Պոլիոմիելիտ |
---|
|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
---|
Պատճառ | Պոլիովիրուս[1] |
---|
Փոխանցման ձև | կղանքաբերանային ուղի և կոնտակտային փոխանցում |
---|
Հիվանդության ախտանշաններ | Մկանաթուլություն, լուծանք[2], paresis?, մենինգիզմի նշաններ, տենդ[2], փսխում[3] և լուծ |
---|
Հետևանք | Otter Valley polio epidemic? և 1916 polio epidemic? |
---|
Վարակ տարածող | մարդ[2] |
---|
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, viral culture? և Q25438941? |
---|
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն, նյարդաբանություն և օրթոպեդիա |
---|
Անվանվել է | Jakob Heine? և Karl Oskar Medin? |
---|
Բուժում | սիմպտոմատիկ բուժում, մերսում, physiotherapy?, Քնաբեր դեղամիջոցներ, orthopedic surgery? և Հակաբորբոքային միջոցներ |
---|
Polio Վիքիպահեստում |
Պոլիոմիելիտ (հուն․՝ πολιός՝ գորշ և հուն․՝ µυελός՝ ողնուղեղ), սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հայնե-Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալով, փռշտալով) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38—40 °C), որը կարող է տևել 1-ից 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումով։ Լուծանքային շրջան. հիվանդությունից 3-ից 5 օր անց առաջանում են ծայրանդամների լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային ռեֆլեքսներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ Հիվանդությունից 2-ից 3 շաբաթ անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի մկանների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան. հիվանդությունից 2—3 շաբաթ անց ծայրանդամի ֆունկցիան և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ շարժումներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։ Պոլիոմիելիտը կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա-արմատային (մենինգո-ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր ջերմաստիճանով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։
Անկողնային ռեժիմ, ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ։ Լուծանքային շրջանում վերականգնող (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիական) բուժում, հետագայում՝ առողջարաններ։ Շնչառության խանգարման ժամանակ՝ վերակենդանացման միջոցներ։
Իմունացում՝ կենդանի վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտում։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 359)։
|