Jump to content

Նադյա Աֆեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադյա Աֆեյան
Ծնվել էմայիսի 3, 1917(1917-05-03)[1]
Վառնա, Բուլղարիայի թագավորություն
Երկիր Բուլղարիա
Մահացել էսեպտեմբերի 27, 2000(2000-09-27) (83 տարեկան)
Մելբուռն, Ավստրալիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինՊողոս Աֆեյան

Նադյա Իվանի Աֆեյան (բուլղար․՝ Надежда Иванова Афеян, մայիսի 3, 1917(1917-05-03)[1], Վառնա, Բուլղարիայի թագավորություն - սեպտեմբերի 27, 2000(2000-09-27), Մելբուռն, Ավստրալիա), բուլղարացի օպերային երգչուհի[2], մեցցո-սոպրանո, Բուլղարիայի ժողովրդական արտիստ (1969 թ․), Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1952 թ․)։

Բուլղարահայ ռեժիսոր և երգիչ Պողոս Աֆեյանի կինը և օպերային երգչուհի Նատալյա Աֆեյանի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադյա Աֆեյանը ծնվել է 1917 թվականի մայիսի 3-ին Բուլղարիայի թագավորության Վառնա քաղաքում։ 1947 թվականից աշխատել է Սոֆիայի Ազգային օպերայում։ 1960 թվականից ի վեր եղել է Բեռլինի պետական օպերայի աշխատակազմում։ Այնտեղ նա երգել է մինչև 1972 թվականը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում Նադյա Աֆեյանը բազմաթիվ անգամ հյուրընկալվել է Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Հունաստան, Չինաստան, Լեհաստան և Չեխոսլովակիա։ Շնորհիվ գերմանական մեցցո-սոպրանո ռեպերտուարի՝ Նադյան նվաճել է հանդիսատեսի ոգևորությունը։ 1954 թվականին Նադյա Աֆեյանը բուլղարական երգերի լավագույն կատարման համար արժանացել է Բուլղարիայի կոմպոզիտորների միության մրցանակի։ 1959 թվակականին պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» առաջին աստիճանի շքանշանով։

Նադյա Աֆեյանի երկրորդ ամուսինն է բուլղարահայ ռեժիսոր և երգիչ Պողոս Աֆեյանը։ Նրանց դուստրն է օպերային երգչուհի Նատալյա Աֆեյանը։

Նադյա Աֆեյանը մահացել է ծանր հիվանդությունից՝ 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.operone.de/repro/reproa.php?seite=3
  2. «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 9.
  • Энциклопедия Болгарии, հատոր 1, БАС հրատարակչություն, Սոֆիա, 2011, էջ 139.