Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլյախո (ռուսերեն՝ Пляхо), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 30 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 118 մ բարձրության վրա։
Ներկայումս գյուղում բնակվում են հայեր և ռուսներ։ 1920 թվականի տվյալներով գյուղն ուներ 24 տուն և 117 բնակիչ` բացառությամբ միայն հայեր, որից 63 տղամարդ, 54 կին և 57 երեխա, իսկ 1972 թվականին գյուղն ուներ 87 տուն։ 1989 թվականին գյուղում ապրում էր 976 մարդ, որից 592 հայեր և 356 ռուսներ։ 1999 թվականին գյուղն ուներ 286 ընտանիք։
Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ տարրական դպրոց, ակումբ և բուժկայան։ Գյուղից 1,5 կմ հեռավորության վրա գործում է մանկական ճամբար։
Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1862-1864 թվականներին։ Անվանումն առաջացել է համանուն սարից (618 մ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
|
---|
| Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Լքված (անհայտ) | Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո |
---|
|
- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD