Jump to content

Պյաչենցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պյաչենցա
իտալ.՝ Piacenza
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԷմիլիա Ռոմանիա
ՀամայնքՊիաչենցա
ՂեկավարՊաոլո Ռոսի
Մակերես118,24 կմ²
ԲԾՄ61±1 մետր
Բնակչություն102 465 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն864,27 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0523
Փոստային դասիչ29121–29122
Ավտոմոբիլային կոդPC
ISTAT033032
Պաշտոնական կայքcomune.piacenza.it
Պյաչենցա (Իտալիա)##
Պյաչենցա (Իտալիա)
Պյաչենցա (Էմիլիա Ռոմանիա)##
Պյաչենցա (Էմիլիա Ռոմանիա)

Պյաչենցա (իտալ.՝ Piacenza, լատին․՝ Placentia, Plasentia), քաղաք Էմիլիա Ռոմանիա իտալական մարզում։ Տեղակայված է Պո գետի հարավային մասում՝ Միլան քաղաքից հարավ-արևելք[2]։

Քաղաքը հնում կրել է Պլացենտիա անվանումը (Placentia)։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 218 թվականին՝ հռոմեացիների կողմից։ Տասնմեկ տարի անց կարողանում է դիմակայել կարթագենյան զորավար Գասդրուբալի պաշարմանը։ Յոթը տարի անց Պլացենտիան ավերում և թալանում են Գալերը։ Մ.թ.ա. 187 թվականիՆ միավորվել Ռիմինի Էմիլյան ճանապարհի հետ։ Այդ իրադարձությունից հետո Պյաչենցան կարևոր հենակետ է դառնում Հռոմից Հյուսիսային Եվրոպա ճանապարհի համար և դրանով իրեն տնտեսապես ապահովում է[3]։

997-ից 1035 թվականներին Պյաչենցան կառավարում էր եպիսկոպոսը։ XII դարում բնակիչները ինքնավարություն են ձեռք բերել և մուտք են գործել քաղաքների Լոմբարդյան Լիգա։ Լիգայում գտնվող քաղաքները աջակցում էին Ֆրիդրիխ Շիկամորուսին պապական համակարգի դեմ պայքարում։

1545 թվականին հռոմի պապ Պավել III-ը իր որդի Պյերա Լուիջի Ֆարնեզեի համար ստեղծել է Պարմայի ժառանգական կոմսությունը, որի երկրորդ քաղաքն էր համարվում Պյաչենցեն։ 1731 թվականին կոմսությունը անցնում է իսպանական Բուրբոններին, իսկ 1808 թվականին այն գրավում է Նապոլեոնը։ Մինչը 1847 թվականը Պարմայի և Պյաչենցայի տիրուհին նրա կինն էր՝ Մարիա-Լուիզան, որի մահից հետո Պյաչենցան 30 տարով կրկին անցել է Բուրբոնների կառավարման տակ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյաչենցա քաղաքի հատակագիծը հիմնականում համապատասխանում է հին հռոմեացիների կողմից ընդունված ոճին։ Քաղաքի կենտրոնում Պյաչենցայի աղյուսե տաճարը, որը կառուցված է հռոմեական ոճով՝ 1122-ից 1253 թվականներին։ Սան Անտոնիո տաճարի ճակատը կառուցվել է 11-րդ դարում, իսկ եկեղեցու մնացած մասերը վերանորոգվել են ժամանակի ընթացքում։ Նշանակալի կառույցներ են նաև Սան Սավինո տաճարը, Սան Ֆրանչեսկոն, Սան Մարիա դի Կամպանյան և եկեղեցի Սան Սավինոն։ Ֆարնեզե մեծ ամրոցի կառուցողական աշխատանքները սկսել են 1558 թվականին՝ Մարգարիտա Ավստրիացու համար, սակայն անավարտ են մնացել։

  • «Պյաչենցա», ֆուտբոլային ակումբ, որը ստեղծվել է 1919 թվականին։
  • «Gruppo Otologico», բժշկական կենտրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. Charnock, Richard Stephen (1859). Local Etymology: A Derivative Dictionary of Geographical Names. London: Houlston and Wright. էջ 209.
  3. Smith, William (1854). «Ananes». Dictionary of Greek and Roman Geography, illustrated by numerous engravings on wood. London: Walton and Maberly; John Murray. Smith cites Polybius, Histories, Book II, sections 17 and 32.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյաչենցա» հոդվածին։