Ռոսարիո Կաստելյանոս
Ռոսարիո Կաստելյանոս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1974[1][2][3][…] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դիվանագետ, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, դրամատուրգ, լրագրող և գրականագետ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Faculty of Philosophy and Letters, UNAM? |
Ուշագրավ աշխատանքներ | The Nine Guardians?, The Book of Lamentations?, City of Kings?, Rito de iniciación? և El eterno femenino? |
Աշխատավայր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ricardo Guerra Tejada?[5] |
Rosario Castellanos Վիքիպահեստում |
Ռոսարիո Կաստելյանոս (իսպ.՝ Rosario Castellanos, Իսպաներեն արտասանություն՝ [roˈsaɾjo kasteˈʝanos], մայիսի 25, 1925[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 7, 1974[1][2][3][…], Թել Ավիվ, Իսրայել), մեքսիկացի վիպասան, բանաստեղծ, էսսեիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսարիո Կաստելյանոսը ծնվել է Մեխիկոյում, մեծացել է Չիապաս նահանգի Կոմիտան քաղաքի մոտ գտնվող ընտանեկան ռանչոյում։ Եղել է ինտրովերտ անձնավորություն։
Ընտանիքի ճակատագիրը փոխվել է, երբ նախագահ Կարդենաս ի դել Ռիոն ընդունել է հողային ռեֆորմը և գյուղացիական ազատագրության քաղաքականությունը, որից հետո ընտանիքը զրկվել է հողատարածքներից։ Տասնհինգ տարեկան հասակում Կաստելյանոսը և նրա ծնողները տեղափոխվել են Մեխիկո, որտեղ 1948 թվականին ծնողները մահացել են, և Ռոսարիոն ինքն է հոգացել իր մասին։
Չնայած նրան, որ Ռոսարիոն եղել է ինտրովերտ անձնավորություն, նա միացել է Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի մի խումբ մտավորականների, և սկսել է գրել։ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում ուսանել է փիլիսոփայություն և գրականություն, հետագայում դասավանդել է նույն համալսարանում, այնուհետև միացել է Բնիկ ժողովուրդների զարգացման ազգային հանձնաժողովին, գրել է տիկնիկային ներկայացման սցենարներ, որոնք բեմադրվել են աղքատ շրջաններում՝ խթանելու գրագիտությունը։ Ճակատագրի հեգնանքով, ինստիտուտն ստեղծվել է նախագահ Կարդենասի կողմից, ով Ռոսարիոյի ծնողներից խլել էր նրանց հողերը։ Եղել է «Excélsior» մեքսիկական օրաթերթի սյունակագիր։ Բացի գրական աշխատանքներից, Կաստելյանոսն զբաղեցրել է նաև կառավարական պաշտոններ։ Մեքսիկայի գրականության ճանաչման գործում ունեցած ավանդի համար 1971 թվականին նշանակվել է Մեքսիկայի դեսպան Իսրայելում։
Մահացել է 1974 թվականի օգոստոսի 7-ին Թել Ավիվում, էլեկտրական վթարի դժբախտ պատահարից։ Շատերը կարծում են, որ դա ինքնասպանություն է եղել։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկոյի Կուախիկալպա դե Մորելոս շրջանի զբոսայգիներից մեկն անվանվել է Ռոսարիո Կաստելյանոսի պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rosario Castellanos (իսպ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Echevarría R. G. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Premio Xavier Villaurrutia (իսպ.)
- ↑ http://www.elem.mx/autor/datos/211
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոսարիո Կաստելյանոսը կարդում է իր բանաստեղծություններից Rosario Castellanos at www.palabravirtual.com
- Ռոսարիո Կաստելյանոսի պոեզիայի երաժշտական տարբերակները [1](չաշխատող հղում)
- Ռոսարիո Կաստելյանոսի այգի [2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսարիո Կաստելյանոս» հոդվածին։ |
|
- Մայիսի 25 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1974 մահեր
- Թել Ավիվ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Մեքսիկացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կին դեսպաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Մեքսիկացի ֆեմինիստ գրողներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկացի սցենարիստներ
- Մեքսիկացի բանաստեղծներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ