Jump to content

Ստոկհոլմի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոկհոլմի համալսարան
Տեսակհամալսարան և Swedish government agency?
ԿարգախոսEx lege libertas
Հիմնադրված է1878
ԱնդամակցությունORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], ArXiv[4], Science for Life Laboratory?, RElations, Work and Health across the life-course - A Research Data infrastructure?, Health Data Sweden?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5], The Conversation?[6], International Council for Open and Distance Education?[7], European Open Science Cloud Association?[8], Association of Swedish Higher Education Institutions?[9] և ELIXIR Sweden?
Երկիր Շվեդիա[10]
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՀասցեUniversitetsvägen 10 A, 114 18 Stockholm[10]
Կայքsu.se(շվեդ.)
Ստոկհոլմի համալսարան (Շվեդիա)##
Ստոկհոլմի համալսարան (Շվեդիա)
Ստոկհոլմի համալսարան, Շվեդիա
 Stockholm University Վիքիպահեստում

Ստոկհոլմի համալսարան (շվեդ.՝ Stockholms universitet), պետական համալսարան Ստոկհոլմում, որը 1878 թվականին հիմնադրվել է որպես քոլեջ, իսկ 1960 թվականից ունի համալսարանի կարգավիճակ։ Ստոկհոլմի համալսարանն ունի երկու գիտական ոլորտ՝ բնական գիտություններ և հումանիտար / հասարակական գիտություններ։ Համալսարանի չորս տարբեր ֆակուլտետներում՝ իրավագիտություն, հումանիտար գիտություններ, հասարակական գիտություններ և բնական գիտություններ, սովորում են ավելի քան 34000 ուսանող։ Համալսարանը Սկանդինավիայի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Համաշխարհային համալսարանների ակադեմիական դասակարգման ցանկում (ARWU) այն համարվում է աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը[11]։

1960 թվականին Ստոկհոլմի համալսարանին շնորհվել է համալսարանի կարգավիճակ՝ այն դարձնելով Շվեդիայի չորրորդ ամենահին համալսարանը։ Ինչպես Շվեդիայի մյուս պետական համալսարանները, Ստոկհոլմի համալսարանի առաքելությունը հասարակության դասավանդումն ու հետազոտությունն է[12]։

Ստոկհոլմի համալսարանի ձևավորման նախաձեռնությունը ստանձնել է Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը։ Գործընթացն ավարտվել է 1865 թվականի դեկտեմբերին «մայրաքաղաքում բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու» հիմնադրամի և կոմիտեի որոշմամբ[13]։ Կոմիտեի կազմում ընդգրկված էին ինը հարգարժան անդամներ և նշանավոր քաղաքացիներ, որոնք իրենց ներդրումն ունեին գիտության և հասարակության զարգացման գործում[14]։

Հաջորդ կարևոր քայլը կատարվեց 1869 թվականի հոկտեմբերին, երբ ստեղծվեց Ստոկհոլմի համալսարանական քոլեջի ասոցիացիան[15]։ Կոմիտեի մի քանի անդամներ դարձան ասոցիացիայի անդամներ` ներառյալ պրոֆեսոր Փեհր Հենրիկ Մալմսթենը[16]։ Ասոցիացիայի առաքելությունն էր Ստոկհոլմում համալսարան հիմնելը։ Ստոկհոլմի համալսարանական քոլեջի հուշագիրն ընդունվել է 1877 թվականի մայիսին, իսկ հաջորդ տարվա աշնանային կիսամյակում սկսեցին փաստացի գործողությունները։

1878 թվականին Stockholms högskola համալսարանական քոլեջը սկսեց իր գործունեությունը մի շարք դասախոսություններով, որոնք նվիրված էին բնական գիտություններին, բաց էին հետաքրքրվող քաղաքացիների համար (ավանդույթ, որը մինչ այժմ պահպանում է տարեկան հրապարակայնորեն բաց դասախոսությունները)։ Համալսարանի վաղ պատմության մեջ ուշագրավ է 1889 թվականին Սոֆյա Կովալևսկայայի նշանակումը մաթեմատիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչի պաշտոնում, որից հետո նա դարձավ Եվրոպայում երրորդ կին պրոֆեսոր։ 1904 թվականին քոլեջը պաշտոնական դարձավ աստիճան շնորհող հաստատություն։

Ֆրեդրիկ Բլոմի տունը Experimentalfältet-ում։ Այժմ օգտագործվում է Ստոկհոլմի համալսարանի կենտրոնական կառավարման համար

1960 թվականին քոլեջին շնորհվեց համալսարանի կարգավիճակ, և այն դարձավ Շվեդիայի չորրորդ պետական համալսարանը։ Համալսարանի տարածքները գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնում՝ Observatorielunden-ում, սակայն ընդունելությունների պատճառով տարածքի պակաս առաջացավ և համալսարանը տեղափոխվեց ավելի մեծ հաստատություն։ 1970 թվականից համալսարանական գործողությունների մեծ մասը կատարվում էր քաղաքի կենտրոնից հյուսիս գտնվող Ֆրեսկատի հիմնական կամպուսում, որը նախկինում օգտագործվում էր Շվեդիայի թագավորական գյուղատնտեսության և անտառաբուծության ակադեմիայի կողմից։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային համալսարանների ակադեմիական դասակարգման 2017 թվականի Շանհայի վարկանիշային խորհրդատվության /Համաշխարհային համալսարանների ակադեմիական դասակարգման կողմից հաստատված ամենամյա հրապարակմամբ Ստոկհոլմի համալսարանը դիտարկվել է որպես աշխարհի 74-րդ լավագույն համալսարան[17]։

The Times Higher Education (THE) Համալսարանական վարկանիշային աղյուսակում 2018 թվականին Ստոկհոլմի համալսարանը դասվել է աշխարհի բարձրագույն համալսարանների ցուցակի 134-րդ տեղում[18]։

QS համաշխարհային համալսարանական վարկանիշային աղյուսակում[19] Ստոկհոլմի համալսարանը 2018 թվականին աշխարհում ընդհանուր առմամբ զբաղեցրել է 200-րդ տեղը։ Առարկայական դասակարգումները հետևյալն էին՝ 107-րդը Արվեստի և հումանիտար գիտությունների, 235-րդը՝ Կենսական գիտությունների և բժշկության, 261-րդը՝ ճարտարագիտության և տեխնոլոգիայի, 150-րդը՝ բնական գիտությունների բնագավառում, 65-րդը՝ սոցիալական գիտությունների և կառավարման ոլորտում։

Ըստ CWTS Leiden վարկանիշի՝ 2014 թվականին[20] Ստոկհոլմի համալսարանը աշխարհի համալսարանների շարքում դասվել է 140-րդ տեղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://orcid.org/members/001G000001G6oTuIAJ-stockholm-university
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. Our Members / Tier 3
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. https://www.su.se/staff/services/information-communication/pitch-an-article-idea-for-the-conversation-1.462268
  7. https://web.archive.org/web/20240407191925/https://www.icde.org/members-community/
  8. https://eosc.eu/members/
  9. https://web.archive.org/web/20240513205453/https://suhf.se/om-suhf/medlemmar/
  10. 10,0 10,1 Public register of government agencies in Sweden
  11. http://www.ulinks.com/topuniversities.htm top 200
  12. «Högskolelag (1992:1434)». www.notisum.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  13. Thomasson, Carl-Gustaf, Stockholms högskolas matrikel 1878–1887. Stockholm 1969, sid. 52
  14. Engström, Eric, Stockholms högskolas gynnare. Givare och donatorer under högskolans uppbyggnadsskede. Uppsats, pedagogiska institutionen, Stockholms universitet (årtal?)
  15. Nordisk familjebok, Uggleupplagan 27, Stockholm Nynäs järnväg – Syrsor: Stockholms högskola, 1918
  16. Svensk Uppslagsbok: Stockholms högskola, Baltiska förlaget A.-B., Lund: 1929
  17. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  18. «World University Rankings». timeshighereducation.co.uk. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  19. «Stockholm University Rankings». topuniversities.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  20. (CWTS), Centre for Science and Technology Studies. «CWTS Leiden Ranking». CWTS Leiden Ranking. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմի համալսարան» հոդվածին։