Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեդերկոյ (ռուս.՝ Дедеркой), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 13 կմ արևելք, Սև ծովի ափին, Դեդերկոյ գետի թափման վայրում, ծովի մակարդակից 12 մ բարձրության վրա։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտագործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում կա ութամյա դպրոց և ակումբ, ինչպես նաև հանգստյան տներ և մանկական ճամբարներ։ 1987 թվա��անին գյուղն ուներ 503 բնակիչ, իսկ 1999 թվականին՝ 655 բնակիչ, հիմնականում ռուսներ, հայեր և չերքեզներ։
Հաշվառման տարեթիվը |
Բնակիչների թվաքանակը
|
1999 |
655
|
2002 |
639
|
2010 |
742
|
Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1897 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 324)։
|
|
---|
| Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր | |
---|
| Լքված (անհայտ) | Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո |
---|
|
- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD