Кларка Оуэна «Melody». ВИДЕО(չաշխատող հղում)
  17. «Лена Катина на «Квирфесте» в Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. «Официальный сайт Лены Катиной». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  19. «Премьера лирик-видео Sergio Galoyan feat. Lena Katina PARADISE». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  20. «Лена Катина выступила в Лос-Анджелесе на Хэллоуин». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  21. «Лена снова выступит с Юлей!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  22. Официальный канал на «YouTube»
  23. Елена Катина в программе «Попутчики» на радио Эхо Москвы
  24. «Лена Катина из "t.A.T.u." вышла замуж» (ռուսերեն). СЕГОДНЯ.ua. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  25. на свою свадьбу Лена свою бывшую коллегу по группе, Юлию, не позвала.
  26. «Бывшая солистка «Тату» родила сына».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Կատինա» հոդվածին։