Jump to content

Կարբոնիա-Իգլեզիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարբոնիա-Իգլեզիաս
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնԿարբոնիա
Տարածք1494,95 կմ²
Սահմանակցում էԿալիարի և Մեդիո Կամպիդանո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-CI
Հեռախոսային կոդ0781
Փոստային ինդեքսներ09013
Ավտոմոբիլային կոդCI
provincia.carboniaiglesias.it(իտալ.)

Կարբոնիա-Իգլեզիաս (իտալ.՝ provincia di Carbonia-Iglesias), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Այն ներառում է Սուլչիս Իգլեսիենտե պատմական տարածքը, որը Սարդինիայի ամենափոքր գավառն է։ Այն սահմանակից է Կալիարի և Մեդիո Կամպիդանո պրովինցիաներին[1]։ Այս երեք գավառներին 2016 թվականին արգելվել է որևէ որոշում իրականացնել։

Ըստ 2015 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 127857 մարդ, իսկ տարածքն ընդգրկում է 1499.71 քառ. կմ։ Մեկ քառակուսի կիլոմետրում բնակչության խտությունը՝ 85.25 մարդ։ Կարբոնիա-Իգլեզիաս գավառի նախագահը Սալվատորե Չերչին է[2]։ Գավառն ունեցել է երկու մայրաքաղաքներ՝ Կարբոնիան և Իգլեզիասը` 29007 ու 27332 բնակչությամբ (ըստ 2015 թվականի ճշգրտումների)[2]։

Գավառում գաղութները հիմնադրվել են դեռ Ք.ա 8 կամ 9 դարերին՝ փյունիկեցիների և կարթագենցիների կողմից։ Նրա հանքարդյունաբերությունը զարգացել է 19-րդ դարի ընթացքում բարիումի, պղնձիի, կապարի, արծաթի և ցինկի հանքավայրերի շնորհիվ, սակայն այս արդյունաբերությունը անկում է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[1]։ Կարբոնիա-Իգլեզիաս պրովինցիան ձևավորվել է Սարդինիայի տարածաշրջանային օրենքով և գործում է 2005 թվականից[1]։

2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն առաջադրեց որոշ գավառների վերացման մասին բազմատեսակ խնդիրներ։ Սարդինիայի որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի Տարածաշրջանային Խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Կարբոնիա-Իգլեզիաս պրովինցիային հանձնարարվել էր ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ի որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը։ Այն չի վերացվել, քանի որ դեռևս չի ստեղծվել տարածաշրջանային օրենքը[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Province of Carbonia-Iglesias». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Provincia di Carbonia-Iglesias». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Provinces begin the countdown». L'Unione Sarda. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Provinces: all out in nine months». La Nuova Sardegna. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարբոնիա-Իգլեզիաս» հոդվածին։