Դիեգո Դեմե
Դեմեն 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1] | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2010 | Արմինիա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Արմինիա | 20 | (0) |
2012-2014 | Պադերբորն 07 | 58 | (0) |
2014-2020 | ՌԲ Լայպցիգ | 179 | (1) |
2020-ներկա | Նապոլի | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա | Գերմանիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դիեգո Դեմե (գերմ.՝ Diego Demme, նոյեմբերի 21, 1991[1][2], Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմինիա Բիլեֆելդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան Դեմեն սկսել է Արմինիայում։ Առաջին պայմանագիրը ակումբի հետ կնքել է 2008 թվականին[4]։
Իր դեբյուտը Արմինիայի կազմում նշել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[5]։ Դեմեի խաղը բարձր գնահատվեց[6], և նա սկսեց ավելի հաճախ խաղալ թիմի հիմնական կազմում, սակայն կիսապաշտպանությունում մրցակցության[7] պատճառով գերմանացին անցկացրեց ընդամենը 10 հանդիպում 2010-11 մրցաշրջանում[8]։ Մրցաշրջանի ավարտին Դեմեն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։
2011-12 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը Դեմեն անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 8-ին՝ Աալենի դեմ խաղում[9]։ Այս մրցաշրջանում նա սկսեց ստանալ շատ վնասվածքներ և հաճախ մնում էր պահեստայինների նստարանին[10][11]։
Արմինիայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Դեմեն անցկացրեց 23 հանդիպում բոլոր մրցաշարերում։
Պադերբորն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 9-ին Դեմեն տեղափոխվեց Պադերբորն՝ կնքելով 2 տարվա պայմանագիր և ստանալով 4 համարի մարզաշապիկը[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 25,000 եվրո[14]։ Իր դեբյուտը Պադերբորնի կազմում Դեմեն նշեց 2012 թվականի փետրվարի 3-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[15]։ Այս մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ խաղալով աջ և ձախ պաշտպանների դիրքում, և անցկացրեց 12 հանդիպում բոլոր մրցաշարերում[16][17]։
2012-13 մրցաշրջանում Դեմեն սկսեց խաղալ կիսապաշտպանությունում[18][19]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Էրցգեբիրգեի դեմ խաղում գերմանացին ստացավ կարմիր քարտ և որակազրկվեց 3 խաղով[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում Դեմեն վերադարձավ որակազրկումից[21], սակայն նոյեմբերի սկզբին ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 2 շաբաթով[22]։ Դեկտեմբերի սկզբում Յենս Վեմերի վնասվածքի պատճառով գերմանացին սկսեց խաղալ աջ պաշտպանի դիրքում[23][24], սակայն մարտին նա նորից վերադարձավ կիսապաշտպանություն[25][26]։ Այս մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 30 խաղ բոլոր մրցաշարերում։
2013-14 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 19 հանդիպում Պադերբորնի կազմում[27]։ Դեմեի հեռանալուց հետո Պադերբորնը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում և տեղափոխվեց Բունդեսլիգա։
ՌԲ Լայպցիգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 7-ին Դեմեն տեղափոխվեց 3-րդ դիվիզիոնում հանդես եկող ՌԲ Լայպցիգ՝ կնքելով պայմանագիր նախատեսված մինչև 2018 թվականը[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 350,000 եվրո[30]։
Իր դեբյուտը Լայպցիգի կազմում Դեմեն նշեց 2014 թվականի հունվարի 25-ին՝ Վակեր Բուրգհաուզենի դեմ խաղում[31]։ Շուտով գերմանացին դարձավ թիմի հիմնական կազմi խաղացող[32][33]՝ անցկացնելով 16 հանդիպում, իսկ ՌԲ Լայպցիգը տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա[34]։
2014-15 մրցաշրջանում Դեմեն հաստատվեց Լայպցիգի հիմնական կազում[35][36][37] և անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում։
2015-16 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ օգնելով Լայպցիգին տեղափոխվել Բունդեսլիգա[38][39]։
2016-17 մրցաշրջանը Դեմեն սկսեց Լայպցիգի հիմնական կազմում[40][41]։ Դեկտեմբերին նա երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը[42]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Դոմինիկ Կայզերի վնասվածքի պատճառով Դեմեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[43][44][45]։ 2017 թվականի ապրիլի 15-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում գերմանացին խ��եց իր առաջին գոլը Լայպցիգի կազմում[46][47]։ Մրցաշրջանի մնացած 4 խաղերում Դեմեն խաղադաշտ դուրս եկավ որպես Լայպցիգի ավագ[48][49]։ 2016-17 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 33 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2017-18 մրցաշրջանում Դեմեն և Վիլի Օրբանը Կայզերից հետո թիմի երկրորդ ավագ դառնալու հավակնորդներն էին[49]։ Թիմի ավագ դարձավ Օրբանը[50]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Դեմեն նշեց իր դեբյուտը եվրոպական առաջնություններում[51]։ Օրբանի բացակայելու պատճառով 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Հանովերի դեմ խաղում Դեմեն իր առաջին խաղը անցկացրեց ավագի թևկապով այդ մրցաշրջանում[52]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[53]։ ՌԲ Լայպցիգի կազմում Դեմեն անցկացրեց 214 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[54][55][56]։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 11-ին Դեմեն 12 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[57][58][59][60]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ փոխարինելով Ֆաբիան Ռուիսին Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[61]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հունվարի 18-ին՝ փոխարինելով Ալանին Ֆիորենտինայի դեմ խաղում[62][63]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմեն իրավասություն ուներ խաղալ Գերմանիայի և Իտալիայի ազգային հավաքականների կազմում, և նա հայտարարեց, որ կընդունի այն թիմի հրավերը, որն առաջինը առաջարկի իրեն խաղալ հավաքականում[64]։
Դեմեն առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Դանիայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում[65]։ Դեմեն հայտավորվեց 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[66], սակայն չկարողացավ մասնակցել առաջնությանը վնասվածքի պատճառով[67]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Արմինիա | 2010–11 | Բունդեսլիգա 2 | 10 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 10 | 0 | |
2011–12 | 3. Լիգա | 10 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 13 | 0 | |||
Ընդհանուր | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 23 | 0 | ||
Պադերբորն | 2011–12 | Բունդեսլիգա 2 | 12 | 0 | 0 | 0 | — | 12 | 0 | |||
2012–13 | 29 | 0 | 1 | 0 | 30 | 0 | ||||||
2013–14 | 17 | 0 | 2 | 0 | 19 | 0 | ||||||
Ընդհանուր | 58 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 61 | 0 | ||
ՌԲ Լայպցիգ | 2013–14 | 3. Լիգա | 16 | 0 | 0 | 0 | — | 16 | 0 | |||
2014–15 | Բունդեսլիգա 2 | 30 | 0 | 3 | 0 | 33 | 0 | |||||
2015–16 | 28 | 0 | 0 | 0 | 28 | 0 | ||||||
2016–17 | Բունդեսլիգա | 32 | 1 | 1 | 0 | 33 | 1 | |||||
2017–18 | 30 | 0 | 1 | 0 | 10 | 0 | — | 41 | 0 | |||
2018–19 | 26 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 39 | 0 | ||||
2019–20 | 17 | 0 | 2 | 0 | 5 | 1 | 24 | 1 | ||||
Ընդհանուր | 179 | 1 | 12 | 0 | 23 | 1 | 0 | 0 | 214 | 2 | ||
Նապոլի | 2019–20 | Սերիա A | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 258 | 1 | 17 | 0 | 23 | 1 | 2 | 0 | 300 | 2 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]ՌԲ Լայպցիգ
- 3. Լիգա. 2013–14
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Germany - D. Demme - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 4,0 4,1 Westfälische, Neue. «Demme muss vorerst Armine bleiben». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Arminia Bielefeld vs. Greuther Fürth - 4 December 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ FRITZ, VON JÖRG. «Arminias Youngster sollen Kohlen aus dem Feuer holen». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Buchner macht dem FCI Hoffnung: FC Ingolstadt 04 - Arminia Bielefeld 1:0 (1:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Westfälische, Neue. «Frink und Lauritzen neu im Arminia-Aufsichtsrat». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Lechleiter untermauert Arminias Fehlstart: Arminia Bielefeld - VfR Aalen 0:1 (0:1)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Schönfeld in guter Form». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Schuler wünscht sich Ruhe». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Sofortiger Wechsel - Aktuelles - SC Paderborn 07». www.scp07.de. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Demme zieht in die Nachbarschaft». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Westfälische, Neue. «SC Paderborn zahlt 25.000 Euro für Ex-Arminen Diego Demme». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Paderborn vs. Union Berlin - 3 February 2012 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Proschwitz & Co mischen Frankfurt auf: SC Paderborn 07 - Eintracht Frankfurt 4:2 (2:2)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Krebs und Groß nähren die Hoffnung: Karlsruher SC - SC Paderborn 07 2:0 (1:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Allagui beendet ein verrücktes Fußballspiel: Hertha BSC - SC Paderborn 07 2:2 (0:1)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Schmidts Ideen werden umgesetzt». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Erzgebirge vs Paderborn». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «FSV Frankfurt vs Paderborn». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Schmidt strebt nächsten Auswärtsdreier an». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Kern behält die Nerven und trifft vom Punkt: SC Paderborn 07 - MSV Duisburg 0:2 (0:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ SCHULTE, VON WERNER. «Experimente in Paderborns Abwehr sind passé». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Westfälische, Neue. «Kaltschnäuzige Kölner schlagen kampfstarke Paderborner». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ BEINEKE, VON FRANK. «SC Paderborn kämpft gegen die Ladehemmung». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ KLEIMANN, VON HARTMUT. «SC Paderborns Demme sieht 13. Einsatz als Chance». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Demme zu RB - Bakalorz schließt die Lücke». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Als Ersatz für Bastian Schulz: Bullen holen Demme aus Paderborn». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Blitz-Transfer: Diego Demme wechselt vom SC Paderborn zu RB Leipzig». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LiveScore, SofaScore.com. «RB Leipzig SV Wacker Burghausen live score, video stream and H2H results - SofaScore.com». www.sofascore.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «RB Leipzig: Demme ist Balljäger statt Ballzauberer». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Bullen-Abwehr bleibt sattelfest - Lauf geht weiter». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Aufstieg! Kaiser setzt Leipzig die Krone auf: RB Leipzig - 1. FC Saarbrücken 5:1 (4:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ LVZ-Online. «RB Leipzig: Notstand in der Kreativabteilung – Zorniger pariert Neururers Giftpfeile». www.lvz.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Leipzig: Ohne Demme in den Abnutzungskampf?». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Teigl gegen Heidenheim gesperrt, Heidinger verletzt: Neuer Job für Demme». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Forsberg legt den Grundstein für den Aufstieg: RB Leipzig - Karlsruher SC 2:0 (0:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «RB Leipzig seal promotion to Bundesliga for first time in club's six-year history». Eurosport. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Demme und Ilsanker sind Hasenhüttls Herzstück». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Hasenhüttls Vorfreude: Es war eine Ewigkeit». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Germany, kicker online, Nürnberg,. «Leipzig überzeugt - Demme verlängert». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Borussia M'gladbach v RB Leipzig Match Report, 19/02/2017, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LVZ-Online. «Erster Auswärtssieg des Jahres – RB Leipzig zähmt die Gladbacher Fohlen und beendet Mini-Krise». www.lvz.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Demme hofft auf Jogi-Anruf - „Habe Stärken, die nicht so viele haben"». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «RB Leipzig v Freiburg Match Report, 15/04/2017, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Tenbusch, Ronald (2017 թ․ ապրիլի 15). «RB Leipzig: Diego Demme bezahlt historisches Tor mit einem Zahn». DIE WELT. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «RB Leipzig: Orban und Compper fehlen gegen Ingolstadt». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 49,0 49,1 «Orban oder Demme - Wer ist der bessere Bullen-Kapitän?». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Und Gulacsi bleibt die Nr.1 - Orban beerbt Kaiser als Kapitän». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Champions League - Leipzig-Monaco». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «RB Leipzig vs Hannover». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Zenit St. Petersburg - RB Leipzig, Nov 5, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - Demme to Napoli». redbulls (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Official: Diego Demme leaves RB Leipzig». Bulinews (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ admin. «Officially: Napoli signed Diego Demme from RB Leipzig | En24 News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Official: Demme joins Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Demme signs for Napoli». BeSoccer (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Diego Demme completes Napoli move». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Maric, Nedim (2020 թ․ հունվարի 11). «Official: Napoli sign Diego Demme». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «SSC Napoli - AC Perugia Calcio, Jan 14, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «SSC Napoli - ACF Fiorentina, Jan 18, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Serie A: Napoli-Fiorentina 0-2 FT, as Chiesa and Vlahovic scored for Iachini's team». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Leipzigs Demme träumt von der Nationalmannschaft». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ uefa.com. «FIFA World Cup 2018 - Germany-San Marino – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Leipzig's Demme, Hoffenheim's Demirbay and Wagner, Hertha's Plattenhardt and Gladbach's Stindl all included in Germany squad for Confederations Cup | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «RB Leipzig's Diego Demme out of Confederations Cup with Germany | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-10-29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 68,0 68,1 «Diego Demme | Stats, Career information and Matches | World Football». www.worldfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեմեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դեմեն transfermarkt-ում
- Դեմեն soccerbase.com-ում
- Դեմեն WhoScored.com կայքում
- Դեմեն Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-08-11 Wayback Machine
- Դեմեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դեմեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Դեմե» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արմինիայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պադերբորնի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ