Գրականագիտություն
Գրականագիտություն, գեղարվեստական գրականության զարգացումն ու առանձնահատկություններն ուսումնասիրող գիտություն։ Գրականագիտությունը, բացահայտելով գրականության գեղարվեստական արժեքները, ձգտում է ազդել գրականության զարգացման վրա։ Գրականագիտությունն իր անվանումն ստացել է 20-րդ դարի սկզբներին, բայց ծագում է Պլատոնի, Արիստոտելի ժամանակներից[1]։
Գրականագիտության բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականագիտությունն ունի երեք հիմնական բաժին՝
Գրականագիտությունն ունի նաև օժանդակ բաժիններ՝ տեքստաբանություն, մատենագիտություն, թարգմանության տեսություն և այլն։
Սրանք տարբեր նպատակներով ու տարբեր կողմերից են մոտենում մոտենում գրանյութի ուսումնասիրությանը, սակայն փոխարդարձաբար լրացնում են իրար գրականության հետազոտման գործում։ Գրականության տեսությունը օգնում է գիտականորեն ըմբռնելու գրականության զարգացման օրինաչափությունները և իր հերթին գրական քննադատությունից և գրական պատմությունից նյութ է քաղում ընդհանրացումների համար[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 197)։ |