Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդալները
|
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
|
Ներկայացնում էր՝ Հայաստան
|
Աշխարհի առաջնություն
|
Բրոնզ |
Պրահա 1995 |
62 կգ
|
Եվրոպայի առաջնություն
|
Բրոնզ |
Բուդապեշտ 1996 |
62 կգ
|
Ներկայացնում էր՝ Ղազախստան
|
Օլիմպիական խաղեր
|
Բրոնզ |
Աթենք 2004 |
66 կգ
|
Աշխարհի առաջնություն
|
Ոսկի |
Եվլե 1998 |
62 կգ
|
Ոսկի |
Աթենք 1999 |
62 կգ
|
Ասիայի առաջնություն
|
Ոսկի |
Թեհրան 1997 |
63 կգ
|
Ոսկի |
Տաշքենդ 1999 |
63 կգ
|
Աշխարհի գավաթի առաջնություն
|
Ոսկի |
Ալմա-Աթա 2003 |
66 կգ
|
Մխիթար Ռազմիկի Մանուկյան (սեպտեմբերի 20, 1973(1973-09-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ և ղազախ հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, աշխարհի երկակի չեմպիոն (1998, 1999), Ասիայի կրկնակի չեմպիոն (1997, 1999)[1], Օլիմպիական խաղերի մեդալակիր (2004)[2], Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1995), Ղազախստանի սպորտի վարպետ (1998)։
Մխիթար Մանուկյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 20-ին Լենինականում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանում՝ Յուրի Կարապետյանի ղեկավարությամբ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ծնողներն ու քույրը զոհվել են։ Իր խոսքերով, այդ ողբերգությանը դիմացել է ըմբշամարտի շնորհիվ։ 1990 և 1991 թվականներին դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ 1993-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ և դարձել աշխարհի (1995) և Եվրոպայի (1996) առաջնությունների մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի Օլիմպիական խաղերին (1996)։
1997 թվականին Ղազախսանի գլխավոր մարզիչ Դաուլետ Տուրլիխանովի հրավերով տեղափոխվել է Ալմա-Աթա և սկսել է հանդես գալ Ղազախստանի դրոշի ներքո։ Այդ թվականին էլ Մխիթար Մանուկյանը հաղթել է Ասիայի առաջնությունում, իսկ 1998 և 1999 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1999 թվականին Միասնական ոճի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ըմբիշ։ Սիդնեյի Օլիմպիական խաղերի ֆավորիտներից էր, սակայն այդ մրցումների դեռ նախնական փուլում անսպասելիորեն պարտվել է կուբացի ըմբիշ Խուան Լուիս Մարենին և զբաղեցնում միայն յոթերորդ տեղը։ Հետագայում վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի մասնակցել մրցումներին, այնուհետև չի կարողացել հանդես գալ իր նախկին քաշային կարգում։ Դժվարությամբ ընտրվելով որպես Աթենքի Օլիմպիական խաղերի մասնակից՝ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
2005 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և դարձել Ղազախստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի օգնական։