Դավիթ Բաբայան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտացում | դերասան, ռեժիսոր և սցենարիստ |
Դավիթ Ռաֆայելի Բաբայան (հուլիսի 26, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։
Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1987-1993 թվականներին Երևանի պետական Կամերային թատրոնում խաղացել է մոտ 10 դեր։ Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի։ 1988 թվականին, Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը։ 1989 թվականին եղել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսորը, սցենարիստն ու երաժշտության հեղինակը, 1993-1995 թվականներին՝ ռուսական «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե` բոլոր աստղերը» հաղորդման համառեժիսորն ու հաղորդավարը, 1993-1996 թվականներին՝ ռուսական «ВГТРК» հեռուստաալիքի «Իվանով, Պետրով, Սիդորով», «2/2» հեռուստաալիքի «Дипломатический курьер» հաղորդումների ռեժիսորը։ Մոսկվայում բեմադրել է «Պիգմալիոն» ներկայացումը։ Եղել է մոսկովյան «Պոլե չուդես» թերթի և «Ինտերկոնտ» ամսագրի կրեատիվ մենեջերը։
1992 թվականին Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը։ Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ՝ դոկումենտալ ֆիլմի համար։ 1996-1997 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում։ 1996 թվականին խաղացել է «Մեր բակը» կինոնկարում։ 1998 թվականից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է։ Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը[1]։
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարև երկիր»
- «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»
- «Մեր անունն է Հայկական Բանակ»
- «Ձեռքդ տուր»
- «Հայաստանը դու ես»
- «Քեզ հետ, քո կողքին, Հայաստան»
- «Դեպի ապահով Հայաստան»
- Ֆորշի «Այսպես էլ ապրում ենք»
- Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»
- Ալլա Լևոնյանի «Գնա ու կռվիր»
- Ջիվան Գասպարյանի «Գորանի»
- Ինգա և Անուշ Արշակյանների «Գութան», «Ջան, ջան», «Մենք ենք ու սարերը մեր»
Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի, «Շեկո» նովելի և ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսորը։
Տրանզիտ» նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երևան-Մոսկվա տրանզիտ»
- «Երևան-Կիև
Ֆեյշն շոուների բեմադրիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Isis reborn»
- «Fashion jazz Q»
- «Видеть деревья там, где другие видят столбы»