Ռեզո Գաբրիաձե
Ռեզո Գաբրիաձե վրաց.՝ რევაზ ლევანის ძე გაბრიაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29, 1936[1] |
Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | հունիսի 6, 2021[3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան[3] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, քանդակագործ, նկարիչ, դերասան, արվեստագետ, բեմանկարիչ և ռեժիսոր |
��աղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ | |
IMDb | ID 0300175 |
Պաշտոնական կայքէջ | gabriadze.com |
![]() |
Ռևազ (Ռեզո) Լևանովիչ Գաբրիաձե (վրաց.՝ რევაზ (რეზო) ლევანის ძე გაბრიაძე; հունիսի 29, 1936[1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2021[3], Թբիլիսի, Վրաստան[3])[4][5], խորհրդային և վրացի սցենարիստ, դրամատուրգ, ռեժիսոր, նկարիչ, քանդակագործ, Թբիլիսիի Ռեզո Գաբրիաձեի անվան պետական տիկնիկային թատրոնի հիմնադիր[6]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեզո Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականի հունիսի 29-ին Վրաստանի Քութայիս քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։
35 ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Մի՛ վշտանա», «Միմինո», «Տարօրինակ մարդիկ», «Կին ձա ձա», «Արտասովոր ցուցահանդես», «Անձնագիր» և այլն։
1981 թվականին հիմանդրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը։ Հենց այդ տարիներին էլ ապագա ռեժիսորը գրել է պիեսներ, ստեղծել տիկնիկներ և դրանց կյանքի կոչել իր թատրոնում։
1990-ական թվականներին աշխատել է Շվեյցարիայում և Ֆրանսիայում, որտեղ բեմադրել է երկու դրամատիկական ներկայացում՝ «Ինչպիսի տխրություն՝ ծառուղու վերջը» Վիդի Լոզանի թատրոնում և «Քութայիս»՝ Փարիզում։ Այս երկու ներկայացումներում էլ խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Փիթեր Բրուքը, Նատալի Պարին, Բակարի Սանգարեն և այլք։
1994 թվականին դարձել է «Երգ Վոլգայի մասին» ներկայացման ռեժիսորը, որը, ավելի ուշ, Թբիլիսիում վերանվանվել է «Ստալինգրադի ճակատամարտ»։ Սա նրա լավագույն աշխատանքներից մեկն է, որի պրեմիերան կայացել է 1996 թվականին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում։ 2002 թվականին Վիդի Լոզանի թատրոնի հետ աշխատել է «Մեր գարնան աշունը» ներկայացման վրա։
2004 թվականին գրել է և Նյու Յորքում Միխայիլ Բարիշնիկովի պարային ֆոնդի համար բեմադրել «Արգելված Սուրբ ծնունդ, կամ բժիշկն ու հիվանդը» պիեսը։ Պրեմիերան կայացել է Մինեապոլիսում, այնուհետև ցուցադրվել է Լինքոլն կենտրոնում՝ Չարլսթոնի Սպոլետո փառատոնի ժամանակ։
Մոտավորապես 30 տարի ներկայացումները ցուցադրվել են տարբեր միջազգային խոշոր փառատոններում՝ Ավինյոնում, Էդինբուրգում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Բելգրադում, Չարլսթոնում, Դրեզդենում, Մոսկվայում և այլ քաղաքներում։
1989 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, Ռուսթավելի մրցանակի (Վրաստան), ինչպես նաև «Նիկա», «Տրիումֆ», «Ոսկե դիմակ» կինոմրցանակների։ Ֆրանսիայի Հանրապետության կողմից դարձել է «Արվեստի և գրականության» շքանշանի դափնեկիր։
Նրան է նվիրված Մարինա Դմիտրևսկայի «Ռեզո Գաբրիաձեի թատրոնը» գիրքը (2005 թվական)։
Մահացել է 2021 թվականի հունիսի 6-ին[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է Ելենա Զախարովնա Գաբրիաձեի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխաներ։ Որդին՝ Լևան Գաբրիաձեն շարունակել է հոր ուղին (ծնվ. 1969):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ |
---|---|
1975 թվական | Կովկասյան ռոմանս |
1977 թվական | Լեռների նվաճողներ |
1977 թվական | Կիտրոնի տորթ |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ծանոթագրություն |
---|---|---|
1968 թվական | Սերենադա | Կարճամետրաժ ֆիլմ |
1968 թվական | Արտասովոր ցուցահանդես | |
1969 թվական | Մի՛ վշտանա | |
1970 թվական | Ֆեոլա | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Գնդակ, ձեռնոց և կապիտան» կինոալմանախի հիման վրա |
1971 թվական | Կուժ | |
1972 թվական | Սպիատակ քարեր | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է համանուն կինոալմանախի հիման վրա |
1973 թվական | Տարօրինակ մարդիկ | |
1974 թվական | Աղբյուր ճանապարհին | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Հարազատ ծառերի ստվերում» կինոալմանախի հիման վրա |
1974 թվական | Գրազ | Կարճամետրաժ ֆիլմ |
1975 թվական | Վալս Մտացմինդում | Նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա |
1975 թվական | Կովկասյան ռոմանս | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա |
1975 թվական | Անցած շաբաթ | |
1975 թվական | Սանդուղք | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա |
1975 թվական | Կիրակնօրյա գիշեր | Կարճամետրաժ ֆիլմ |
1975 թվական | Թափառաշրջիկ ասպետներ | |
1976 թվական | Սյուիտա | Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Մի գեղեցիկ օր» կինոալմանախի հիման վրա |
1976 թվական | Ջերմաչափ | |
1976 թվական | Երեք ռուբլի | |
1977 թվական | Թիթեռ | |
1977 թվական | Միմինո | |
1977 թվական | Լեռների նվաճողներ | |
1977 թվական | Կիտրոնի տորթ | |
1977 թվական | Հրդեհ, սեր և պոմպիերո | |
1978 թվական | Երեք ամուսին | |
1979 թվական | Դյուման Կովկասում | |
1980 թվական | Հաջողություն | |
1984 թվական | Մեր մանկության ֆուտբոլը | |
1986 թվական | Կին ձա ձա | |
1990 թվական | Անձնագիր | |
2013 թվական | Կու։ Կին ձա ձա | (Պատմվածքի հիման վրա) |
2017 թվական | Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել | Եղել է նաև ֆիլմի նկարիչ-բեմադրողը |
Արձակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվականի նոյեմբերի 19-ին Ֆոնտանկա գետի ափին՝ Միխայիլի դղյակի մոտ՝ № 12/1 տան մոտ՝ Առաջին ինժեներական կամուրջի հարևանությամբ կանգնեցվել է նրա նախագծած Չիժիկ Պիժիկ արձանը։
- 1995 թվականի հոկտեմբերին տեղադրվել է ճարտարապետ Բուխաևի և քանդակագործ Գաբրիաձեի նախաձեռնած «Մայոր Կովալյովի քիթը» արձանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականին «Մեր գարնան աշունը» ներկայացման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։
- 1992 թվականին «Անձնագիր» ֆիլմի համար «Լավագույն սցենարային աշխատանք» անվանակարգում Գեորգի Դանելիայի և Արկադի Հայթի հետ արժանացել է «Նիկա» կինոմրցանակի։
- 1996 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակաի։
- 2017 թվականին արժանացել է «Ոսկե դիմակ» ազգային մրցանակի[8]։
- 2018 թվականին «Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել» ֆիլմի համար «Սցենարիստ» անվանակարգում արժանացել է «Իկար» ազգային անիմացիոն մրցանակի։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дмитревская М. Ю. Театр Резо Габриадзе: История тбилисских марионеток и беседы с Резо Габриадзе о куклах, жизни и любви. — СПб.: Петербургский театральный журнал, 2005. — 232 с.: ил. — ISBN 5-902703-02-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #103663797 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2021/06/11/l-artiste-georgien-rezo-gabriadze-grand-maitre-de-la-marionnette-est-mort_6083774_3382.html
- ↑ Vronskaya, Jeanne, (1972) Young Soviet Film Makers. London: George Allen and Unwin; p. 112
- ↑ «რეზო გაბრიაძე გარდაიცვალა» (վրացերեն). Interpressnews. 2021 թ․ հունիսի 6. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ gabridze.com
- ↑ «Скончался режиссер Резо Габриадзе». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Резо Габриадзе удостоен российский премии «Золотая маска» 20.04.2017//sputnik-georgia.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Резо Габриадзе в «Энциклопедии кино»
- Театр Резо Габриадзе. Кутаисские авангардисты : Գաբրիաձեի զրույցը Դմիտրևսկայայի հետ // Պետերբուրգի թատրոնային ամսագիր — 1997. — № 12.
- Автограф. Пожелания Всемирному клубу одесситов
- Умер сценарист «Мимино» и «Кин-дза-дза!» Резо Габриадзе.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզո Գաբրիաձե» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 2021 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարիչներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրացի դրամատուրգներ
- Վրացի կինոռեժիսորներ
- Վրացի ռեժիսորներ
- Վրացի սցենարիստներ
- Տիկնիկային թատրոն
- Քանդակագործներ այբբենական կարգով