Պատրիկ Շիկ
Շիկը Չեխիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1996[1][2][3][…] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխիա[1] | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
ՌԲ Լայպցիգ (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2013-2014 | Սպարտա Պրահա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Սպարտա Պրահա | 4 | (0) |
2015-2016 | → Բոհեմիանս 1905 | 27 | (8) |
2016-2017 | Սամպդորիա | 32 | (11) |
2017-ներկա | Ռոմա | 46 | (5) |
2019-ներկա | → ՌԲ Լայպցիգ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Չեխիա Մ16 | 2 | (0) |
2012-2013 | Չեխիա Մ17 | 11 | (8) |
2014 | Չեխիա Մ18 | 2 | (0) |
2014-2015 | Չեխիա Մ19 | 11 | (6) |
2015-2017 | Չեխիա Մ21 | 12 | (11) |
2016-ներկա | Չեխիա | 18 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պատրիկ Շիկ (չեխ․՝ Patrik Schick, հունվարի 24, 1996[1][2][3][…], Պրահա, Չեխիա[1]), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սպարտա Պրահայում[5][6]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 3-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[7]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի Յանգ Բոյզի դեմ խաղում[8]։ 2015-16 մրցաշրջանում վարձավճարով անցկացրեց Բոհեմիանս 1905-ում[9][10]։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 26-ին՝ Ֆաստավ Զլինի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[12]։ Բոհեմիանսի կազմում Շիկը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[13]։
Սամպդորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի Շիկը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամդպորիա[14][15]։ Իտալական ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[16]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 30-ին՝ Իտալիայի գավաթի Կալյարիի դեմ խաղում Շիկը դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ Սամպդորիան հաղթեց 3-0 հաշվով[19] և անցավ գավաթի 1/8 եզրափակիչ։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը մասնակցեց 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[20][21]։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 29-ին Շիկը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ռոմա[22][23][24]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում[26]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի ապրիլի 10-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով 3-0 հաշվով[27]։ Սերիա A-ում Ռոմայի կազմում իր առաջին գոլը խփեց ապրիլի 21-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[28][29]։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2018 թվականի դեկտեմբերի 26-ին Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[30]։ 2019 թվականի հունվարի 14-ին չեխը դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Ռոմային հաղթել 4-0 հաշվով[31]։ Մարտի 11-ին նա խփեց Էմպոլիի դեմ հանդիպման հաղթական գոլը՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[32]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Շիկը 1 տարվա վարձավճարով միացավ ՌԲ Լայպցիգին[33][34][35][36]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիկը ներկայացրել է Չեխիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ Մալթայի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[37]։ 2018 թվականի մարտի 26-ին՝ Չինաստանի դեմ խաղում նույնպես Շիկը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[38]։ 2019 թվականի հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Բուլղարիայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Չեխիային[39]։ 3 օր անց Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում[40]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտա Պրահա | 2013–14 | Առաջին Լիգա | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |
2014–15 | 2 | 0 | 3 | 1 | 2 | 0 | 7 | 1 | ||||
Ընդհանուր | 4 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 1 | ||
Բոհեմիանս 1905 (վարձավճար) | 2015–16 | Առաջին Լիգա | 27 | 8 | 1 | 0 | — | 28 | 8 | |||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 32 | 11 | 3 | 2 | 35 | 13 | ||||
Ռոմա | 2017–18 | 22 | 2 | 1 | 1 | 3 | 0 | — | 26 | 3 | ||
2018–19 | 24 | 3 | 2 | 2 | 6 | 0 | 32 | 5 | ||||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 46 | 5 | 3 | 3 | 9 | 0 | 0 | 0 | 58 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 109 | 24 | 11 | 6 | 11 | 0 | 0 | 0 | 131 | 30 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[41]
Չեխիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 1 |
2017 | 2 | 0 |
2018 | 9 | 4 |
2019 | 4 | 3 |
Ընդհանուր | 18 | 8 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մայիսի 27, 2016 | Կուֆշտայն Արենա, Կուֆշտայն, Ավստրիա | Մալթա | 6–0 | 6–0 | Ընկերական խաղ |
2. | Մարտի 26, 2018 | Գուանգջի Սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան | Չինաստան | 2–1 | 4–1 | Չինաստանի գավաթ 2018 |
3. | Սեպտեմբերի 6, 2018 | Միրոսլավ Վալենտա մարզադաշտ, Ուհերսկե-Գրադիշտե, Չեխիա | Ուկրաինա | 1–0 | 1–2 | Ազգերի Լիգա B 2018–19 |
4. | Հոկտեմբերի 13, 2018 | Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա | Սլովակիա | 2–1 | 2–1 | |
5. | Նոյեմբերի 19, 2018 | Սինոբո մարզադաշտ, Պրահա, Չեխիա | 1–0 | 1–0 | ||
6. | Հունիսի 7, 2019 | Ջեներալի Արենա, Պրահա, Չեխիա | Բուլղարիա | 1–1 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
7. | 2–1 | |||||
8. | Հունիսի 10, 2019 | Անդրուվ մազրադաշտ, Օլոմոուց, Չեխիա | Չեռնոգորիա | 3–0 | 3–0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտա Պրահա
- Չեխիայի առաջնություն. 2013–14
- Չեխիայի գավաթ. 2013–14
- Չեխիայի սուպերգավաթ. 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Czech Republic - P. Schick - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Digby, Adam. «Patrik Schick Has World at His Feet, but the Time Has Come to Deliver on Promise». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Can Patrik Schick become a modern Czech legend?». These Football Times (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «FK Teplice - AC Sparta Praha, May 3, 2014 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «BSC Young Boys - AC Sparta Praha, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bohemians získali útočníka, ze Sparty přichází na hostování Schick». iDNES.cz. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «From Prague to Genoa: Patrik Schick's way to the top». www.mondofutbol.com (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «FC Bohemians Prag 1905 - FC FASTAV Zlin, Jul 26, 2015 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «FK Teplice - FC Bohemians Prag 1905, Sep 12, 2015 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Player Focus: Sampdoria's Czech striker, Patrik Schick | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Sampdoria sign Schick from Sparta Prague | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Sampdoria sign Schick from Sparta Prague». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «UC Sampdoria - Bassano Virtus 55 ST, Aug 14, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «FC Empoli - UC Sampdoria, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Juventus FC - UC Sampdoria, Oct 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «UC Sampdoria - Cagliari Calcio, Nov 30, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Patrik Schick | Football Stats | Sampdoria | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Liverpool face one more threat ahead of Roma clash». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Roma sign Patrik Schick in record deal». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Roma complete signing of Patrik Schick from Sampdoria for £39m». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Bristow, Thomas (2017 թ․ օգոստոսի 30). «Roma announce record signing with arguably best unveiling video of the summer». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AS Roma - Torino FC, Dec 20, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AS Roma - FC Barcelona, Apr 10, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «SPAL 2013 - AS Roma, Apr 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Serie A round-up: Patrik Schick scores in Roma win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AS Roma - US Sassuolo, Dec 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «AS Roma - Virtus Entella, Jan 14, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «AS Roma - FC Empoli, Mar 11, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - Patrik Schick signs on loan». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Schick completes loan move to Leipzig». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Serie A transfer news: Patrik Schick loaned to RB Leipzig by Roma | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Patrik Schick joins RB Leipzig on season-long loan from AS Roma». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Czech Republic - Malta, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «China - Czech Republic, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Czech Republic - Bulgaria, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Czech Republic - Montenegro, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 41,0 41,1 «Patrik Schick». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շիկի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Շիկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Շիկը transfermarkt-ում
- Շիկը soccerbase.com-ում
- Շիկը WhoScored.com կայքում
- Շիկը Ռոմայի պաշտոնական կայքում
- Շիկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Շիկ» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոհեմիանս 1905-ի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սպարտա Պրահայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ