Ռաֆայել Բաբայան (թատերական նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Բաբայան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1927[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | փետրվարի 12, 1998 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | բեմանկարիչ, նկարիչ և մուլտիպլիկացիոն տնօրեն |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Դավիթ Բաբայան |
Ռաֆայել Պետրոսի Բաբայան (օգոստոսի 11, 1927[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 12, 1998, Երևան, Հայաստան), հայ թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966)[3][4]։
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Դավիթ Բաբայանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Բաբայանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 11-ին Երևանում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ 1953 թվականից եղել է Հայֆիլմի նկարիչ-բեմադրող։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորել է գեղարվեստական ֆիլմեր։
- «Ոսկե ցլիկ» (1955)
- «Ինչու է աղմկում գետը» (1958)
- «Եռանկյունի» (1967, Համամիութենական փառատոնի մրցանակ)[5]
- «Սարոյան եղբայրներ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970)
- «Երևանյան օրերի խրոնիկա» (1973)
- «Հին օրերի երգը» (1982)
- «Մեր մանկության տանգոն» (1985, երկուսն էլ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Ապրելու համար ծնվածները
- Փառքի օղակներ (1962)
- Մարտիրոս Սարյան
- Կամոյի վերջին սխրանքը (1973)
- Կյանքի ուղիղ կեսը
1960 թվականին Ստեփան Անդրանիկյանի և Վալենտին Պոդպոմոգովի հետ սկզբնավորել է հայկական նոր մուլտիպլիկացիան։
«Շերտավոր վագրեր» (1967), «Պույ-պույ մուկիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտություն» (1976) մուլտֆիլմերի ռեժիսորն է։
1962 թվականին «Փառքի օղակներ» կինոնկարի ձևավորման համար արժանացել է Համաշխարհային կինոասոցիացիայի 5-րդ կոնգրեսի դիպլոմին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Бабаян Рафаэль Петросович». www.animator.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Vesthelm. «BABAYAN Rafael P 1927- | БАБАЯН Рафаел П | BABAYAN Rafael P | BABAYAN Rafael P :: The Russia Database, encyclopedia of Russian artists». www.russiadb.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 33.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Բաբայան (թատերական նկարիչ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |