Գավառը պաշտոնապես ստեղծվել է 2004 թվականի մայիսի 12-ին՝ Միլանի գավառի հյուսիսարևելյան մասի պառակտումից հետո, գործադիր կարգավիճակ ստացել է 2009 թվականի հունիսի 6-7-ի ընտրություններից հետո։ Զբաղեցնում է 405 կմ2 տարածք[1] և համարվում է Իտալիայի ամենափոքր գավառական տարածքը։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 859044 մարդ, բնակչության խտությունը՝ ավելի քան 2000 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Վարչական կենտրոնը Մոնցա քաղաքն է (2009 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով ունեցել է 121.441 բնակչություն)։ Միլանից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Մյուս կարևոր կենտրոններն են (բնակչության թվաքանակը ըստ 2001 թվականի) Սերենո (39,206), Դեզիո (35,069), Լիմբիատե (31,551), Լիսոնե (34,450), Վիմերկատե (25,536), Չեզանո Մադերնո (33,094) և Բրուգերիո (31,470)։ Հյուսիսից սահմանակից է Լեքո և Կոմո գավառներին, արևմուտքից՝ Վարեզե գավառին, արևելքից՝ Բերգամո գավառին, հարավ-արևելքից՝ Միլանի գավառին։