Վանո Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանո Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1971 (53 տարեկան) Լեռնապատ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանասեր, գրականագետ, գրական քննադատ, գրող և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՎՊՀ և Գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1993) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2007) |
Վանո Ալբերտի Եղիազարյան (մայիսի 17, 1971, Լեռնապատ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, գրականագետ, գրաքննադատ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2013)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանո Ալբերտի Եղիազարյանը ծնվել է 1971 թվականի մայիսի 17-ին Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղում։ 1988 թվականին ավարտել է Լեռնապատի միջնակարգ դպրոցը՝ արծաթե մեդալով։ 1988-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 2007 թվականից Հայաստանի որսորդների և ձկնորսների միության ՀԿ-ի անդամ է։ 2009 թվականից ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի, իսկ 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2007 թվականին պարգևատրվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ոսկե մեդալով, 2009 թվականին Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով։ 2021թվականին «Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար արժանացել է Գրողների միության Հովհաննես Թումանյան մրցանակին՝ պարգևատրվելով Հովհաննես Թումանյան մեդալով։ Գիտությունից զատ զբաղվում է նաև որսորդությամբ, մեղվաբուծությամբ, ձկնաբուծությամբ։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993-1997 թվականներին աշխատել է Լեռնապատում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
- 1999-2012 թվականներին եղել է Լեռնապատ համայնքի ղեկավար։
- 2012-2015 թվականներին աշխատել է Վանաձորի պետական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար
- 1997 թվականից աշխատում է Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնում, նախ՝ դասախոս, ապա՝ դոցենտ, իսկ 2013 թվականից գրականության ամբիոնի պրոֆեսոր։
- 2022թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ գիտաշխատող։
Գիտական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
- 2002 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում
- 2007 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան
- 2013 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիազարյան Վ., Հովհաննես Թլկուրանցու կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Վան Արյան, 2001։
- Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհավեպ մատյան (գրաբար բնագրից թարգմանությունը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի), Երևան, 2001։
- Եղիազարյան Վ., Բանասիրական որոնումներ (գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2003։
- Հովհաննես Թլկուրանցի, Տաղեր և գանձեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Վանաձոր, 2004։
- Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2005։
- Եղիազարյան Վ., Հայրեններ, Վանաձոր, 2007։
- Գրիգոր Ակնեցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2011։
- Եղիազարյան Վ., Ակնարկներ նախամաշտոցյան հայոց գրականության, Երևան, 2011։
- Ղեբուբնա Եդեսացի, Աբգար Հայոց թագավորի թուղթը՝ ուղղված Քրիստոսին, և սուրբ Թադեոս առաքյալի քարոզները, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի, Երևան, 2014։
- Եղիազարյան Վ., Հայ հին գրականության պատմություն, Երևան, 2014[1]։
- Մեսրոպ Վայոցձորեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոհմի մասին և սուրբ Ներսես հայոց հայրապետի պատմությունը, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վանո Եղիազարյանի, Վանաձոր, 2015։
- Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Տաղեր և հոգևոր երգեր, աշխատասիրությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի, Երևան, 2017։
- Նահապետ Քուչակ. աշուղական երգեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Երևան, Արմավ, 2017։
- Եղիազարյան Վ., Արդի հայ գրականություն և գրականագիտություն, Գիրք Ա, Երևան, Արմավ, 2017։
- Եղիազարյան Վ., Գրիգոր Նարեկացին և հայ գրականությունը 10-ր դարում, Երևան, Արմավ, 2018, 560 էջ։
- Մխիթար Գոշի առակները, աշխատասիրությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի և մասնակի աշխատակցությամբ Թագուհի Ամիրխանյանի, Երևան, Արմավ, 2019, 476 էջ։
- Եղիազարյան Վ., Արդի հայ գրականություն և գրականագիտություն, Գիրք Բ, Երևան, Արմավ, 2021, 192 էջ։
- Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Ա, Բանագիտություն և միջնադարագիտություն, Ե., 2021, 640 էջ։
- Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Բ, Գրախոսություններ և բանավեճեր, հոբելյանական և մահախոսական հոդվածներ, Ե., 2021, 276 էջ։
- Եղիազարյան Վ., Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը, Երևան, 2021, 312 էջ։
- Հովհաննես Թլկուրանցի, Տաղեր և գանձեր, գիտաքննական բնագրեր, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Ե., 2022, 388 էջ։
- Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհավեպ մատյան, աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի, Ե., 2023, 304 էջ։
- Եղիազարյան Վ., Արցախի հայկականության ակունքները և ադրբեջանական «աղվանագիտության» կեղծիքների հերքում, Ե., 2023, 328 էջ։
- Եղիազարյան Վ., Քննություն գուսանաժողովրդական հայրենների, Ե., 2023, 280 էջ։
- Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Գ, Բանագիտություն, Ե., 2023, 96 էջ։
- Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Դ, Միջնադարագիտություն, Ե., 2023, 136 էջ։
- Եղիազարյան Վ., Հայագիտական ուսումնասիրություններ, հտ. Ե, Համեմատական գրականագիտություն, գրականության տեսություն, Ե., 2023, 120 էջ։
- Եղիազարյան Վ., Քննություն գուսանաժողովրդական հայրենների, հատոր 2, Ե., 2024, 128 էջ:
- Մխիթար Գոշի առակները, աշխատասիրությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի և մասնակի աշխատակցությամբ Թագուհի Ամիրխանյանի, Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2024, 464 էջ։
Գեղարվեստական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանո Եղիազարյան, Աստվածային մարդը, մեծ բանասերը, հուշ դիմանկար, Վանաձոր, 2004, 30 էջ։
- Վանո Եղիազարյան, Վահագնի և Աստղիկի հարսանիքը, առասպելա-ծիսական հեքիաթ-վեպ, Երևան, Արմավ, 2017, 108 էջ։
- Վանո Եղիազարյան, Աղավնիների վերադարձը, պատմվածքներ, Արմավ, 2019, 96 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Եղիազարյան» հոդվածին։ |
|